ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպան. պետական մարմինները Գագիկ Խաչատրյանի բուժմանը վերաբերող առերևույթ կեղծ փաստաթուղթ են ներկայացրել Վերաքննիչ դատարան 02/12/2020 11:49 | ԼՐԱՀՈՍ
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ պետական իրավասու մարմիններն անտեսում են ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակը և չեն ապահովում բժշկական օգնություն ստանալու նրա իրավունքը՝ թույլ չտալով ստանալ բժիշկների կողմից նշանակված պարտադիր ստացիոնար բուժումը:
Երեմ Սարգսյանը նաև հայտարարել է, որ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունը չապահովելու համար իրավասու մարմինները նույնիսկ չեն տարակուսել Վերաքննիչ դատարանին իրականությանը չհամապաստասխանող բովանդակությամբ ինչ-որ փաստաթուղթ ներկայացրել այն մասին, թե իբրև Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է տեղափոխվել և անհրաժեշտ ստացիոնար բուժումը ստանալ «Դատապարտյալների հիավանդանոց» ՔԿ հիմնարկում, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել այնտեղ:
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին՚ N 825-Ն որոշման համաձայն կալանավորված անձը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից հրաժարվում է գրավոր կարգով, դրանում նշելով նաև հրաժարման պատճառների վերաբերյալ, իսկ Գագիկ Խաչատրյանը նման դիմում կամ հրաժարման վեաբերյալ փաստաթուղթ չի ստորագրել, ուստի փաստաբանական թիմը միջոցներ է ձեռնարկում պարզելու, թե ով է կազմել այդ՝ իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ փաստաթուղթը և ինչու է այն ներկայացվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
Այդ նպատակով Գագիկ խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը համապտասխան հարցումներ է ուղարկել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ՝ խնդրելով.
1.Գրավոր հայտնել, թե ում՝ կոնկրետ որ պաշտոնատար անձի կողմից և երբ է Գագիկ Խաչատրյանին առաջարկվել տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար բուժում ստանալու նպատակով:
2.Կոնկրետ երբ՝ որ օրն է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել այդ առաջարկից:
3.Տրամադրել Գագիկ Խաչատրյանի դիմումի կամ այն փաստաթղթի պատճեն, որի համաձայն իբրև Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար բուժում ստանալու նպատակով, սակայն նա դրանից հրաժարվել է (առաջարկի և հրաժարման փաստը հավաստող փաստաթղթի կամ փաստաթղթերի պատճենները):
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ այդ գրությունների պատասխանները դեռևս չեն ստացել, ստանալուց հետո թիմի հետ կքննարկեն անհրաժեշտ հաջորդ քայլերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ