ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ 02/12/2020 13:59 | ԼՐԱՀՈՍ
2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ (2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենք) այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակիցը։
Օրինակ 1
Ֆիզիկական անձը 2019 թվականի հոկտեմբերին օտարել է 2018 թվականի դեկտեմբերին ձեռքբերված ավտոմեքենա, որի պայմանագրային արժեքը 4.000.000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 250 ձիաուժ: Քանի որ 4.000.000-ի 1%-ը 40.000 դրամ է, իսկ 250 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկը 37.500 դրամ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման պայմանագրային արժեքի 1%-ի չափով, այսինքն` եկամտային հարկը կկազմի 40.000 դրամ:
Օրինակ 2
Դիտարկենք այլ տարբերակ: Ֆիզիկական անձը 2019 թվականի հուլիսին օտարել է 2018 թվականի սեպտեմբերին ձեռքբերված ավտոմեքենա, որի պայմանագրային արժեքը 2.500.000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 170 ձիաուժ: Քանի որ 2.500.000-ի 1%-ը 25.000 դրամ է, իսկ 170 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկը` 25.500 դրամ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման ըստ շարժիչի հզորության, այսինքն` եկամտային հարկը կկազմի 25.500 դրամ:
Տեղեկացնենք, որ նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։
Օրինակ 3․
Ֆիզիկական անձը 2019 թվականի սեպտեմբերին նվիրատվության պայմանագրի հիման վրա օտարել է ավտոմեքենա: Տվյալ դեպքում ավտոմեքենայի պայմանագրային արժեքը 0 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 220 ձիաուժ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման 220 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկի չափով, այսինքն` եկամտային հարկը կկազմի 33,000 դրամ:
Եկամտային հարկի դրույքաչափը կիրառվում է նաև 2018թ. հուլիսի 1-ից մինչև 2019թ. հունիսի 29-ը օտարված ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող երկրորդ և ավելի մեքենայի դեպքում (ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ` մինչև 29.06.2019թ. գործող խմբագրությամբ):
Օրինակ 4
Ֆիզիկական անձը 2019 թվականի հունվարին և փետրվարին ձեռք բերված երկու ավտոմեքենան օտարել է մարտին և ապրիլին: Այս դեպքում միայն երկրորդ` ապրիլին օտարված ավտոմեքենայի գործարքն է համարվում հարկվող: Եկամտային հարկը կհաշվարկվի նույն սկզբունքով` պայմանագրային արժեքի 1%, բայց ոչ պակաս ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից:
Ինչպես վճարել եկամտային հարկը
2019 թվականի ընթացքում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը: Քաղաքացին պետք է՝ հարկային մարմնից ստանա հարկ վճարողի հաշվառման համար և կնքի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին, կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf հղումով:
Քաղաքացին եկամտային հարկը պետք է վճարի բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։
Մինչև ապրիլի 20-ը եկամտային հարկի հաշվարկ չներկայացնելու դեպքում Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն կկազմվի արձանագրություն և կտեղադրվի հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am): Այսպիսով հարկ վճարողը հնարավորություն կունենա ծանոթանալու արձանագրությանը և ներկայացնելու բացատրություններ։ Արձանագրությունը հիմք կհանդիսանա չկատարված հարկային պարտավորության մասով գանձման վարչական վարույթ իրականացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից