ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակը քայքայող, ջլատող մոտիվներ են այսօր ավելացել 02/14/2020 15:05 | Վերլուծություններ
Երեկվա լուրն, ըստ որի պաշտպանության բանակի երկու 19-ամյա զինծառայող չպարզված հանգամանքներում հրազենային վնասվածքներ են ստացել, վերջին կաթիլն ասես լիներ, որ տարեսկզբից մի տեսակ կարճ դադարներով հայտարարվող մահերի շարանին ավելացավ ու թելը կտրվեց: Կտրվեց և որպես շարունակաբար թրթռացող արկի բեկոր խրվեց-մնաց մեր քունքերի, նյարդերի ու սրտերի մեջ: Թեման բոլորի մտքում է, շրթունքներին, ՖԲ էջերում, մամուլի, հեռուստաընկերությունների… Իսկ վարչապետն այս էլ որերորդ դեպքն է, նույնիսկ ցավակցություն չի հայտնում:
Հարցը տարիներ շարունակ առկախ է մնում՝ ինչու՞ պիտի հայ զինվորների միջև հաճախ՝ անհեթեթ մի վիճաբանությունն ավարտվի սպանությամբ: Մեկը մեկին խեթ նայեց, բարև չտվեց, արա, այ տղա՝ ասաց, արդեն կռվի, ընդհարման, ծեծկռտուքի նախադեպ է:
Բանակը հասարակության հայելին է և բնականաբար, մեր օրերի բոլոր դրսևորումներն իրենց արտահայտությունը գտնում են բանակում: Ասֆալտին փռելուց ու պատերին ծեփելուց մինչև թաթիկներ կտրել ու վերին մակարդակով հնչող ու տարածվող բաժանումներ՝ սև-սպիտակ, հին-նոր, հակահեղափոխական-հեղափոխական... այլն, շարքը կարելի է շարունակել՝ ըստ իրավիճակի և ժամանակի:
Ինչ խոսք, զինվորների միջանձնային հարաբերություններով պայմանավորված նման դեպքեր նախկինում էլ տեղի են ունեցել բանակում, բայց այսօր անցյալի մոտիվներին նոր, բանակը քայքայող, բաժանող ու ջլատող մոտիվներ են ավելացել:
Ի դեպ, երեկ ժանրի կանոններին հավատարիմ՝ քաղաքացիական հասարակությունից առաջարկ եղավ՝ գործը բացահայտելու հարցում անկարող քննիչներին ասֆալտին փռել: Իսկ միգուցե ամեն բան հայտնի է, պարզապես չի՞ բարձրաձայնվում: Ի վերջո, նախկինում էլ, հիմա էլ կանոն է՝ բանակի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ: Որպես լավ այսօր ներկայացվողը միայն սննդին, ուտելիքին է վերաբերվում: Ընդհանրապես, արժեքային կարևոր դաշտերը այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո պետական մակարդակով երրորդական ու տասներորդական տեղում են հայտնվել: Ի՞նչի մասին է խոսքը, չէ՞ որ մենք բոլորս տեսանք ու լսեցինք, թե ինչպես արցախյան ազատամարտն անգամ փորձ արվեց ստորադասել թավշյային: Եվ դա արվեց կռված, պատերազմի բովով անցածի միջոցով:
Իհարկե, հետո հնչեցին արդարացումներ, սակայն խոսքն արդեն հնչել էր:
Տեսեք, այն, ինչ կատարվում է այսօր հասարակության մեջ, նույնը բանակում է տեղի ունենում: Իսկ Հայաստանում /սորոսականներն արդեն Արցախ էլ մտան/ հայն իր իսկ ձեռքով քանդում, ավերում է և՛ արժեքային համակարգները, և՛ տասնամյակներով ստեղծած ու կայացրած իր կառույցները՝ սորոսականները մտնում են դպրոց, եթե դեռ չեն մտել՝ վաղը կմտնեն նաև՝ մանկապարտեզ, քանզի շատ բան մեր օրերում թաքուն-ծածուկ, սողացող կերպով է արվում, այնպես, որ մեկ էլ՝ բախվում ենք արդեն կատարվածին: Շարունակական թիրախի տակ են հավատքը, լեզուն, մշակույթը... հիմա հերթը բանակի՞նն է: Հայը հային սպանում է՝ զենքով և առանց զենքի, սա ահազանգ է...
Տարիներ առաջ, 2013-ին, զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առիթով անդրադառնալով բանակում միջանձնային վեճուկռվի հետևանքով տեղի ունեցող մահերին, բացմաթիվ հարցեր եմ բարձրացրել: Մասնավորաբար, ո՞րն է ՀՀ ազգային հայեցակարգը, մեր պետության գերնպատակն ու նպատակները որո՞նք են, ի՞նչ գաղափարների շուրջ է մեր պետությունն իր քաղաքացիներին համախմբում: Ի վերջո, ո՞րն է մեր պետության տեսլականը՝ այս հարցերի պատասխանները որոշ ժամանակ հետո կյանքի կոչված ,, ազգ-բանակ,, հայեցակարգը, մեծ հաշվով, տալիս էր...
Իսկ հիմա տեքստերն այլ են՝ մուղամ լսելու հրավերից՝ մինչև բազում այլ անհեթեթություններ:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ