Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Արմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ 02/17/2020   13:38  |  Բնապահպանական իրավունք

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը 2019թ-ի վերջին Արմավիրից ահազանգ, լուսանկար և այս տեսանյութն էր ստացել, որ իրենց քաղաքում վերագործարկվել է մի գործարան, որը գիշերները վտանգավոր արտանետումներ է անում մթնոլորտ։ Հետագայում այդ լուրը հաստատվեց նաև ԶԼՄ-ներից մեկի հրապարակման արդյունքում։ Պարզվեց, որ ինչ-որ ընկերություն Թեղուտի հանքից ստանում է մոլիբդենի խտանյութ և նոյեմբեր ամսից սկսած վերամշակում է այն այդ գործարանում։

Մենք դեկտեմբերի 27-ին հարցում ուղարկեցինք պետական երկու կառույցների՝ հետևյալ տեղեկությունները ստանալու նպատակով․

- ո՞ր ընկերությունն է իրականացնում այդ գործունեությունը, արդյո՞ք այդ գործարանն ունի հաստատված նախագիծ, անցել է արդյո՞ք ՇՄԱԳՓ գործընթաց, հանրային լսումներ, ունի արդյո՞ք բնապահպանական և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություններ, սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագիծ։

Հարցման պատասխանների և մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց հետևյալը․

1․ 2005թ-ի դեկտեմբերի 22-ին Արմավիրում անցկացվել են «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ի գործունեությունը սկսելու վերաբերյալ հանրային քննարկումներ, որին ըստ արձանագրության մասնակցել են մոտ 20 քաղաքացիներ, իսկ գործարանի կառուցման դեմ արտահայտվողներ չեն եղել։

2․ Այս ընկերության ներկայացված ֆերոմոլիբդենի արտադրության աշխատանքային նախագծին 2006թ-ի հունվարի 27-ին բնապահպանության նախարարությունը տվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն՝ ԲՓ-05։ Այդ եզրակացությունը հաստատել է տխրահռչակ նախարար, հանքատեր Վարդան Այվազյանը։

3․ 2006թ-ի հոկտեմբերի 12-ին ընկերությունը ՀՀ կառավարության որոշումով ստացել է լիցենզիա` մոլիբդեն պարունակող կատալիզատորների վերամշակում կատարելու համար: Ամենայն հավանակությամբ հետագա մի քանի տարիներին ընկերությունը հենց դրանով էլ զբաղվել է։

4․ Իսկ արդեն 2013թ-ի հոկտեմբեր ամսին «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել՝ ունենալով մոտ 30 միլիոն դրամ պարտք հարկային ու մաքսային մարմիններին և մի շարք կազմակերպությունների ու բանկերի։

5․ Նույն 2013թ-ի ապրիլին բնապահպանության նախարարությունը սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվություն է տալիս «ՕԶՖ ՊՐՈԴԱՔՇՆ» անունով մեկ այլ ընկերության, որն ստեղծվել է 2012թ-ի ապրիլի 6-ին, բայց ուշադրություն՝ թույլտվության մեջ գրելով, թե «ՕԶՖ ՊՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն՝ ԲՓ-05 տրված 27․01․2006թ։ Այսինքն՝ ըստ այդ թույլատրությունը ստորագրած մեկ այլ կոռուպցիոներ նախարար Արամ Հարությունյանի, 2012թ-ին ստեղծված ընկերությունն ունի 2006թ-ին տրված դրական եզրակացություն։ Հիրավի ֆանտաստիկա է այս ամենը։ Ստացվում է, որ մի ընկերությունը գործունեություն է ծավալել ու հիմա էլ ծավալում է այլ ընկերության ստացած դրական եզրակացության հիման վրա։

6․ Ընդորում՝ 2006թ-ի փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ համաձայն ՍՆ245-71-ի սանպաշտպանիչ գոտին կազմում է 500 մետր, ինչն ապահովված է։ Իսկ 2013թ-ի ՍԹԱ-ի թույլտվության մեջ արդեն այդ նույն գոտին դառել է 300 մետր։

Օրենսդրական դաշտի խախտումների այս փաստերին ծանոթանալուց հետո մենք միամտորեն կարծում էինք, թե այս պատասխանն ու փաստաթղթերը մեզ ուղարկած ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այլ պետական մարմինների հետ միասին համապատասխան քայլեր կձեռնարկի, ինչի արդյունքում կկասեցվեն այս գործարանի աշխատանքները։ Բայց 2020թ-ի փետրվարի 15-ին ստանում ենք նոր տեսանյութ Արմավիրից, որտեղ երևում է, թե ինչ թափով է աշխատում և արտանետումներ անում այդ նույն գործարանը։

Փաստորեն նախարարությունում համարում են, որ այս ամենը նորմալ է և ոչ մի քայլ ձեռնարկելու կարիք չկա։ Նորմալ է այս վիճակը, երբ սնանկացած ընկերության 2006թ-ին ստացած եզրակցության հիման վրա կարելի է 2013թ-ին ՍԹԱ թույլտվություն տալ մեկ այլ ընկերության, որն էլ առանց նոր փորձաքննություն անցնելու կարող է գործունեություն իրականացնել մեկ այլ ընկերության ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նույնպես չի ցանկացել ոչ մի գործողություն անել և մեր հարցումը փոխանցել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից փետրվարի 3-ին ստացած պատասխանից պարզվում է, որ Արմավիր քաղաքում մոլիբդեն վերամշակող որևէ գործարան հաշվառված չէ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ու չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

Այսպիսի ապօրինությունները չնկատելն ունի իր անվանումն ու ակնհայտ է, որ ՀՀ կառավարության տարբեր օղակներում ցավոք շարունակվում են նախորդների բարքերը, և ամեն հարցումից հետո համոզվում ենք, որ պետք է շտապ հեղափոխական քայլեր ձեռնարկել։ Սպասում ենք կոնկրետ այս խնդրի հետ կապված հետագա քայլերին ու պարզաբանումներին։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ. փոստ՝  [email protected]

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:04 08/02/2020  |  Բնապահպանական իրավունքՎայք համայնքն էլ է միանում մետաղական հանքերը մերժելու շարժմանը. ՀԲՃ
11:53 04/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախում դեռ իրական լուծում չեն ուզում տալ ՀԷԿ-երի խնդիրներին. ՀԲՃ
13:32 24/01/2020  |  Բնապահպանական իրավունքՀայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ
23:03 21/01/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղի կունենան հանքի հանրային լսումներ Երևանի Աջափնյակ համայնքում
16:21 10/12/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսար․ ՀՀ նախկին կառավարության բարձր հովանու ներքո - ՀԲՃ
15:07 09/12/2019  |  Բնապահպանական իրավունքԼիդիանը դեֆոլտի նախազգաշուցում է տվել, և դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է - ՀԲՃ
11:20 04/12/2019  |  Բնապահպանական իրավունքՀայաստանի ամենավտանգավոր պոչամբարն Արարատյան դաշտում - ՀԲՃ
17:24 30/10/2019  |  Բնապահպանական իրավունքՆախարարությունը մերժել է Լիդիանի ջրօգտագործման հայտը . ՀԲՃ
16:31 23/10/2019  |  Բնապահպանական իրավունքԹեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ . ՀԲՃ
11:20 12/10/2019  |  Բնապահպանական իրավունքՀայկական բնապահպանական ճակատը մասնակցում է Ժնևում անցկացվող Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթվան

Արխիվ

[]