Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Քարդաշյանն օդում թողեց Փաշինյանի չելենջը Panorama.am 02/14/2020   12:39  |  ԼՐԱՀՈՍ

«Հայաստան» համահայկական հիմնադրամին ամեն ամիս 10 հազար դրամ նվիրելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին արձագանքել է 82 մարդ։ Նրանց մեծ մասը «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության անդամներն են։

«Առցանց հետևելով մարտահրավերին, մենք հաշվարկել ենք 82 հանրային գործիչ, սակայն այս թիվը վստահաբար ավելին է, քանի որ մեր հայրենակիցները միշտ չէ, որ կիրառում էին #ArmeniaFundChallenge  հեշթեգը, ինչը բարդացնում է ամբողջական պատկեր հստակ ունենալը»,-Panorama.am-ի հարցման ի պատասխան հայտնեցին հիմնադրամից՝ տրամադրելով մարտահրավերին միացածների այս ցանկը։

Չելենջին մասնավորապես միացել են Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Աննա Հակոբյանը, Սիփան Փաշինյանը, ՔՊ-ական այլ  պատգամավորներ, մարզպետներ։ Ֆեյսբուքում մեծ ակտիվություն ցուցաբերող նախարարներն այս հարցում բավականին պասիվ են եղել, օրինակ ցանկում չկան Տիգրան Ավինյանի, Ռուստամ Բադասյանի, Էրիկ Գրիգորյանի,  Արայիկ Հարությունյանի, Զարուհի Բաթոյանի, Հակոբ Արշակյանի և այլոց անունները։

Ուշագրավ է, որ նվիրատվությանը միացել է ԿԳՄՍ-ի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, ով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով նախ ձերբակալվեց, ապա կալանավորվեց։

Գործադիր մարմնի ղեկավարի մարտահրավերին, ըստ հիմնադրամի տրամադրած տեղեկատվության, չեն արձագանքել ակտիվ ՔՊ-ականներ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի վերջին՝  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ուղիղ եթերում մարտահրավեր էր նետել աշխարհի 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Ալեքսիս Օհանյանին և Քիմ Քարդաշյանին։

«Սերժ, առաջին չելենջն ուղղված է քեզ, որ մտնես Himnadram.org կայք, համոզված եմ՝ դու բանկային քարտ ունես, և ամեն ամիս 10 հազար դրամ՝ մոտ 21 դոլար փոխանցվի հիմնադրամին։ Երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին, հարգելի Քիմ, ես դիմում եմ ձեզ, 22 դոլար, Քիմի դեպքում թող գեղեցիկ թիվ լինի, ամեն ամիս փոխանցվի հիմնադրամին։ Եվ երրորդը՝ Ալեքսիս Օհանյանին։Ալեքսիս, եղբայր, ես չելենջ եմ անում ձեզ, որ Himnadram.org կայքում կարգավորումներ անեք, որ ձեր քարտից ամեն ամիս 23 դոլար փոխանցվի հիմնադրամին: Բայց ամենակարևորն այն է, որ այս ամենն անեք հրապարակային ու դուք էլ ձեր հերթին մարտահրավեր նետեք ևս 3 հայի և այդպես շարունակ: Այսպես մենք կունենանք համահայաստանյան բյուջե, որը կծառայի Հայաստանի ու Արցախի նաև սփյուռքի հզորացմանը»,-ասել էր Փաշինյանը։

Նրա կոչին լիարժեք արձագանքել էր միայն Սերժ Թանկյանը, նա երեք ընկերների էր նշել՝ առաջարկելով միանալ նախաձեռնությանը։ Ալեքսիս Օհանյանը բավարարվել էր խոստումով, որ ամեն ամիս կփոխանցի գումարը, իսկ Քիմ Քարդաշյանն օդում կախված էր թողել Փաշինյանի չելենջը։ Չարձագանքելու փաստը հաստատեցին նաև հիմնադրամից։

Հարցին, այսօրվա դրությամբ  քանի՞ մարդ է ամեն ամիս փոխանցում 10 հազար դրամ, հիմնադրամից Panorama.am-ին ասացին. «Նվիրատվությունների մասին ամբողջական տեղեկությունը հրապարակվում է ամեն տարի հիմնադրամի տարեկան հանդեսում, որը հասանելի է հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ։ Այս տարի հոգաբարձուների խորհրդի նիստը կկայանա մայիսին։ Միայն առցանց նվիրատվությունների մասով, հիմնադրամի կայքում այս պահի դրությամբ գրանցված է 3448 նվիրատու, որոնցից 1458- ը միացել են մեկ գավաթ սուրճի, այն է պարբերական նվիրատվությունների համակարգին, իսկ մնացյալն ընտրել են մեկանգամյա նվիրատվության տարբերակը։ Պարբերական նվիրատվությունների գումարները տարբեր են՝ 10,000 դր, 15,000 դր, 23 ԱՄՆ դոլար, 25 ԱՄՆ դոլար, 10 եվրո, 30 եվրո և այլն»։

Մայիսին հիմնադրամի կայքում, խոստանում են, կհրապարակվի նվիրատուների ցանկը։

Հիմնադրամի մամլո խոսնակ Արմինե Թոխմախյանի գնահատմամբ, ԱՄՆ Արևմտյան ափի տարածքային մարմնի առցանց նվիրատվությունները աննախադեպ էին այս տարի։  Վարչապետի կոչից հետո հիմնադրամի տարածքային մարմնի կայքը գրանցել է շուրջ 1550 նվիրատու, որոնք գեներացրել են շուրջ 250-260 հազար ԱՄՆ դոլար գումար։

Ի դեպ, փետրվարի 12-ի  դրությամբ հավաքագրվել է 11,155,985 ԱՄՆ դոլար, որը դեկտեմբերի սկզբին հայտարարված թվից ավել է 920.138 ԱՄՆ դոլարով։ 

Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի կարգախոսն էր՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար արև ու ջուր համայնքներին»»։ Հավաքագրված գումարները հիմնականում ուղղվելու են խմելու ջրի հասանելիությանը և արևայնին վահանակների տեղադրմանը Արցախում և Հայաստանի որոշ համայնքներում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:29 13/02/2020Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակել է Վենետիկի հանձնաժողովը
20:41 13/02/2020  |  ԼՐԱՀՈՍԲեռլինում տեղի են ունեցել հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ
19:55 13/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով
14:39 13/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա
14:02 13/02/2020  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանի և նրա հետ Գերմանիա մեկնածների ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը. Աղաջանյան
09:43 13/02/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը սրբագրում է Արարատ Միրզոյանի ձախողումները. «Ժողովուրդ»
09:37 13/02/2020  |  ՄամուլՓաշինյանը վաճառում է հեղափոխությունը. «168 ժամ»
09:25 13/02/2020  |  ՄամուլՓաշինյանի հանձնարարականը՝ որ ՀԷԿ-ը ում է պատկանում. «Փաստ»
20:56 12/02/2020Անտիֆեյքը արդեն 20 օրից ավելի ա բացահայտել ա Փաշինյանի ֆեյքերի ընտանեկան ֆաբրիկա. Նարեկ Սամսոնյան
20:19 12/02/2020  |  ՔաղաքականԻնչ տոնով մեզ սպառնում էիք՝ այդ տոնով էլ պատասխանել եմ. վեճ Մարուքյանի և Փաշինյանի միջև (տեսանյութ)

Արխիվ

[]