ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուկաները կրկին անհանգիստ են 02/17/2020 13:23 | Տնտեսություն
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան։ Բայց արի ու տես, որ մենաշնորհներն այսօր էլ հանգիստ չեն տալիս։
Տնտեսության բազմաթիվ ոլորտներում մենաշնորհները պահպանում են իրենց դիրքերը։ Առանձին շուկաներ, եթե նույնիսկ մուտքը հեշտացել է, միևնույն է՝ դրանից տնտեսական մրցակցությունը չի շահել, չեն բարելավվել նաև մրցակցային պայմանները։ Այսօր էլ խոշորները կամ գերիշխող դիրք ունեցողները շարունակում են թելադրել իրենց պայմանները։
Մենաշնորհների վերացման մասին վարչապետի հայտարարությունից շուրջ երկու տարի հետո բենզինի շուկայում ոչինչ չի փոխվել։ Այն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է ունենալ բարձր կենտրոնացվածության։ Հիմնական խաղացողներն էլ մնացել են նույնը։ Երեք ընկերություն, ինչպես ունեին, այնպես էլ ունեն գերիշխող դիրք։
Արտաքուստ մասնակիցների թիվը ավելացել է դիզելային վառելիքի շուկայում, բայց նրանց մասնակցությունը ձևական բնույթ է կրել է։ Շուկան շարունակել է գործել բարձր կենտրոնացվածության դաշտում և գլխավոր խաղացողները դարձյալ նույն ընկերություններն են։
Շատ բան չի փոխվել նաև շաքարավազի շուկայում։ Ավելին, խնդիրները մի բան էլ խորացել են. նկատվել են անբարեխիղճ մրցակցության երևույթներ։
Իրացման դաշտում գործող մի քանի խոշոր ընկերություններ՝ պարզվում է, դեմպինգային գներ են կիրառել։ Այլ կերպ՝ փորձել են շուկայից դուրս մղել մանր տնտեսավարողներին՝ օգտվելով իրենց մրցակցային առավելություններից։
Ու հիմա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշել է վարույթ իրականացնել նրանց նկատմամբ։ «Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որոշ սուպերմարկետների ցանցում շաքարավազն ինքնարժեքից ցածր գնով է իրացվել»,-ասում է Հանձնաժողովի նախագահը:
Ի՞նչ նպատակով են սուպերմարկետներն արհեստականորեն ավելի ցածր գին սահմանել, էական չէ։ Դա գուցե ձեռնտու է սպառողներին, բայց լուրջ խնդիրներ է ստեղծում շուկայի մյուս մասնակիցների համար։
Իսկ թե վերջին շրջանում ի՞նչ է կատարվում ձվի իրացման շուկայում, կարելի է միայն ենթադրել։ Նման երևույթ նախկինում ևս եղել է։ Այն ժամանակ դա լուրջ հարված հասցրեց ոլորտում գործող ընկերություններին։ Մի մասը սնանակացավ ու ստիպված եղավ դուրս գալ դաշտից։
Այսօր էլ կարծես նույն է տեղի ունենում։ Արդեն բավական ժամանակ ձվի գինը հասել է նվազագույնի, ինչը խոշոր արտադրողները պայմանավորում են գերաարտադրությամբ։
Գուցե և այդպես է, բայց դա չի նշանակում, թե կարելի է ինքնարժեքից ցածր գներով ապրանք իրացնել։ Դա դեմպինգ է՝ մյուսների նկատմամբ։
Այն, ինչ տեղի է ունենում ձվի շուկայում, չի կարող անհետևանք մնալ։ Փոքր տնտեսավորողներն արդեն անհանգիստ են։ Այսպես շարունակվելու դեպքում՝ նրանց մի մասը հաստատ ի վիճակի չի լինելու դիմանալ մրցակցությանը։
Հիմա Հանձնաժողովը փորձում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, թե կա՞ն արդյոք խոշոր տնտեսավարողներ, որոնք փորձում են մանրերին դուրս մղել։ Բայց մինչ Հանձնաժողովը ծանր ու թեթև կանի՝ բանը-բանից կանցնի։
Ահա սա է Հայաստանի տնտեսության մրցակցային վիճակը։ Իշխանափոխությունից հետո այստեղ շատ բան չի փոխվել և չէր էլ կարող փոխվել։ Հայտարարել, որ մենաշնորհներ այլևս չկան և համարել, որ դրանով բոլոր խնդիրները լուծվեցին, միամտություն է։ Մենաշնորհները երբեք էլ ինքնակամ չեն զիջում իրենց դիրքերը։ Տնտեսական մրցակցություն ապահովելու համար միայն շուկաներ մուտքի խոչընդոտները վերացնելը շատ քիչ է։ Պայմաններ է պետք ստեղծել այդ շուկաներում նոր խաղացողների գործունեության համար, որոնք այդպես էլ չեն ստեղծվում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից