ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կույսերի որս, սպանություններ և կողոպուտներ. Ինչպե՞ս էին գումար վաստակում Գոնսալես քույրերը 02/17/2020 22:48 | Քրեական խրոնիկոն
110 մարդու դաժան սպանություններում կասկածում էին մարմնավաճառների համակենտրոնացման ճամբարի տիրուհիներին:
1964 թ-ի հունվարին Մեքսիկայի ոստիկանության բաժին ներխուժեց քաղցած, շփոթված և ծեծված տեսքով մի աղջիկ: Նա ներկայացել է որպես Կատալինա Օրտեգա և արցունքն աչքերին օգնություն խնդրել: Ըստ նրա՝ նա հրաշքով փրկվել էր ստրկությունից, որում նրան պահում էին ոմն Գոնսալես քույրերը: Ոստիկաններն սկսել են ստուգում և հայտնաբերել՝ սիրո քրմուհիների համար նախատեսված մի իսկական համակենտրոնացման ճամբար, որը կազմակերպել էին այդ քույրերը: 14 տարի շարունակ իշխանությունների քթի տակ իրական դժոխք էր տիրում: Երիտասարդ աղջիկներին առևանգելու կասկածանքով, ոստիկանությունը բերման է ենթարկել քույրերից մեկին, վերջինս մատնել է հանցակիցներին, և աստիճանաբար սկսել են ի հայտ գալ սահմռկեցուցիչ հանգամանքներն:
Վատ ժառանգականություն
Դելֆինա, Մարիա դե Հեսուս, Կարմեն և Մարիա- Լուիզա Գոնսալես-Վալենսուելա քույրերը ծնվել են Էլ -Սալտո նահանգի աղքատ ընտանիքում: Ծնողները բռնության են ենթարկել աղջիկներին, պատշաճ կրթության և դաստիարակության մասին անիմաստ է խոսելը: Ընտանիքի ղեկավար Իսիդրո Տորեսը ակնհայտ սադիստ էր. նա սիրում էր ծեծի ենթարկել թափառականներին: Երբ նրա դուստրերը մեծացան և մտան սեռական հասունության շրջան, նա ծեծում էր նրանց, եթե դիմահարդարում էին օգտագործում կամ հագնում էին որևէ զգեստ, որը դուրս էր հոր՝ պարկեշտության մասին պատկերացումներից: Տղամարդը կարող էր նույնիսկ մեկ-երկու օր բանտարկել մեղավոր դստերը: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ վերջինս հենց հայտնվեց անազատության մեջ՝ սպանության համար: Մայրը հավաքեց դուստրերին, և նրանք մեկնեցին Սան Պանչո գյուղ:
Ռեստորանային բիզնեսից մինչև ընդհատակյա բորդելների ցանց
Չափահաս տարիքում աղջիկների մոտ անհրաժեշտություն առաջացավ ոչ թե պարզապես գումար վաստակելու, այլ նաև գեղեցիկ կյանքի: Նրանք բացեցին իրենց սեփական բարը, բայց հաստատությունը չդիմացավ մրցակցությանը։ Աղջիկները ընտրեցին մարմնավաճառության ուղին. Այդ որոշմանը նրանց դրդեց ... տեղի պաշտոնյաների կոռումպացվածությունը։ Ցանկացած գործարար Սան Պանչոյում, եթե ուզում էր, որ իր ձեռնարկությունը գործի, պետք է կաշառք տար։ Գոնսալես քույրերը վճարում էին սեփական մարմնով ։ Հետո նրանք սկսեցին սպասարկել ոչ միայն պաշտոնյաներին, այլև բոլոր նրանց, ովքեր փող ունեին, իսկ հետո հասկացան, որ պետք է ավելի մասշտաբային մտածել ։ Այսպես էլ ծնվեց հասարակաց տների ցանցը՝ սկզբում Սան Պանչոյում, իսկ հետո նաեւ այլ վայրերում:
Վտանգավոր կաստինգ մեքսիկական մոխրոտիկների համար
Սան Պանչոյում, Լեոնում, էլ-Սալտոյում եւ այլ քաղաքներում գովազդներ են կախվել՝ մատուցողուհիների եւ սպասուհիների թափուր հաստիքների վերաբերյալ: Աղքատ թաղամասերում երիտասարդ աղջկա համար հաճախ դա միակ ճանապարհն էր՝ փախչել աղքատությունից եւ կեղտից: Գովազդին արձագանքում էին տեղի գեղեցկուհիներից շատերը, իսկ Գոնսալես քույրերը միայն շփում էին ձեռքերը ։ Երբ նրանց նձնագրերը հայտնվում էին քույրերի սեյֆում, իսկ դուռը փակում էր հերթական հայցվորի թիկունքում, նրանք հասկանում էին, որ կյանքը կտրուկ փոխվեց դեպի վատը: Ոմանք իրենց հանգստացնում էին նրանով, որ դա երկար չի տեւի, կարելի է մի քիչ գումար վաստակել եւ հեռանալ:
Կույսերի որս
Սեռական ստրկուհիների առաքման մեկ այլ եղանակ դարձավ առեւանգումը: Որսը ղեկավարում էր քույրերից մեկի սիրեկանը՝ սպա Խերմենգիլդո Զունիգան, ով բացահայտ սադիստական հակումներ ուներ։ Մեքսիկական փոքր քաղաքներում երիտասարդ աղջիկները սկսեցին անհետանալ մեկը մյուսի հետևից։ Տեղական իշխանությունները անգործության են մատնված՝ այդ ամենը կորչում էր այն ժամանակվա հանցագործությունների հոսքի մեջ։ Շուտով ամենագրավիչ կույսերը դարձան Գոնսալես քույրերի որջի արժեքավոր ապրանք:
Սեքս, վախ եւ աբորտ
1950-ականների վերջին բիզնեսը ծաղկեց ամբողջ ուժով։ Գերիները ստիպված էին աշխատել երեք հերթափոխով՝ սպասարկելով հաճախորդներին։ Գոնսալես քույրերն այնքան էին վախեցնում աղջիկներին, որ նրանց կամքը անհետանում էր։ Դրան նպաստել են նաեւ ծանր թմրանյութերը, որոնց վրա նստացնում էին սեռական ստրկուհիներին։ Բորդելները ապահով հսկվում էին։ Երբ աղջիկը կորցնում էր գրավչությունը կամ չէր կարողանում կատարել իր "պարտականությունները", նրան պարզապես սովամահ էին անում կամ մահակներով ծեծում մահու աստիճանի։ Որոշ աղջիկներ հղիանում էին, նրանց ստիպում էին աբորտ անել։ Սպա Խերմենգիլդո Զունիգան օգնում էր թաղել դիակները ։
40 տարվա բանտարկություն եւ երկնային պատիժ
Քույրերից յուրաքանչյուրը դատապարտվել է 40 տարվա խիստ ռեժիմի ազատազրկության։ Պետք է ասել, որ նրանց մնացել էին երեքը՝ Կարմենը քաղցկեղից մահացել էր դեռ 1950-ականների վերջին։ Գոնսալես երկու քույրերը մահացել են դժբախտ պատահարներից. Դելֆինան խելագարվել է (պարանոյա), սակայն մահացել է՝ ցեմենտով լի դույլը գլխին ընկնելուց, երբ բանվորները 1968 թվականին բանտի վերանորոգման աշխատանքներ էին կատարում: Մարիա Լուիզան մահացել է 1984 թվականի նոյեմբերին՝ մենախցում, սրտի կաթվածից ։ Միայն Մարիա դե Հեսուսին է հաջողվել ազատ արձակվել կենդանի՝ նրան ազատազրկման ժամկետն նվազեցրել էին մինչեւ 25 տարի։ Նա դուրս է եկել 1980-ականների վերջին և ապրել մինչև 1990-ականների կեսերը։
2002 թվականին Գոնսալես քույրերի գործով ավելացվել են նոր նյութեր ։ Բանվորները, մաքրելով նախկին քույրերի նստավայրից ոչ հեռու տան կառուցման համար նախատեսված հարթակը, հայտնաբերել են քսան կմախք: Փորձաքննությունը ցույց է տվել, որ դրանք 1950-ականների վերջին — 1960-ականների սկզբին անհայտ կորած աղջիկների մնացորդներն են։ Մարդասպան քույրերի կողմից սպանվածների թիվը հասել է 110-ի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից