ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուր շնչառական վարակների սեզոնային աշխուժացումը համաճարակ չէ 02/11/2020 10:48 | ԼՐԱՀՈՍ
Առավոտյան ժամը 8:00-ից դպրոցներում և մանկապարտեզներում բույժքույրերը մուտքի մոտ են, հետո նաև դասասենյակներում. զննում են երեխաներին և գրիպի կամ այլ ախշտանիշի դեպքում միանգամից բուժկետ ուղեկցում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մշտադիտարկման հետևանքով 723 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է:
«Համաճարակաբանական «զտում» են անում՝ առաջին հերթին արտաքինից զննելով երեխաներին, հետո նաև ջերմաչափում է արվում: Եթե երեխան վատառողջ է, ապա ծնողներին կանչում ենք, որ նրան տուն տանեն՝ նա դասասենյակ չի բարձրանում»,- նշում է Խ. Աբովյանի անվան հ 2 հիմնական դպրոցի բույժքույր Նաիրիա Ջուլֆայանը:
Օրեր առաջ Երևանի հ.8 դպրոցում լուրեր տարածվեցին, թե աշակերտների մեջ խոզագրիպով՝ H1N1-ով վարակվածներ կան: Տեղեկատվությունը խուճապի մատնեց թե երեխաներին, թե ծնողներին: Դրա պատճառով այսօր մի շարք դասարաններ դատարկ կամ կիսադատարկ են: Մինչդեռ 2010 թվականից H1N1 համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և այլևս ՉՈՒՆԻ համավարակ առաջացնելու ներուժ:
«Ծնողներից մեկը զանգահարել էր «Թեժ գիծ» ծառայություն, այնուհետ նաև լրատվամիջոցներին: Տարածված տեղեկատվությամբ մեծ խուճապ առաջացավ»,-ասում է դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը:
Աշակերտները պատմում են, որ ուրբաթ օրը բացականեր քիչ են եղել, իսկ այսօր իրենց դասընկերներից շատերը չեն եկել, որովհետև նրանց ծնողները մտավախություն են ունեցել, որ կվարակվեն մյուսներից:
«Միանշանակ որևէ համաճարակային իրավիճակ չկա: Ինչպես յուրաքանչյուր տարի՝ այս սեզոնին դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում: «Խոզագրիպ» եզրույթ չկա, կան գրիպի մի քանի տեսակներ՝ Ա, Բ, իսկ H1N1-ը ընդամենը ենթատեսակ է, որի պատճառով չի կարող խուճապային իրավիճակ ստեղծվել»,-նշում է ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԳ ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:
Այսօրվա տվյալներով երկրում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%, Երևանում այս ցուցանիշը 15,9% է: Հատուկենտ կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ: Ամենից շատ բացակայել են Կենտրոնի դպրոցներում, հատկապես՝ տարրական դասարանների աշակերտները:
«Գնահատական տալ, որ բոլորը բացակաները հիվանդ են, չենք կարող, որովհետև բժշկական տեղանքով, օրինակ, 800-ից 100-ն են վատառողջ: Իհարկե, կան նաև ծնողներ, որոնք չեն դիմել բժշկի, սակայն շատ դեպքերում ծնողները խուսափում են երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանել, որպեսզի չվարակվեն»,-պարզաբանում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Բժիշկները խորհուրդ են տալիս՝ ուշադիր լինել հիգիենային. հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակները:
Գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներում այն կատարվում է անվճար:
Պոլիկլինիկաներում այս օրերին դիմողների կտրուկ աճ չեն նկատում: Հերթապահել են նաև շաբաթ-կիրակի: «Արաբկիր» մանկական պոլիկլինիկա դիմել է 6 հոգի, գրանցվել 2 կանչ:
Եղանք նաև մանկական հիվանդանոցում: Սուր-շնչառական վարակով հիվանդներ ունեն, գրեթե այնքան, որքան ամեն տարվա այս նույն ժամանակահատվածում:
«Միջին ստանդարտ տեմպերով ընդունում և դուրս ենք գրում երեխաներին: Չեմ կարող ասել, որ հիվանդացության կտրուկ աճ կա»,-ասում է «Արաբկիր» ԲԿ մանկաբույժ Գևորգ Բոյաջյանը:
Եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք, ապա ինքնաբուժությամբ զբաղվելու փոխարեն պետք է առաջնահերթորեն դիմել պոլիկլինիկա՝ բժշկի: Կարևոր է նաև գրիպի առկայության դեպքում երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ չտանելը:
Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է՝ իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացն էլ կազմակերպվում է բնականոն հունով:
Մասնագետները հորդորում են ծնողներին՝ եթե երեխան առողջ է, ապա պետք է հաճախի կրթական հաստատություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ