Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից

4 պետական մարմին խախտել է կալանավորի իրավունքը՝ չտրամադրելով նրան անհրաժեշտ դեղերը. Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը 02/13/2020   11:28  |  ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանկարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրել են, որ քրեակատարողական հիմնարկից ՁՊՎ տեղափոխված և այնտեղ պահվող կալանավորված անձն ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ և հոգեբույժի ցուցմամբ ՔԿՀ-ում պահվելու ընթացքում ստացել է դեղորայքային բուժում, սակայն, ՁՊՎ-ում պահվելու ընթացքում հնարավորություն չի ունեցել ստանալ իրեն ցուցված բուժումը:Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Խախտման որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ ՁՊՎ-ում գտնվող ազատությունից զրկված անձի անձնական գործի ուսումնասիրությունից պարզվել է՝ քրեակատարողական հիմնարկն ազատությունից զրկված անձին ՁՊՎ տեղափոխելիս չի տրամադրել ցուցված հոգեմետ դեղորայքը և բժշկական ցուցման վերաբերյալ տեղեկությունը:

ՁՊՎ-ից ազատությունից զրկված անձը տեղափոխվել է այլ քաղաքում գտնվող հոգեբուժական կազմակերպություն՝ փորձաքննության նպատակով, որից հետո կրկին փոխադրվել է ՁՊՎ-ը և ևս մեկ օր պահվել այնտեղ: Վերջինս այդ ընթացքում նույնպես հնարավորություն չի ունեցել ստանալ իրեն ցուցված դեղամիջոցները:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ՁՊՎ ընդունելիս և այնտեղ պահելու ընթացքում չի ապահովվել կալանավորվածի հոգեկան առողջության պատշաճ մասնագիտական գնահատումը, նրան չի ցուցաբերվել առողջական վիճակին համարժեք բուժում:

Ավելին, ազատությունից զրկված անձի կողմից շարունակաբար հայտարարվել է իրեն բուժող բժշկի նշանակած դեղորայքը չտրամադրելու հանգամանքով պայմանավորված առողջական վիճակի վատթարացման մասին, ինչն արձանագրվել է նաև շտապ բժշկական օգնության ծառայության անձնակազմի կողմից, սակայն անձը շարունակել է պահվել Ոստիկանության ՁՊՎ-ում՝ առանց մասնագիտական խորհրդատվության կազմակերպման:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ Ոստիկանությունը բավարար քայլեր չի ձեռնարկել սուր հոգեկան հիվանդության ախտորոշմամբ տառապող և պարբերաբար առողջական խնդիրներ ներկայացնող ազատությունից զրկված անձին մասնագիտացված հոգեբուժական օգնություն տրամադրելու նպատակով հոգեբույժի խորհրդատվություն կազմակերպելու և(կամ) բուժհաստատություն տեղափոխելու հարցի քննարկման ուղղությամբ:

Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ ՁՊՎ հրավիրվել է շտապ բժշկական օգնության ծառայություն, որը սակայն չի կարողացել տրամադրել ցուցված դեղորայքը, քանի որ ինչպես շտապօգնության բրիգադում, այնպես էլ քաղաքի առողջապահական հաստատություններում հոգեբույժ չի եղել:

Անթույլատրելի է այն, որ մարզերի շտապ բժշկական օգնության ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպություններում գործող գծային շտապ բժշկական օգնության և ֆելդշերական բրիգադները համալրված չեն հոգեբույժներով, ունեն սահմանափակ տեսակի դեղորայք՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Ավելին, կոնկրետ դեպքում շտապ բժշկական օգնության ծառայության կողմից ազատությունից զրկված անձի մոտ հոգեբուժական ախտորոշման պարագայում՝ բավարար քայլեր չեն ձեռնարկվել պատշաճ հոգեբուժական օգնություն տրամադրելու ուղղությամբ՝ բավարարվելով միայն «ստանալ նշանակված դեղորայքը» ցուցումով:

Պաշտպանը որոշմամբ խախտում է արձանագրել ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործողություններում միաժամանակ: Այս մարմիններին առաջարկվել է համատեղ մշակել ազատությունից զրկված անձանց քրեակատարողական հիմնարկից ՁՊՎ կամ այլ վայր տեղափոխելու պարագայում հոգեմետ դեղորայքի շարունակական ընդունումն ապահովելու նպատակով այն տրամադրելու հստակ ընթացակարգ:

Ազատությունից զրկված անձի առողջության պահպանումը, այն է՝ ազատությունից զրկման վայրում պատշաճ բժշկական օգնության և խնամքի տրամադրումը պետության պոզիտիվ պարտականությունն է:

Ուստի, ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարության ներքո գործող շտապ բժշկական օգնության ծառայությունը, հոգեբուժական կազմակերպությունը, ինչպես նաև առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Առողջապահության նախարարությունը պետք է իրականացնեին ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները՝ ապահովելով այս կապակցությամբ պետության պոզիտիվ պարտականությունների կատարումը:

Խախտման որոշմամբ նշված պետական մարմիններին առաջարկվել է կազմակերպել նաև բժշկական և ոչ բժշկական անձնակազմերի և մասնագետների համապատասխան վերապատրաստումներ:

Առաջարկվել են կոնկրետ լուծումներ նաև ազատությունից զրկված անձի համար, ում իրավունքները խախտվել են:

Որոշումն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին՝ ի գիտություն:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:02 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱնհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ՔԿՀ-ում ինքնավնասում կատարողին կարգապահական տույժի ենթարկելու և մեկուսացնելու պրակտիկան. ՄԻՊ
11:01 11/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացու ուսումնառության 5 տարիները հաշվառվել են աշխատանքային ստաժում
12:28 10/02/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանի ծանրաբեռնվածությունը ողջամիտ ժամկետում գործերի քննության համատարած խախտումների արդարացում չէ. Մարդու իրավունքների պաշտպան
11:39 05/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այն, որ հոգեբուժարաններում երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում նրանց կարծիքը հաշվի չի առնվում.ՄԻՊ
12:05 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ի իրավական դիրքորոշումը ՀՔԾ-ի տեղեկությունների հիման վրա Հանրային հեռուստաընկերության տեսանյութի վերաբերյալ
13:34 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍԶինծառայողների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Թաթոյան
10:45 27/01/2020  |  ՄեկնաբանությունՈրևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների. Արման Թաթոյան
12:06 23/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը վարույթ է սկսել 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ նրա իրավունքների, նաեւ մեղադրյալի հոր բողոքների հարցերով
19:36 20/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով
13:07 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍՔրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը պատշաճ քննության չեն ենթարկվում. ՄԻՊ

Արխիվ

[]