ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անունը լինի ոստիկանություն, թե ներքին գործեր, այն մոտ է լինելու ժողովրդին, եթե մարդու իրավունքները չխախտեն. Թեւան Պողոսյան 02/12/2020 17:46 | ԼՐԱՀՈՍ
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախկին անդամ Թեւան Պողոսյանը կարծում է, որ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակը պետք է լինի քաղաքացուն իրապես որակյալ ծառայությունների մատուցումը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը, որը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, Թեւան Պողոսյանն ասաց. «Դրա համար պետք է աշխատել, որովհետեւ բացի թղթի վրա գրելուց, որ այս ենք ուզում, այն ենք ուզում, պետք է նկարագրել նաեւ, թե ոնց են կյանքի այդ ամենը։ Ճանապարհը եւս կարեւոր է լինելու՝ ոնց ենք մենք այդ բարփոխումն անցնելու, արդյո՞ք ունենալու ենք միայն արտաքին փոփոխություն՝ շորի գույներն այսպես փոխենք, բաժնի անվանումն այնպես փոխենք, թե՞ ունենալու ենք իսկապես որակյալ ներքին ծառայություն»։
Հիշեցնենք, բարեփոխումների անհրաժեշտությունն արդարադատության նախարարությունը պայմանավորում է ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ ոստիկանության ծառայություն ունենալու անհրաժեշտությամբ: Նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, կատարել այլ կառուցվածքային փոփոխություններ։ Առաջարկվում է օրենքով Ոստիկանության զորքերը նախատեսել որպես ոստիկանական ստորաբաժանում, որի կազմակերպման և գործունեության կարգն այլևս չի կարգավորվելու ռազմական օրենսդրական ակտերով: «Զորքեր» հասկացության փոխարեն ոստիկանության զորքերը վերանվանվելու է «ազգային գվարդիա»: Միեւնույն ժամանակ նշվում է, որ « ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ»։
Թեւան Պողոսյանը հիշում է՝ երբ Հայաստանում ներքին գործերի նախարարությունը վերացավ ու որպես առանձին միավոր ձեւավորվեց ոստիկանությունը, աշխարհում միտում կար՝ հստակեցնել ոստիկանության առանձնահահատկությունները։ Հայաստանում, ըստ Պողոսյանի, խնդիր էր դրված ոստիկանությունն առանձնացնել, որպեսզի այն սովետական միլիցիայի նման չընկալվի։
«Այդ ժամանակահատվածում էլ կար այն խոսակցությունը, որ որոշ ժամանակ հետո, երբ ամրապնդվի ընկալումը, որ այլեւս սովետական միլիցիա չի լինելու, հետո ապագայում կձեւավորվի մեկ նախարարութուն, որը կկոչվի ՆԳՆ, բայց, որին հանրությունն ավելի հանգիստ կվերաբերվի։ Այդ ժամանակներից ի վեր, տարբեր բարեփոխումներ էին տեղի ունենում ՝ անձնագրային բաժինն էր առանձնանում, հետո՝ միանում, տարբեր խնդիրներ էին փորձում լուծել եւ ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Թեւան Պողոսյանը՝ կրկին շեշտելով, որ ամենակարեւորը նոր գաղափարի իրականացման որակն է լինելու։
«Օրինակ, ոստիկանությունը պետք է ավելի մոտիկ լինի ժողովրդին, դրա համար ազգային գվարդիա ենք կոչում, իմ ընկալման մեջ ոստիկանությունը մոտիկ է լինելու ժողովրդին, եթե մարդու իրավունքները չեն խախտվելու, եթե հարգանք է լինելու, եթե ուժի կիրառում չի լինելու։ Այդ ժամանակ նրա անունը կլինի ոստիկանություն, ներքին զորքեր, թե ազգային գվարդիա, միեւնույնն է, մենք ընկալելու ենք, որ ոստիկանությունը ժողովրդին մոտիկ է։ Դրա համար նաեւ վարքագծային փոփոխություններ են հարկավոր»,-շեշտեց Թեւան Պողոսյանը։
Մեր զրուցակիցը հիշեց նախկինում գովազդվող «հրեշտակ» ոստիկաններին, որոնք պետք է օտար լեզուներին տիրապետեին, առաջին օգնության կանոններն իմանային, տարբերվեին իրենց նոր համազգեստով եւ այլն։ Սա էլ,ըստ Պողոսյանի, բարեփոխում էր, որից ոգեւորվում էինք, բայց երբեմն էլ լինում էին դեպքեր, երբ նրանք էլ էին կոպիտ գործում։
«Այս ամենը վկայում է, թե ինչ փուլեր ենք անցել։ Ժամանակին ներքին գործերի մեջ մտնում էր մեր քաղպաշտպանության համակարգը, հետո պարզվեց, որ անձերով պայմանավորված՝ կարող է քաղաքական որոշում կայացվել, հետո միացրեցին, հետո նորից առանձնացրեցին։ Ես չգիտեմ՝ վերջնական իմաստով այն ծառայությունները , որ մատուցվելու են հանրությանը, ինչ որակի են լինելու՝ փաստաթղթերին երկա՞ր ենք սպասելու, թե ոչ, անձնագրայինը, որը լավ է կառավարում, մտնելո՞ւ է այդ համակարգի մեջ, թե առանձին է լինելու։ Այս ամենի մեջ ինձ համար բուն կարեւոր խնդիրն այն է լինելու, որ եթե մենք պահպանելու ենք պառլամենտական համակարգը, լինելով պառլամենտական երկիր, պառլամենտը վերահսկելու է այդ նախարարությանը, այսինքն, քաղաքական պատասխանատու է լինելու, իսկ մնացածը արդեն կախված է լինելու որակական ծառայություններից՝ այդտեղ գաղափարը փոխվելո՞ւ է, թե ոչ»,-շեշտում է Պողոսյանը՝ կրկին հիշեցնելով, որ տեսել ենք շատ գեղեցիկ բարեփոխումներ, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա են մնացել ու քաղաքացու կյանքում իրական փոփոխություն չեն բերել։
Թեւան Պողոսյանը նախատեսվող բարեփոխումները դիտարկում է ոստիկանության համակարգում իրականացված բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Դիտարկմանը, թե ոստիկանության կողմից վերջին շրջանում իրականացված «ասֆալտին պառկեցնելու» գործողություններն արդյո՞ք համակարգում իրապես որակական փոփոխություններ իրականացնելու քաղաքական կամքի մասին կարող են վկայել, Թեւան Պողոսյանն արձագանքեց՝ բոլոր բացատրությունները պետք է ներկայացվեն հանրությանը, որի մոտ այլ հարցեր այլեւս չպետք է ծագեն։
«Բարեփոխումները միտված են այդ կարգի գործողություններից խուսափելուն։ Խոսքը ամեն մի անհատական դեպքի մասին չէ, պետք է համակարգ ձեւավորվի, որը թույլ չտա այդ տեսակի դեպքերը, որոնց հետ կապված հանրության մոտ կարծիք կձեւավորվի, որ ոստիկանությունը նույն սովետական է, որ այդ բաները այլեւս վերանան եւ մենք հասկանանք, որ ոստիկանությունը տալիս է այն ծառայությունները, որոնց համար մենք վճարում ենք։ Այդ ծառայությունը ոստիկանության մակարդակով կոչվում է անվտանգության էլեմենտ։ Մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք այդ բարեփոխումները տեղ են հասնում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում եզրափակեց Թեւան Պողոսյանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից