ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը կտապալի՞ հանրաքվեն. 650 հազար «այո» քվե ապահովելը մշուշոտ է թվում. «168 ժամ» 02/11/2020 09:40 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն սկսել է ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել դրա մեկնարկն ազդարարող գրառումներով ու լայվերով։ Այդ, ինչպես եւ այլ հարակից քարոզիչների տեքստերում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ սա ոչ այնքան սահմանադրության կոնկրետ հոդվածը փոխելու վերաբերյալ հանրաքվե է, որքան հեղափոխության երկրորդ արարը, որ «Այո» ասելով՝ քաղաքացիները «Ոչ» են ասելու ոչ միայն՝ Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամներին, այլեւ՝ նախկին իշխանություններին՝ առանձին-առանձին ու ամբողջության մեջ։
Մի խոսքով, իշխանության կողմից ամեն ինչ արվում է սպասվող հանրաքվեն որպես հեղափոխական ակտ ներկայացնելու համար։
Հաշվարկը հասկանալի է՝ այդ ճանապարհով փորձ է արվում հասարակության մեջ արթնացնել զգայական ֆոնը, որը, իշխանության կարծիքով՝ մարդկանց տանելու է ընտրատեղամասեր ու ստիպելու է «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին։ Դա, սակայն, չափազանց դժվար լուծելի խնդիր է, գոնե այս պահին շատ մշուշոտ է թվում շուրջ 650.000 «Այո» քվեներ ապահովելու՝ իշխանության նպատակադրումը։
Առավել եւս, որ հանրաքվեին քվեարկելու համար իրական մարդկանց ներկայություն է պետք, իսկ Ֆեյսբուքում եւ այլ սոցիալական ցանցերում իշխանություններին տարբեր ածականներով քծնանքի, գովեստի տողեր եւ ընդդիմությանը հայհոյանքի խոսքեր գրող օգտատերերի գերակշռող մասը կամ կեղծ լուսանկարներով բացված (ֆեյք, իրականում գոյություն չունեցող) օգտահաշիվներից են, կամ Սփյուռքում՝ տարբեր երկրներում ապրողներ, որոնք ոչ միայն չեն կարող քվեարկել, այլեւ Փաշինյանի կոչին կհետեւեն միայն այն դեպքում, եթե, օրինակ, ավիատոմսի եւ հյուրանոցի հարց լուծվի:
Հիշեցնենք, որ Փաշինյանը նախօրեին դաշնակահար Վահագն Հայրապետյանի համերգից ուղիղ հեռարձակմամբ կոչով դիմեց արտերկրի հայերին:
«Ես գիտեմ, որ նման շատ քաղաքացիներ կան, որոնք ուզում էին 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը մասնակցեին Հանրապետության հրապարակում, սակայն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, կրկին նման հնարավորություն է ստեղծվել: Կոչ եմ անում այսօրվանից ավիատոմսեր պատվիրել եւ ապրիլի 5-ին գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, այո ասել հեղափոխությանը, այո ասել օրինականությանը, այո ասել ազատ եւ երջանիկ Հայաստանին, այո ասել ազատ եւ երջանիկ ներկային ու ապագային: Հանդիպում ենք ապրիլի 5-ին՝ ընտրական տեղամասերում,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով,- Հատկապես, որ կան էժան ավիատոմսեր»:
Իսկ ի՞նչ է լինելու, եթե իշխանությանը չհաջողվի այդքան կողմ ձայներ ստանալ, ո՞րը կարող է լինել հանրաքվեի տապալման քաղաքական հետեւանքը։ Եթե առաջնորդվենք իշխանության այն տրամաբանությամբ, որով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն փորձ է արվում ներկայացնել՝ որպես Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվե, ապա դրա տապալման դեպքում նշանակելու է, որ հանրությունը գործող իշխանությանը չի վստահում այնքան, որքան վստահել է մեկ տարի առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Այսինքն՝ հանրաքվեի տապալումը նշանակելու է նոր քաղաքական ստատուս-քվո, իսկ դրա իրավական ամրագրումը կարող է տեղի ունենալ միայն նոր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Առաջին հայացքից իշխանության համար ոչ ցանկալի թվացող այս հեռանկարն իրականում կարող է շատ ցանկալի լինել անձամբ Նիկոլ Փաշինյանի համար։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նրան հնարավորություն կտան ձերբազատվելու բալաստի վերածված խորհրդարանական մեծամասնությունից, բացի այդ, նոր ընտրական ցիկլի պատրվակով հետաձգել ինչ-ինչ հարցերում ստանձնած պարտավորություններ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Իսկ եթե դրան ավելացնենք այն հեռանկարը, որ արտահերթ ընտրությունները նաեւ քարոզչության ու հեղափոխության «նոր ալիքի» սանձազերծման հնարավորություն են պարունակում, ապա հանրահավաքային տարերք ունեցող Նիկոլ Փաշինյանի համար այն կարող է շատ գայթակղիչ թվալ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168ժամ» թերթի՝ 11.02.20թ. համարում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ