ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ տոնով մեզ սպառնում էիք՝ այդ տոնով էլ պատասխանել եմ. վեճ Մարուքյանի և Փաշինյանի միջև (տեսանյութ) 02/12/2020 20:19 | Քաղաքական
Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհասկանալի է որակեց, որ վարչապետը «ուժեղ» ելույթ է ունենում, ինչից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց է ուղղում՝ ելույթը սրբագրելու, արդարանալու համար։
«Իմաստը ո՞րն է դրա։ Եվ նաև ուզում եմ հասկանալ կարո՞ղ է Ձեր ֆեյսբուքի էջը գողացել են, այդ ի՞նչ բան է, խորհրդարանի նիստն այդպես անլրջացնել, նման բաներ գրել։ Ես իմ ելույթում ասացի, որ այս-այս բաներն եք ասել, Դուք գլխով հաստատեցիք, ապա ես իմ գնահատականները տվեցի, հիմա դրանից հետո սրբագրել չի լինելու, դա ամբողջատիրական բնույթի ելույթ էր առ այն, որ իրավական պաշտպանության որևէ միջոց ձեռնարկողը կհամարվի հակապետական ուժ, իսկ իրավական ժողովրդավարական պետությունում ինչպե՞ս կարող է իրավական պաշտպանության միջոց կիրառողը համարվի հակապետական ուժ։ Այլակարծության տարրական հարգանք չկա։ Ինչ վերաբերում է Ձեր խոսքերին, թե մենք որ սպառնացող լինեինք և այլն, հենց այս բանավեճից հետո Կառավարության նշանակած աուդիտի շրջանակներում Վանաձորում փնտրում են ԼՀԿ-ի աշխատողներ։ Ես ուզում եմ իմանալ, ո՞վ է հանձնարարել հարցերի պլանի մեջ գրել, ԼՀԿ-ից ո՞վ կա աշխատող»,-ասաց Մարուքյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան հորդորեց նայել Մարուքյանի ելույթները, տոնը, բառապաշարը Սերժ Սարգսյանի ներկայությամբ և ապա համեմատել ներկայիս ելույթների հետ։
«Այո, վայելեք այդ ազատությունը, որ հեղափոխությունը Ձեզ բերել է, գոնե ընդունեք դա։ Դուք կարո՞ղ էիք որևէ վարչապետի ներկայությամբ այդպես խոսել։ Եկեք նայենք վիդեոները։ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Ձեր խոսակցության տոնայնությունը, մյուսների ներկայությամբ, ու հիմա Ձեր խոսելու տոնայնությունը։ Ես հասկանում եմ, կարող է այդ աթոռից է, որտեղ Դուք նստած եք,այդպես ոգեշնչում է»,-ասաց վարչապետը։
Խոսելով Մարուքյանի մատնանշած հանձնարարականի մասին, Փաշինյանն ասաց. «Տվեք, տեսնեմ այդ ով է ինչ հանձնարարել, ես այդ հանձնարարողի հարցերը կլուծեմ։
Դուք մտածում եք, որ մենք կարող ենք այսօր ԼՀԿ-ի դեմ որևէ մեկին հանձնարարություն տա՞նք։ Ասում եմ տվեք, տանենք բռնենք, պատժենք։ Եկեք օգնենք գտնենք, ինչի՞ Դուք մտածում եք, որ ես Ձեզ պիտի սպառնա՞մ, պարոն Մարուքյան, պիտի Ձեր ավտոն վառե՞մ, Ձեր հետևից մարդ ուղարկե՞մ։ Լու՞րջ եք ասում։ Այ ուղարկողների առաջ ժպիտի մեղմ դոզայով եք խոսել։ Ես դեմ չեմ, վայելեք այս հնարավորությունը, հարձակվեք մեզ վրա...»
Մարուքյանը հակադարձեց ասելով, որ մինչ հեղափոխությունը 7 տարի շարունակ պատգամավոր է եղել, և այդ ընթացքում մեկ անգամ է Սերժ Սարգսյանը մտել ԱԺ դահլիճ, 2 ելույթի հնարավորություն է ունեցել, 2 անգամ էլ խոսել է, նայելով նրա աչքերի մեջ ասել է այն ամենն, ինչ մտածում է իր մասին։
«Դրանից առաջ վարչապետ եղել է Կարեն Կարապետյանը, էլի ասել եմ ինչ մտածում եմ, ես և Դուք էլ նույն դաշինքում ենք եղել։ Դրանից առաջ եղել է Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը ու էլի նույն կերպ եմ արտահայտվել։ Ես զարմանում եմ, կարո՞ղ է իշխանությունը հիշողության հետ պրոբլեմ է առաջացնում։ Տենց բաները ո՞նց կարող եք մոռանալ։ Այդ ո՞նց եք մոռացել, այդ որտե՞ղ էինք սփրթնած, որ իրավապաշտպան էի, ամբողջ օրը բանտերում էի՝ այդտե՞ղ էի սփրթնած, թե՞ որ անկախ պատգամավոր էի այդ ժամանակ...այդ ի՞նչ վիրավորական բաներ եք ասում»,-ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։
Խոսելով Վանաձորում տեղի ունեցած միջադեպի մասին, նա ասաց, որ տեղեկացնում է խնդրի մասին, ապա ավելացրեց, որ եթե չեն կարողանում գտնել, ապա դա Կառավարության խնդիրն է. «Կառավարության աուդիտ է, վրան գրած է ԼՀԿ-ից ո՞վ կա աշխատող։ Գտե՛ք, բա Ձեր կառավարությունն է, Դուք եք իշխանությունը»։
Մարուքյանը դեռ խոսքը չէր ավարտել, երբ Փաշինյանն ասաց. «Ասում ենք տվեք այդ թուղթը...», սակայն ԼՀԿ ղեկավարը շարունակեց իր խոսքն ու ասաց. «Ինչ վերաբերում է տոնայնությանը, ինչ տոնով որ մեզ սպառնում էիք ելույթի ժամանակ, այդ տոնով էլ պատասխանել եմ...»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից