ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ոչ»-ի կողմը «անտեր» չի մնա. Արսեն Բաբայան 02/13/2020 19:32 | ԼՐԱՀՈՍ
«Ավելի պարզ ասեմ՝ տեսնելով, որ քաղաքական ուժերը որոշակի քաղաքական նկատառումներից ելնելով չեն պատրաստվում «Ոչ»-ի կողմը վերցնել, համարեցի, որ պետք է այնուամենայնիվ, «Ոչ»-ի կողմն էլ լինի իրավական պաշտպանության տակ եւ ելնելով հայտարարության մեջ նշված հիմքերից, միացա նախաձեռնությանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը, որը միացել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությանը՝ ստեղծել «ՈՉ»-ի քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնության միջոցով։
Արսեն Բաբայանն ասաց, որ այսկերպ իրենք ստանձնում են «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը։
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ «Ոչ»-ի քարոզչական շտաբն անուղղակիորեն կլեգիտիմացնի իրավական տեսանկյունից խիստ խոցելի եւ մասնագիտական շրջանակների կողմից հակասահմանադրական որակված հանրաքվեի գործընթացը, Արսեն Բաբայանն ասաց, որ շատ են խոսել այն մասին, որ սպասվող հանրաքվեն ոչ լեգիտիմ է, որովհետեւ խախտված են սահմանադրական ու օրենսդրական բազմաթիվ նորմեր, բայց այդուհանդերձ, փաստն այն է, որ հանրաքվեն նշանակվել է, ինչը նաեւ նախաձեռնող խմբի հայտարարության մեջ է շեշտվում։
«Ուզենք, թե ոչ, պետք է հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ հանրաքվեն տեղի է ունենալու եւ, ելնելով պետության շահերից, որոշեցինք ստանձնել հանրային պաշտպանությունը «Այո»-ից տարբերվող կարծիք ունեցողների համար՝ միաժամանակ, նկատի ունենալով այս գործընթացի միջազգային արձագանքները, որպեսզի ժողովրդական լեզվով ասած, անտեր չթողնենք «Ոչ»-ի կողմը»,-ասաց Արսեն Բաբայանը։
Իրավապաշտպանն ասաց, որ այս նախաձեռնության մեջ քարոզչությունը երկրորդ պլան է մղվելու, ինչով հնարավորություն են տալու «Այո»-ից տարբերվող ուժերին ու մարդկանց արտահայտել իրենց կարծիքը, միեւնույն ժամանակ, ապահովելու են սպասվող գործընթացների օրինականությունը, վերահսկողությունը եւ հետագայում՝ հնարավոր բողոքարկելիությունը։
Նշենք, որ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը այսօր հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ ելնելով ժողովրդավարության ու իրավունքի գերակայության արժեքները պաշտպանելու հրամայականից՝ իրավաբանական համայնքի շրջանակում սկսում են խորհրդակցություններ՝ օրենքով սահմանված կարգով «ՈՉ» քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնությամբ ձևավորելու օրակարգով։
Հայտարարության մեջ շեշտվում էր, որ 100-ից ավելի իրավաբաններ և իրավապաշտպաններ օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում էինք հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով, բայց, այնուամենայնիվ, հանրաքվեն «դե ֆակտո» իրողություն է դառնում։
Հավելենք նաեւ, որ խորհրդարանական ուժերը, ըստ էության չեն ձեւավորում «Ոչ»-ի քարոզչական շտաբը։
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, նախագահ Արմեն Սարգսյանը անսալով իրավական հանրույթի՝ իրեն ուղղված կոչը, այդուհանդերձ ստորագրեց հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը, եւ, փաստորեն, ապրիլի 5-ին հանրաքվեի կդրվի ՍԴ դատավորների «ճակատագիրը» ։
ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է հանրաքվեի դնել ՍԴ 9 դատավորներից 7 –ի ՝ ներառյալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը։
Այսինքն, նախագիծը չի վերաբերվելու իշխանափոխությունից հետո ընտրված 2 դատավորներին՝ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։
Տեղեկացնենք, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ «Ոչ» քարոզչական շտաբ նախաձեռնելու համար կարող է դիմել և գրանցվել նախագծին դեմ քվեարկած պատգամավորը կամ պատգամավորները՝ 7-օրյա ժամկետում։ Հարցի քննարկմանը նվիրված ԱԺ արտահերթ նիստին խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցություններից միայն «Լուսավոր Հայաստան»-ը «դեմ» քվեարկեց, իսկ ԲՀԿ-ն բչմասնակցեց քվեարկությանը։ Այնուհետեւ «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց հանրաքվեի քարոզչությանը չմասնակցելու մասին։
Օրենքը նախատեսում է, որ 7-օրյա ժամկետը լրանալուց հետո եռօրյա ժամկետում 50 հոգանոց քաղաքացիների խումբը կարող է գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն։
Եթե այս նախաձեռնությունն էլ չձեւավորվի, օրենքը հնարավորություն է տալիս հանրաքվեի քարոզչությունը իրականացնել միայն «Այո»-ի շտաբին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ