Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   23:10 «Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ. «Գեղարդ» կենտրոն 11/27/2024   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/27/2024   22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/27/2024   22:23 Ձմռան նախօրեին մրցույթ է հայտարարվել՝ վթարային կամրջի վերանորոգման համար 11/27/2024   22:09 ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին 11/27/2024   21:51 Իսրայելը ՄՔԴ-ին տեղեկացրել է Նեթանյահուի ձերբակալության օրդերը բողոքարկելու մտադրության մասին 11/27/2024   21:38 Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/27/2024   21:21 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել 11/27/2024   21:07 Արևմուտքի հետ Վրաստանի վատ հարաբերությունները չեն կարող չազդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայի վրա. Վրացագետ 11/27/2024   20:59 Բժիշկը նշել է գարեջրի՝ առողջության համար անվտանգ ծավալը 11/27/2024   20:48 ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը 11/27/2024   20:33 Գյումրիում քաղաքային տրանսպորտի վթարի հետեւանքով տուժած անձինք չեն հոսպիտալացվել 11/27/2024   20:20 SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան 11/27/2024   20:07 Անահիտ Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին 11/27/2024   19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր 11/27/2024   19:39 Փաշինյանը բացել է «պանդորայի» արկղը. ամենալավատեսական կանխատեսումներով՝ ՔՊ-ն Գյումրիում հավաքելու է 30 տոկոս. Արթուր Գևորգյան 11/27/2024   19:34 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է 11/27/2024   19:19 Միգրանտների բոլոր տեղաշարժերը պետք է լինեն խիստ վերահսկողության տակ. Մեդվեդև 11/27/2024   19:08 Դաղստանում ձերբակալել են պետական հաստատությունում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող անձանց 11/27/2024   19:00 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց 11/27/2024   18:57 Մոսկվան մեկնաբանել է Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ձգձգումը Հայաստանի կողմից 11/27/2024   18:57 Սպիտակի ոլորանները և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար 11/27/2024   18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած 11/27/2024   18:41 Ռուսաստանը հուսով է՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/27/2024   18:26 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ 11/27/2024   18:26 Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ փոխանակվել 630 ռազմագերիներով. Զախարովա 11/27/2024   18:19 Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար 11/27/2024   18:11 96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է 11/27/2024   18:05 Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում 11/27/2024   18:01 Ուկրաինան նշել է՝ որ դեպքում ՌԴ-ի հետ կսկսի բանակցություններ 11/27/2024   17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան 11/27/2024   17:53 «Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»․ ավտոմեքենայի համարանիշի վրա Արցախի դրոշ փակցնելու համար քաղաքացուն կանգնեցրել են․ ՆԳՆ-ն էլ պնդում է՝ ոստիկանները գործել են օրենքով 11/27/2024   17:43 Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի. Ուշակով 11/27/2024   17:30 Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից 11/27/2024   17:28 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը 11/27/2024   17:25 Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ նախարարի տեղակալ 11/27/2024   17:19 ԱՄՆ-ն առաջիկա օրերին կփորձի հրադադարի հասնել Գազայի հատվածում. Բայդեն 11/27/2024   17:13 Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է 11/27/2024   17:07 Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/27/2024   17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել 11/27/2024   17:01 Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/27/2024   16:58 Սուրեն Պապիկյանը շնորհավորելով մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ 11/27/2024   16:50 Պուտինը մեկնել է Աստանա. ինչպես են նրան դիմավորել 11/27/2024   16:48 ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/27/2024   16:32 ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

Ինձ խփելու են, բայց միայն թիկունքից, դիմացից չեն կարող. Քրեական հեղինակություն Մալենկովը՝ իր սպանությունից առաջ 02/14/2020   20:11  |  ԳՈՐԾ #

Պատմությունը ցույց է տալիս, որ կրիմինալի և քրեական հեղինակությունների դեմ հայտարարված պայքարի ժամանակներին ամենից ավելի են հատուկ սպանությունները: Այդպիսի  մի շրջան էր  90-ականների սկիզբը, երբ ՆԳ ամենազոր  նախարար Վանո Սիրադեղյանի ձեռքը ամենուր և ամենին հասնում էր: 90-ականների սպանություններն  իրականացվում էին հենց քրեական հեղինակությունների և գողականության դեմ պայքարի դրոշի ներքո: Այս ճանապարհին ենք նաև այսօր, երբ կրկին ունենք կրիմինալի և քրեական աշխարհի դեմ հայտարարված պայքար, բայց զուգահեռաբար՝ իրավապահ համակարգի կարևոր դեմքերի առնվազն՝ բռնի մահեր…

90-ականների Հայաստանում եղավ մի շրջան, երբ մարդիկ արդեն չէին հասցնում արձագանքել հերթական սպանությանը: Հանրությունը դժվարությամբ  հասցնում էր արձագանքել պաշտոնյաների և հասարակական-քաղաքական ու տնտեսական գործիչների, հանցավոր աշխարհի ներկայացուցիչների իրար հաջորդող սպանություններին: ՈՒ եթե սկզբում այս կարգի սպանությունները  մարդկանց մեջ առաջացնում էին սաստիկ հետաքրքրություն, ապա աստիճանաբար այդ սպանությունները վերածվեցին վիճակագրության:

Հիմա ո՞վ է հիշում 90-ականներին այդպես էլ չբացահայտված՝ «Մալենկովի գործը»: Շատերը, հատկապես, նոր սերունդը, չգիտեն էլ ո՞վ է Մալենկովը, ինչու՞ նրան սպանեցին:

Ինձ խփելու են, բայց միայն թիկունքից, դիմացից չեն կարող

Մահվանից 15 օր առաջ եղբորն ասված այս խոսքերի հեղինակ Մալենկովի հուղարկավորությունը, որ տեղի ունեցավ 1993 թվականի մարտի 8-ին, Երևանի երկաթուղային կայարանին հարող հատվածում, թերևս, անկախությունից հետո Երևանում տեղի ունեցած ամենամեծաշուք թաղումներից մեկն էր:

Ժամանակի մամուլը վկայում է, որ առավոտից կայարանին հարող բոլոր փողոցները փակված էին, կանգնած էր տրանսպորտը, չէին գործում առևտրի կետերը: Սգո ժապավեններով և ծաղկեպսակներով զարդարված մի քանի տասնյակ սպիտակ «Նիվա»-ներ երկար շարք էին կազմել: Հանգուցյալի տան մոտ հավաքված էր մարդկանց հսկայական բազմություն: Շքեղ մեքենաներից դուրս եկող ոտքից գլուխ սև հագած, ինքնավստահ   դեմքերով տղամարդիկ՝ շրջապատված ամրակազմ երիտասարդներով, ուղևորվում էին դեպի մուտք: Հավաքվածները, կարծես հրամանով, իսկույն հետ էին քաշվում՝ միջանցք բացելով նրանց համար: Մայրաքաղաքի հանցավոր աշխարհը հրաժեշտ էր տալիս իր, թերևս, ամենահայտնի «հեղինակություններից» մեկին, մի քանի օր առաջ սեփական մեքենայում ավտոմատային կրակահերթով գնդակահարված հանրահայտ Մալենկովին:

Արխիվային տեղեկություններ

Գեորգի Արշակի Տոնոյանը ծնվել է 1955 թվականին, Երևանում: Ավարտել է թիվ 114 միջնակարգ դպրոցը: Երբեք ոչ մի տեղ չի աշխատել: Մի քանի անգամ դատված Տոնոյանը մեծ հեղինակություն է վայելել քրեական աշխարհում և հայտնի է եղել Մալենկով մականունով / ԽՍՀՄ պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ Գեորգի Մալենկովի  անվանակից լինելու համար/ ...: Գերազանց տիրապետել է հրազենին: Վերահսկել է մայրաքաղքաի երկաթուղային կայարանի մերձակա տարածքը՝ շրջակա բոլոր օբյեկտներով՝ սնունդ, առևտուր, բենզալցակայաններ, և այլն… Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Մալենկովը կանխազգացել է իր մահը: Իր դեմ պատրաստվող հնարավոր մահափորձի մասին խոսել էր եղբոր և կնոջ հետ, ընկերների շրջապատում: Ամենից շատ վախենում էր թիկունքից արձակված կրակոցից: Իր խոսքերը, թե՝ ապեր, ինձ խփելու են, բայց ոչ դիմացից, այլ հետևիցս, մարգարեական եղան, 1993 թվականի մարտի 5-ին, ժամը՝ 20-ի սահմաններում, երբ կանգնեցնում էր մեքենան ավտոտնակում, ավտոմատային կրակահերթը հարվածեց նրա թիկունքին: Մահը վրա հասավ հիվանդանոցի ճանապարհին:

ՈՒ՞մ էր դա ձեռնտու

Ո՞վ ընդունեց այդ որոշումը, ու՞մ էր դա ձեռնտու: Մալենկովի սպանությունից երկու ամիս անց սպանվեց հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը, համալրելով չբացահայտված սպանությունների շարանը: Դեռ այն թվականներին մամուլում բազմաթիվ անդրադարձներ եղան այն համատեքստում, որ Մալենկովի սպանությունը նախերգանք հանդիսացավ Ղանդիլյանին վերացնելու գործում: Քրեական աշխարհի պարագլխի և հանրապետության բարձրաստիճան պաշտոնյանեիից մեկի միջև, պարզվում է, գոյություն ունեին սերտ կապեր: Բազմաթիվ տնտեսական բնույթի «ռազբիրատներում » հատկապես Մալենկովն էր ներկայացնում Ղանդիլյանի շահերը: Տեղեկություններ կային որ Մալենկովի մարդիկ ապահովում էին նաև Ղանդիլյանի անձնական անվտանգությունը: Փոխարենը՝ Ղանդիլյանի երաշխավորությամբ Մալենկովը կարողացել էր մտնել բենզինի մաֆիայի մեջ, կազմել նրա մասը: Ղանդիլյանին վերացնելը, քանի դեռ նրա կողքին էր Մալենկովը, ինչ խոսք, բավականին վտանգավոր էր: Մանավանդ, վերջինս  էությամբ համարձակ էր  և վճռական, բացի այդ, նրա տրամադրության տակ գործում էին մի քանի լավ զինված ջոկատներ, ինչը նշանակում էր՝ ընկերոջ մահից հետո Մալենկովը ոմանց համար կարող էր ահավոր վտանգավոր լինել: Մահացու վտանգավոր: Իսկ դա նշանակում է՝ հարկ էր նախևառաջ ազատվել Մալենկով մականունով հզոր խոչընդոտից: Մալենկովը պետք է մահանար:

Ի վերջո, վերը նշվածից բացի նա վերահսկում էր երկաթուղային կայարանի ողջ շրջակայքը՝ այնտեղ տեղակայված բազմաթիվ օբյեկտներով հանդերձ, որոնք, բնականաբար, լինելով կամային և ուժեղ, ոչ մի կերպ չէր չէր համաձայնի կիսել իր եկամուտները: Ընդ որում, այն չէր զիջի նաև ներքին գործերի համակարգի հետ, իսկ դա, անշուշտ, լրջագույն հետևանքներով հղի էր, և հենց այս հանգամանքների համադրությունն էր, որ վճռական եղավ Մալենկովի ճակատագրի համար:

Մալենկովի, նույն ինքը՝ Գեորգի Տոնոյանի գործը մինչ օրս բացահայտված չէ: Ինչպես 90-ականների բազմաթիվ այլ հնչեղ սպանություններ, այն այսօր էլ չբացահայտված սպանությունների ցանկում է… Ինչու՞…

Հետաքննությունը ակտիվ ընթանում էր, հետո՝ սառեցվեց

Պարզվում է, սկզբնական շրջանում բավական արագ և հաջողությամբ  Էրեբունու շրջանի ոստիկանությունը և դատախազությունը ձեռնմուխ էին եղել սպանության բացահայտման գործին, ավելին, նրանց հասկանալի պատճառներով օգնում էր նաև քրեական աշխարհը: Ըստ ժամանակի մամուլի հրապարակումների՝ հանցագործության բացահայտմանը հաշված օրեր էին մնում, երբ այն ժամանակ՝  ՀՀ գլխավոր դատախազի 1-ին տեղակալ Միքայել Գրիգորյանի կարգադրությամբ քրգործն անսպասելիորեն փոխանցվում է հանրապետության դատախազության վարույթ: Որտեղ և այն  սառեցվում է: Որոշ ժամանակ անց ներքին գործերի նախարարի հրամանով այլ աշխատանքի է տեղափոխվում Էրեբունու այն ժամանակվա ՆԳ բաժնի պետը:

Ասել է, թե՝ հետքերն իսպառ կորցնելու շահառուներն էին գործել…

Սպանողն ու սպանվողը՝ խրախճանքի սեղանի շուրջ

Ի վերջո, գաղտնիք չենք բացահայտում՝ ցանկացած երկրի ոստիկանություն միշտ էլ որոշակի հարաբերությունների մեջ է մտնում քրեական աշխարհի և նրա առանձին ներկայացուցիչների հետ: Հակառակ դեպքում  բազմաթիվ վտանգավոր հանցագործություններ ուղղակի անհնար կլիներ կանխել: Այս դեպքն էլ  վերը նշված հարաբերությունների շրջանակում  կարելի է դիտարկեր:

25-26 տարի առաջ հայաստանյան մամուլն Մալենկովի գործի շրջանակում անդրադարձել է այն փաստին, որ Մալենկովն իր մահվանից մի քանի ամիս առաջ մասնակցել է նույն գլխավոր դատախազի 1-ին տեղակալ Գրիգորյանի որդու հարսանեկան խնջույքին: Այսինքն, նույն սեղանի շուրջ  են նստած եղել, կերել-խմել, բաժակ բարձրացրել իրավապահ ոլորտի բարձրաստիճանը և քրեական հեղինակության ներկայացուցիչը: Այլ կերպ ասած՝ սպանվողն ու սպանելու հրաման տվողը:

Հարցը հրապարակախոսական է,  քանի որ այն առկախ է մնալու՝ իսկ այսօր, ներկա Հայաստանում իրերի վիճակը շա՞տ տարբեր է: Մի՞թե նույնը չէ:  Իհարկե, նույնն չէ, այսօր  ավելի վատ է, քանի որ ազգը ապաբարոյականացնող  նախկին մուտացիաներին  այսօր նորերն են ավելացել: Առավել վտանգավոր և գլոբալիստական ուժերին ծառայող…

 

 

 

Լուսանկարը՝ արխիվային

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:31 17/12/2019  |  ԳՈՐԾ #25 տարի առաջ այս օրը սպանվեց ՀՀ երրորդ հանրապետության առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը
21:36 15/12/2019  |  ԼՐԱՀՈՍՄահացել է Սերժ Ջիլավյանը, ում 26 տարի առաջ փորձել էր սպանել Վանո Սիրադեղյանը
10:49 09/07/2019  |  Մամուլ«Վանո Սիրադեղյանը պետք է օր առաջ լինի Հայաստանում». Անդրանիկ Քոչարյանը՝ Սիրադեղյանի վերադարձի մասին. «Հրապարակ»
16:48 02/07/2019  |  ԳՈՐԾ #Լ. Տեր-Պետրոսյան. Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ «բառադիություններ այլևս չանի»
20:30 25/06/2019  |  ԳՈՐԾ #Նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին
19:40 04/06/2019  |  ԳՈՐԾ #Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը զբաղվում էր Տեր-Սահակյանի բանդայի գործի քննությամբ
19:38 25/05/2019  |  ԳՈՐԾ #Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր
17:18 13/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների բացահայտումը նոր իշխանությունների օրակարգում չկա
09:28 16/02/2019  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը ապրիլին կվերադառնա Հայաստան. «Հրապարակ»
09:15 06/11/2018  |  ՄամուլԸնտրություններից հետո Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞. «Իրատես de facto»

Արխիվ

[]