ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած քաղաքակիրթ երկրում, առնվազն ստեղծագործող հանրությունն իր խոսքը կասեր, մեզ մոտ՝ լռություն. Ավետիք Իշխանյան 02/12/2020 21:17
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել,
«ՎԵՐՋԱՊԵՍ
Այս հարցի մասին վաղուց էի ուզում գրել։ Խոսքը հայ մտավորականների մասին է, կամ ովքեր իրենց մտավորական են համարում։ Ավանդորեն, մեր հասարակությունը «մտավորական» ասելով, հասկանում է գրականության, մշակութային գործիչներին, գիտնականներին, հատկապես պրոֆեսորներ-ակադեմիկոսներին, ինչպես Երևանի գովազդային վահանակներում են տեղադրված՝ ապագա «Հայոց Մեծերին»։ Իրենց ժամանակներում, իսկապես, հայ ստեղծագործողներից ոմանք՝ Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը և այլոք, միշտ արձագանքել են հայությանը հուզող տարբեր հարցերի, հաճախ դեմ գնացել ընդհանուր «ժողովրդական» մտածողությանը։
Իհարկե, ԽՍՀՄ ժամանակներում, այն առավել բարդ էր, բայց հետստալինյան շրջանում, թեկուզ թույլատրելիի սահմաններում, նույնպես խոսողներ կային՝ Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան և այլք։ Ազատ, անկախ․ ժողովրդավարական Հայաստանում վարչապետը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում է․«Բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտության առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական և հակապետական ուժեր, իսկ նրանք ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ» «Եվ դուք, այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու․․․» և ․․․լռություն։
Ցանկացած քաղաքակիրթ երկրում, առնվազն ստեղծագործող հանրությունն իր խոսքը կասեր, մեզ մոտ՝ լռություն։ Եվ վերջապես հաճելի զարմանքով կարդացի ՀՀ Գիտությունների Ակադեմիայի անդամ , պրոֆեսոր Վեհարի Սաքանյանի «Մեղադրում եմ․․․» բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այո, նա Ֆրանսիայի քաղաքացի է, շատերը կասեն «ձենը տաք տեղից ա գալիս»։Այո, Ֆրանսիայում երկրի ղեկավարն այդպիսի ելույթ եթե ունենար․․․ և ի գիտություն մեր արևմտյան արժեքներ դավանողների, Վեհարի Սաքանյանն է հենց այդ արժեքներ կրողը։ Բայց նաև համոզված եմ, որ եթե Վեհարի Սաքանյանը Հայաստանում բնակվեր, նույնպես կխոսեր, ինչպես վերը նշված , իսկապես մտավորականները։
Հ․Գ, Միայն չասեք, թե «բա խի՞ Սերժի ժամանակ նրանց չէիք քննադատում» »։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ