ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահե Գրիգորյանը դեկտեմբեր-հունվար ամիսներին մեկնել է գաղտնի գործուղումների 02/13/2020 17:26 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին մակագրված 6 գործով Սահմանադրական դատարանը չի կարողացել աշխատակարգային որոշումներ կայացնել, քանի որ Վ.Գրիգորյանը դրսեւորել է անգործություն ու չի կատարել իր գործառույթները։ Փոխարենը՝ Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղումների՝ սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով Սահմանադրական դատարանի աշխատակարգը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել գրավոր հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանից տրամադրված տեղեկատվությունից։
Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՍԴ՝ պարզելու, թե Վահե Գրիգորյանի կողմից երդման արարողությամբ ՍԴ դատավորի գործառույթներն ստանձնելու պահից՝ 2019թ. հունիսի 20-ից մինչև 2020թ փետրվարի 1-ը ՍԴ քանի նիստ և քանի՞ աշխատակարգային նիստ է տեղի ունեցել և այդ նիստերից քանիսի՞ն չի մասնակցել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և ինչ պատճառաբանությամբ։ Եւ բացակայություններից քանիսն են հարգելի։
Ըստ այդմ՝ ՍԴ-ից հայտնեցին, որ տեղի են ունեցել դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, 39 ՍԴ նիստ, որոնցից որևէ մեկին Գրիգորյանը չի մասնակցել։ « Լիազորություններն ստանձնելու պահից մինչեւ սույն թվականի փետրվար ամիսը Վահե Գրիգորյանիը չի իրականացրել որպես ՍԴ դատավոր իրեն վերապահված որեւէ գործառույթ, այդ թվում՝ չի մասնակցել որեւէ նիստի (դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, Սահմանադրական դատարանի 39 նիստ) չի մասնակցել ՍԴ ներկայացված դիմումների՝ քննության ընդունելու հարցի պարզման գործընթացին, ներառյալ՝ դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով չի կազմել հաղորդում՝ գործը քննության ընդունելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որպես զեկուցող դատավոր իրեն մակագրված գործերով չի կատարել օրենքով սահմանված գործառույթները, այդ թվում՝ չի ներկայացրել Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման նախագիծ»,- նշվում է գրավոր պատասխանում։
Ինչ վերաբերում է բացակայությունների հարգելիության հիմքերին, ապա ՍԴ-ից պաշտոնապես հայտնել են, որ Վահե Գրիգորյանը կողմից չի ներկայացվել իր բացակայությունների վերաբերյալ որեւէ հիմնավորում։
«Փաստինֆո» -ն խնդրել էր նաև տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե լիազորությունները ստանձնելու պահից քանի՞ գործ է մակագրվել Վահե Գրիգորյանին, դրանցից քանիսն է զեկուցել, քանի գործ է հետաձգվել և ինչու, ինչին ի պատասխան հայտնել են, որ Վահե Գրիգորյանին մակագրվել է 6 գործ, սակայն դրանցով նա չի իրականացրել իր լիազորությունները եւ նրա անգործությամբ պայմանավորված որոշներով կայացվել են աշխատակարգային որոշումներ՝ գործի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու կամ դատաքննությունն սկսելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ։
Նկատի ունենալով գործուղումների նկատմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ հետաքրքրությունը՝ մեկ այլ հարցմամբ խնդրել էինք ՍԴ-ից՝ տեղեկացնել, թե արդյոք այս ընթացքում Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղման եւ իր հանդիպումների, քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն պատշաճ կարգով տրամադրվել է ՍԴ-ին, թե ոչ։ Ու պարզվեց՝ ոչ միայն մեկնել է, այլ նաեւ իր այցերը գաղտնի է պահել ու հայտնի չէ, թե ում հետ ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել։ «Վահե Գրիգորյանը 2019թ դեկտեմբերի 13.26.27.30-ին, 2020թ. հունվարի 15.16.17-ին, որոնք հանդիսանում են աշխատանքային օրեր, չի ներկայացել աշխատավայր։ Նրա կողմից Սահմանադրական դատարանի աշխատողներին հայտնած տեղեկությունների համաձայն՝ նշված և հաջորդող որոշ ոչ աշխատանքային օրերին նա բացակայել է Հայաստանի Հանրապետությունից՝ գործուղման լինելու պատճառով։ Այլ մանրամասներ հայտնի չեն»,- նշված է ՍԴ-ի ներկայացրած պատասխանում։ Միաժամանակ պաշտոնապես պարզաբանվել է, որ «վերը նշված ժամանակահատվածում Վահե Գրիգորյանը չի գտնվել արձակուրդում, սահմանված կարգով չի գործուղվել, չի ներկայացրել որևէ տեղեկատվություն քննարկված հարցերի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Մինչդեռ՝ ՍԴ աշխատակարգի 177-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի՝ գործուղման մեկնող պատվիրակությունների կազմը հաստատում է ՍԴ նախագահը։
Այլ խոսքով՝ Վահե Գրիգորյանը մեկնում է գաղտնի գործուղումների, ունենում կասկածահարույց հանդիպումներ, նրա անգործությամբ էական վնաս է պատճառվում ՀՀ քաղաքացիների օրինական շահերին ու իրավունքներին, վատնվում հարկատուներիս հարկերից գոյացած պետբուջեի գումարները, մինչդեռ Փաշինյանը աչք է փակում դրանց վրա՝ դառնալով այդ ապօրինությունների երաշխավորողն ու հովանավորողը։
Այդուհանդերձ, կարծում ենք, ԱԱԾ-ին պետք է հետաքրքրի, թե իր երկրի բարձր դատարանի դատավորը ինչու է գաղտնի գործողումների գնում, որքանով են ձեռք բերված պայմանավորվածությունները բխում մեր ազգային շահերից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ