ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազատ խոսքի գլխին կախված նոր մահակ. իշխանությունը մտադիր է ընդլայնել սուտ մատնության հոդվածը 02/15/2020 19:37 | ԼՐԱՀՈՍ
Խոսքի եւ մամուլի ազատությանը նոր փորձություն է սպասվում։ Քրեական օրենսգրքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրել արդարադատության նախարարությունը, կարող է ազատ խոսքի գլխին կախված նոր մահակ դառնալ ։
Մասնավորապես, նախագիծն առաջարկում է ընդլայնել սուտ մատնության հոդվածը։ Ըստ այդմ, սուտ մատնություն կարող է համարվել ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ այլ անձանց մասին սուտ տեղեկություն տալը, այլեւ նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը ԶԼՄ-ներում։
Մասնագետներն ահազանգում են՝ սա ուղղակիորեն կարող է հակադրվել խոսքի եւ մամուլի ազատությանը, ինչը սահմանադրորեն երաշխավորված է։
ՓՊ-ում ձեւավորված աշխատանքային խմբի անդամ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում շեշտեց՝ առաջարկվող կարգավորումը հետընթաց է եւ խիստ վտանգավոր։
«Ի տարբերություն գործող կարգավորման, որով սուտ մատնություն է համարվում հանցագործության մասին տեղեկատվությունը, եթե անձը գիտակցել է, որ այդ տեղեկությունները սուտ են՝ իրականությանը չեն համապատասխանում, նախագծում այս հանցակազմի դաշտը ընդլայնվել է եւ սուտ մատնություն է համարվում ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվություն հրապարակելը։ Այս լրացումը մտահոգիչ է, որովհետեւ գիտենք, որ ԶԼՄ-ները իրենց տեղեկատվության աղբյուրը շատ դեպքերում չեն ցանկանում բացահայտել եւ տեղեկատվությունը ստանում են կոնկրետ աղբյուրից։ Բնականաբար, նույնիսկ ամենաբարեխիղճ լրատվամիջոցի պարագայում կարող է լինել տեղեկատվություն, որը ԶԼՄ-ն հնարավորություն չունենա ստուգել եւ չի բացառվում, որ աղբյուրը կարող սխալվել կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն փոխանցել ԶԼՄ-ին եւ խնդիրն այն է, որ այդ տեղեկատվությունը հերքվելու պայմաններում քրեական հետապնդմամբ թիրախավորվում է կոնկրետ լրագրողը »,-ասաց Արմինե Ֆանյանը։
Մասնագետը շեշտում է՝ մտահոգությունը կապված չէ հնարավոր անբարեխիղճ դեպքեր հետ։
«Նախկինում տեղեկատվությունը սուտ մատնություն էր համարվում այն դեպքում, երբ հասցեավորված էր քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, իսկ այս առաջարկվող կարգավորումը դառնում է այս կամ այն լրատվամիջոցին պատժելու զորեղ գործիք ցանկացած իշխանության համար»,-ահազանգում է Արմինե Ֆանյանը։
Մասնագետը շեշտում է՝ մամուլի ազատությունը երաշխավորում է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքը երաշխավորում է լրագրողի տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը։ Ընդ որում, երաշխիքն այնքան բարձր է, որ լրատվամիջոցը միայն դատարանի որոշմամբ է պարտավոր հրապարակել աղբյուրը, այն էլ, այն դեպքում, եթե խոսքը վերաբերում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններին եւ դեպքն այնպիսին է, որ դ աղբյուրի բացահայտումը ստորադասվում է հանցագործության բացահայտման շահին։
«Ստացվում է, որ մի կողմից երաշխավորվում է մամուլի ազատությունը, երաշխավորվում է տեղեկատվության աղբյուրի պաշտպանությունը, մյուս կողմից, ԶԼՄ-ն ամեն անգամ տեղեկատվութունը հրապարակելիս կարող է երկյուղել, որ հանկարծ քրեական պատասխանատվության հարց չառաջանա»,-ընդգծեց մասնագետը։
Արմինե Ֆանյանն ասում է՝ ամենաիդեալական իրավիճակում պետք է հիմնավորվի ԶԼՄ-ի մեղքը առ այն, որ նա իսկապես իմացել է, որ իր կողմից հրապարակվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, բայց մասնագետի խոսքով, առկա իրողությունների պայմաններում, խնդիրը այդ բարձր չափանիշների ներք բացարձակ կերպով չեն կարող դիտարկել։
Նշենք, որ նախագծով պատիժ է սահմանվում տուգանքից մինչեւ ազատազրկում ընդհուպ մինչեւ 5 տարի ժամկետով՝ կախված ծանրացուցիչ հանգամանքներից։
Փաստաբանների պալատում ստեղծված աշխատանքային խումը արդեն հանդես է եկել նախագծի վերաբերյալ համապատասխան առարկություններով ու առաջարկություններով՝ ներառյալ նաեւ սուտ մատնության հոդվածը։
Աշխատանքային խումբն արդարադատության նախարարության առաջարկում է հրաժարվել ԶԼՄ-ների մասով հոդվածը լրացնելուց կամ վերաձեւակերպել այն այնպես, որ մամուլի ազատությունն անխոցելի լինի։
«Մամուլի ազատությունը որեւէ կերպ սահմանափակելու հնարավորությունը պետք է բացառվի։ Ռիսկը ընդգծված է ցանկացած իշխանության պարագայում եւ բնականաբար, եթե առկա է քրեական հետապնդման գործիքը, ավելի հեշտ է լինելու լռեցնել այս կամ այն լրատվամիջոցին»,-շեշտում է Արմինե Ֆանյանը։
Հեղինակ՝ Մ.Ղ.
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից