ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը չասաց՝ Մյունխենում Արցախի հարցով հանդիպում նախատեսված է, թե՞ ոչ 02/12/2020 19:28 | ԼՐԱՀՈՍ
«Ինչ պիտի խոսվեր եւ ինչ խոսվել է, ես այս ամբիոնից գոնե մի տասը անգամ մանրամասն ներկայացրել եմ։ Բացառված է, որ ինչ-որ բան խոսվի, քան մեր հրապարակային հայտարարություններում ասվել է»,-այսօր կառավարություն –ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումների մասին հարցին։
Փաշինյանը հորդորեց դա ընդունել ի գիտություն։ «Մենք մեր օրակարգը հռչակել ենք, թե ինչ օրակարգով ենք գնում եւ ինչ մասին է լինելու խոսակցությունը»,-ասաց նա։
Հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում կիսատ արտաբերեց «բանակցություն» բառը, ապա իրեն շտկեց՝ ընտրելով «խոսակցություններ» եզրույթը։
«Էն, ինչ հայտարարել ենք մինչեւ բանակց..., մինչեւ այդ խոսակցությունները, այդ խոսակցությունները տեղավորվում են այդ շրջանակում, մնացած անհեթեթագույն խոսակցությունները մեկնաբանության ենթակա չեն»,-հայտարարեց Փաշինյանը։
Այս հանգամանքը ուշագրավ է այն տեսանկյունից, որ ՀՀ իշխանությունը խուսափում է հիմնախնդրի կարգավորման ընթացիկ գործընթացը «բանակցություն» անվանել, մինչդեռ ադրբեջանական կողմը հենց այդ տերմինն է օգտագործում։
ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը, հիշեցնենք, առանձնացավ իր երկարատեւությամբ։ Հանդիպումը Ժնևում տևեց երկու օր, շուրջ 11 ժամ։ Դրան մասնակցում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։Հանդիպմանը հաջորդած ՀՀ ԱԳՆ հայտարարությունից տեղեկացանք, որ Զոհրաբ Մնացականյանը շեշտել է «խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում էր, որ ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Մյունխենի անվտանգության համաժողովին Արցախի շուրջ նախատեսված է որեւէ հանդիպում, Փաշինյանը, ըստ էության խուսանավեց։ Նա ասաց, որ վաղը մեկնում է Բեռլին, Մյունխեն մեկնելու հավանականություն մեծ է. «Մյունխեն մեկնելու հավանականությունը շատ մեծ է, բայց էս պահին ես, որ ասեմ 100 տոկոս՝ 100 տոկոս չեմ ասի, կապված օրակարգից, նրբություններ կան էդ օրակարգի մեջ, դեռ վերջնական հաստատված մենք չենք համարում»։
Ուշագրավ է, որ վարչապետի՝ Գերմանիա կատարելիք աշխատանքային այցելության հետ կապված պաշտոնական հաղորդագրության մեջ ի թիվս Բեռլին այցելության նաեւ Մյունխենն է նշվում։ «Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ