Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը

Ազատ խոսքի գլխին կախված նոր մահակ. իշխանությունը մտադիր է ընդլայնել սուտ մատնության հոդվածը 02/15/2020   19:37  |  ԼՐԱՀՈՍ

Խոսքի եւ մամուլի ազատությանը նոր փորձություն է սպասվում։  Քրեական օրենսգրքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրել արդարադատության նախարարությունը, կարող է ազատ խոսքի գլխին կախված  նոր մահակ դառնալ ։

Մասնավորապես, նախագիծն առաջարկում է ընդլայնել սուտ մատնության հոդվածը։ Ըստ այդմ,  սուտ մատնություն կարող է համարվել  ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ այլ անձանց մասին սուտ տեղեկություն տալը, այլեւ նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը  ԶԼՄ-ներում։

Մասնագետներն ահազանգում են՝ սա ուղղակիորեն կարող է հակադրվել խոսքի եւ մամուլի ազատությանը, ինչը սահմանադրորեն երաշխավորված է։

ՓՊ-ում ձեւավորված աշխատանքային խմբի անդամ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում շեշտեց՝ առաջարկվող կարգավորումը հետընթաց է եւ խիստ վտանգավոր։

«Ի տարբերություն գործող կարգավորման, որով սուտ մատնություն է համարվում  հանցագործության մասին տեղեկատվությունը, եթե անձը գիտակցել է, որ այդ տեղեկությունները սուտ են՝ իրականությանը չեն համապատասխանում, նախագծում այս հանցակազմի  դաշտը ընդլայնվել է եւ սուտ մատնություն է համարվում ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվություն հրապարակելը։ Այս լրացումը մտահոգիչ է, որովհետեւ գիտենք, որ  ԶԼՄ-ները իրենց տեղեկատվության աղբյուրը շատ դեպքերում չեն ցանկանում բացահայտել եւ տեղեկատվությունը ստանում են կոնկրետ  աղբյուրից։ Բնականաբար, նույնիսկ ամենաբարեխիղճ լրատվամիջոցի պարագայում կարող է լինել տեղեկատվություն, որը  ԶԼՄ-ն հնարավորություն չունենա ստուգել եւ չի բացառվում, որ աղբյուրը կարող  սխալվել կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն փոխանցել ԶԼՄ-ին եւ խնդիրն այն է, որ այդ տեղեկատվությունը  հերքվելու պայմաններում քրեական հետապնդմամբ թիրախավորվում է կոնկրետ լրագրողը »,-ասաց Արմինե Ֆանյանը։

Մասնագետը շեշտում է՝ մտահոգությունը կապված չէ  հնարավոր անբարեխիղճ դեպքեր հետ։

«Նախկինում տեղեկատվությունը սուտ մատնություն էր համարվում այն դեպքում, երբ հասցեավորված էր քրեական  հետապնդում իրականացնող մարմիններին, իսկ այս առաջարկվող կարգավորումը դառնում է այս կամ այն լրատվամիջոցին պատժելու զորեղ գործիք ցանկացած իշխանության համար»,-ահազանգում է Արմինե Ֆանյանը։

Մասնագետը շեշտում է՝  մամուլի ազատությունը երաշխավորում է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքը երաշխավորում է լրագրողի տեղեկատվության  աղբյուրի գաղտնիությունը։  Ընդ որում, երաշխիքն այնքան բարձր է, որ լրատվամիջոցը միայն դատարանի որոշմամբ  է պարտավոր հրապարակել աղբյուրը, այն էլ, այն դեպքում,  եթե խոսքը վերաբերում է ծանր կամ  առանձնապես ծանր հանցագործություններին եւ դեպքն այնպիսին է, որ դ աղբյուրի բացահայտումը ստորադասվում է հանցագործության բացահայտման շահին։

«Ստացվում է, որ մի կողմից երաշխավորվում է  մամուլի ազատությունը, երաշխավորվում է տեղեկատվության աղբյուրի պաշտպանությունը, մյուս կողմից, ԶԼՄ-ն ամեն անգամ տեղեկատվութունը հրապարակելիս կարող է երկյուղել, որ հանկարծ քրեական պատասխանատվության հարց չառաջանա»,-ընդգծեց մասնագետը։

Արմինե Ֆանյանն ասում է՝ ամենաիդեալական իրավիճակում պետք է հիմնավորվի ԶԼՄ-ի մեղքը առ այն, որ նա իսկապես իմացել է, որ իր կողմից հրապարակվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, բայց մասնագետի խոսքով, առկա իրողությունների պայմաններում, խնդիրը  այդ բարձր չափանիշների ներք բացարձակ կերպով չեն կարող դիտարկել։

Նշենք, որ նախագծով պատիժ է սահմանվում տուգանքից մինչեւ ազատազրկում ընդհուպ մինչեւ 5 տարի ժամկետով՝ կախված ծանրացուցիչ հանգամանքներից։

Փաստաբանների պալատում ստեղծված աշխատանքային խումը արդեն հանդես է եկել նախագծի վերաբերյալ համապատասխան առարկություններով ու առաջարկություններով՝ ներառյալ նաեւ սուտ մատնության հոդվածը։

Աշխատանքային խումբն արդարադատության նախարարության առաջարկում է հրաժարվել  ԶԼՄ-ների մասով հոդվածը լրացնելուց կամ վերաձեւակերպել այն այնպես, որ մամուլի ազատությունն անխոցելի լինի։

«Մամուլի ազատությունը որեւէ կերպ սահմանափակելու հնարավորությունը պետք է բացառվի։ Ռիսկը ընդգծված է ցանկացած իշխանության պարագայում եւ բնականաբար, եթե առկա է քրեական հետապնդման գործիքը, ավելի հեշտ է լինելու լռեցնել  այս կամ այն լրատվամիջոցին»,-շեշտում է Արմինե Ֆանյանը։

 

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:18 10/09/2019  |  Քրեական խրոնիկոն23-ամյա աղջկան մեղադրում են քննիչի նկատմամբ սուտ մատնություն անելու մեջ
13:38 20/04/2019  |  ԼՐԱՀՈՍՕրենքի առաջ հավասարության սկզբունք կա. հանցանք կատարած յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. փաստաբան
12:34 20/02/2019  |  ԼՐԱՀՈՍԲազմաթիվ անձինք անգամ վտանգավոր ռեցիդիվ ունենալու պարագայում ազատության մեջ են հայտնվել. Արմինե Ֆանյան
11:11 06/02/2019  |  Քրեական խրոնիկոնՀամագյուղացուն վատություն անելու համար իրավապահներին ասել էր, թե իրեն դանակահարել են
12:43 08/08/2017  |  Քրեական խրոնիկոնՍուտ մատնության դեպքերը կրկին աճել են. ՀՔԾ
13:48 13/06/2017  |  Քրեական խրոնիկոնԿտրուկ աճել է սուտ մատնությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի քանակը
14:14 03/05/2017  |  Քրեական խրոնիկոն2 հոգու մեղադրանք է առաջադրվել քննիչների նկատմամբ սուտ մատնություն անելու համար
17:50 30/12/2016  |  Քրեական խրոնիկոնԵվս չորս սուտ մատնություն. պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են պաշտոնեական հանցագործություններ կատարելու մեջ
15:18 26/12/2016Վկան դատարանում սուտ մատնություն է կատարել քննիչի դեմ. ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ
15:54 17/12/2016  |  ՎերլուծություններՉգործած հանցանքի մեջ մեղադրելը՝ սուտ մատնությունը, քրեորեն հետապնդելի է՝ նաև ամբաստանյալների համար

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]