ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի քանի հարց սպանդանոցային պարտադրանքի դեպքում համակարգային նշանակության խնդիրների վերաբերյալ 02/11/2020 12:37 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետությունում տեղական արտադրության թարմ մսի իրացման շուկայում սպանդանոցային ծագման պարտադիր նորմի կիրառման և հետևանքների վերաբերյալ միանգամայն տեղին և արդարացի բարձրաձայնվեց, հետո էլ քննարկվեց ամենատարբեր մակարդակներում՝ անասնապահ գյուղացի, մսավաճառ, իշխանություն, ընդդիմություն, Հանրային խորհուրդ, Ազգային Ժողով, ԶԼՄ-ներ, փորձագետներ և այլն, սակայն օրակարգից դուրս մնացին իրականությունից բխող համակարգային նշանակության խնդիրները, որոնք պետք է առաջ քաշվեին և ներկայացվեին թարմ մսի իրացման շուկայի անմիջական շահառուների տեսանկյունից:
Թարմ մսի իրացման շուկայի ուղղակի շահառուներին և նրանցից յուրաքանչյուրին՝ խնդիրների տեսանկյունից, կանդրադառնամ առանձին նյութով:
Թե կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը սահմանող ՀՀ կառավարության 2018թ 142-Ն որոշումն ընդունելուց առաջ, թե դրանից հետո՝ մինչ օրս, թե մինչև 2020թ հուլիսը և դրանից հետո էլ օրակարգային են և կշարունակեն մնալ այն հարցադրումները, որոնք նախապես փաթեթային և համակարգային լուծում են պահանջում, իսկ չլուծվելու դեպքում՝ 2020թ հուլիսից հետո կդառնան հասարակության տարբեր շերտերի դժգոհությունների նոր ալիքի պատճառ:
Որո՞նք են այդ հարցերը
1. Արդյո՞ք անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները /անասնապահները/ վաճառքի կամ ոչ սեփական կարիքի համար իրացման նպատակով իրենց սեփական կենդանիներին կտանեն սպանդանոց, որովհետև միանշանակ է, որ ոչ մի դեպքում իրենց միջոցներով և ծախսերով սեփական կենդանիներին չեն հասցնի սպանդանոց և չեն վճարի սպանդանոցային ծառայության համար՝ անկախ սպանդանոցի մոտ կամ հեռու գտնվելու հանգամանքից, իսկ այս դեպքում խոսել այն մասին, որ վաճառքի կամ իրացման նպատակով անասնապահը կապահովի նաև սպանդանոցային ծագման մսի տեղափոխման սանիտարական պայմաններն ու ջերմային ռեժիմը, առնվազն լուրջ չէ, իսկ իրականում՝ անիրատեսական:
2. Քանի՞ մարդ է այսօր ներգրավված անասնապահից միսը առնելու և մսի շուկա հասցնելու կամ շուկայահանման բիզնեսում՝ միջնորդների, մսավաճառների կարգավիճակում, և սպանդանոցային պարտադրանքի դեպքում դրանցից քանի՞սն են հայտնվում աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ՝ սոցիալական լուրջ դժգոհությունների գեներացման ակնհայտ պոտենցիալով:
3. Քանի՞ մարդ է այսօր ներգրավված նախորդ կետում նշված միջնորդների և մսավաճառների հետ աշխատելու գործում, որոնք ունենալով կենդանիների բակային մորթ կատարելու հմտություններ՝ այդ աշխատանքը կատարում են վճարովի հիմքերով, իսկ սպանդանոցայի պարտադրանքի դեպքում դրանցից քանի՞սն են հայտնվում աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ՝ սոցիալական լուրջ դժգոհությունների գեներացման ակնհայտ պոտենցիալով:
4. Սպանդանոցային պարտադրանքի դեպքում արդյո՞ք լուծվում է սպանդանոցներ մատակարարելուց կամ տեղափոխելուց առաջ կենդանու պահման վայրում կամ տեղում կենդանիների առողջությունը հավաստելու համար կոչված անասնաբուժական ծառայության հասանելիությունը և պատշաճ մակարդակը, որովհետև ներկայում կատարվող բակային մորթի պայմաններում շատ դեպքերում մորթը չի կատարվում անասնաբույժի տեղեկացվածության և պարտադիր ներկայության պայմաններում, սակայն բակային մորթից հետո վաճառքի համար տեղափոխվող մսեղիքի համար պահանջվող անվճար անասնաբուժական ձևաթուղթը տրամադրվում է վճարի դիմաց /հարց է, թե ինչու՞ և ինչպե՞ս/, կամ էլ ընդհանրապես չի տրամադրվում, որի պատճառը նաև տվյալ համայնքում կենդանիների առողջության համար մշտապես պատասխանատու և տեղում աշխատող անասնաբույժի բացակայությունն է՝ համայնքային կամ անասնաբուժական պետական ծառայության գործող համակարգի թերի մակարդակը կամ ընդհանրապես բացակայությունը:
5. Արդյո՞ք գործող սպանդանոցներում լուծված է, իսկ ստեղծվող սպանդանոցներում կլուծվի կենդանիներին ընդունելուց կամ մթերելուց առաջ կենդանու անասնաբուժական զննումը կատարող, այնուհետև սպանդից առաջ նախասխանդային անասնաբուժական զննումը կատարող, իսկ սպանդից հետո՝ մսեղիքի հետսպանդային անասնաբուժական զննում և անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարող անասնաբույժի կամ նշված վճարովի անասնաբուժական ծառայությունների ձեռքբերման կամ ապահովման հարցը՝ հաշվի առնելով, որ կենդանու նախասխանդային զննում կատարող, իսկ հետսպանդային զննում և փորձաքննություն կատարող մասնագետները պետք է լինեն առանձին աշխատողներ, քանի որ սպանդանոցի արտադրական գործընթացում կեղտոտ և մաքուր գոտիների տարանջատման պարտադիր և անխախտ կանոնի դեպքում բացառվում է միևնույն անասնաբույժի կողմից 2 գոտիներում միաժամանակ աշխատելու հնարավորությունը: Ինչու՞ է հարցը այդքան կարևոր, որովհետև այսօրվա իրականությունում պայմանագրային հիմունքներով համայնքներում անասնահամաճարակային պետական միջոցառումներն իրականացնող անասնաբույժները ևս չեն բավարարում, իսկ մյուս կողմից էլ այդ անասնաբույժները չեն կարող համատեղել սպանդանոցային անասնաբուժական ծառայության աշխատանքը, այսինքն՝ միաժամանակ լինել համայնքային անասնաբույժ և սպանդանոցում կատարել նախասպանդային կամ հետսպանդային զննում և անասնաբուժասանիտարական փորձաքննություն:
6. Արդյո՞ք սպանդանոցային պարտադրանքի դեպքում գործող սպանդանոցներում մսի անասնաբուժասանիտարական փորձաքննության գործող անմխիթար վիճակը կփոխվի, իսկ ստեղծվողներում կապահովվի պատշաճ մակարդակը, թե՞ կմնա այնպես, ինչպես այսօրվա բակային բակային մորթի դեպքում է, որովհետև այսօրվա իրականությունում նախևառաջ անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը ՀՀ կառավարության 2004թ 426-Ն որոշմամբ սահմանված և հարմարեցված է բակային մորթի պայմաններին: Բացի այդ, շատ համայնքներում և քաղաքներում ուղղակի չկան անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարող ծառայություններ, իսկ կատարվելու դեպքում այս վճարովի անասնաբուժական ծառայությունը կատարվում է խիստ թերի, կատարողները չունեն փորձաքննության կատարման անհրաժեշտ շենքային և աշխատանքային պայմաններ, պատշաճ նյութատեխնիկական և մասնագիտական կարողություններ՝ չհաշված փորձաքննությունը կատարողի և վերահսկող մարմնի տեսուչների միջև շահերի բախումը, որի պայմաններում փորձաքննության նկատմամբ անաչառ և օբյեկտիվ վերահսկողության մասին խոսելն ավելորդ է: Փորձաքննությունը հիմնականում կրում է ձևական բնույթ, սակայն փորձաքննության եզրակացությունը տրամադրվում է /հարց է, թե ինչու՞ և ի՞նչ շահերից ելնելով/, կասկածելի բոլոր դեպքերը ուղղորդվում են պետական լաբորատորիա, որի հետևանքով փաստացի մասնավորը անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ամբողջությամբ և լիարժեք կատարելու որևէ պատասխանատվություն չի կրում:
7. Արդյո՞ք սպանդանոցային պարտադրանքի դեպքում առաջ չեն գալիս կամայականությունների և խաբեությունների, ոչ առողջ մրցակցության, կենդանու և մսի գնի ինքնարժեքի կտրուկ տատանումների, դրանց հետևանքով հանրային լուրջ դժգոհությունների բազմաթիվ հիմքեր, եթե չեն լուծվում կամ բաց են մնում կամ չեն կանոնակարգվում՝
ա/ սպանդանոցային մսի որակական սորտավորումը՝ ըստ կենդանու տեսակի, հասակի, սեռի, բդվածության աստիճանի՝ շուկայական գնի ձևավորման չափանիշներ սահմանելու համար.
բ/ սպանդանոցներում մորթի համար նախատեսված կենդանիների մթերման կամ ձեռքբերման համար կենդանի զանգվածի հաշվարկով անասնապահից կենդանին գնելու հարցը և այդ գործում կենդանի զանգվածով մթերման համար չափանիշների սահմանումը՝ ըստ կենդանու տեսակի, հասակի, սեռի, բդվածության, առողջական վիճակի և այլ պահանջվող չափանիշների.
գ/ սպանդանոցային ծառայությունների մատուցման, հավասար մրցակցային պայմանների ձևավորման գործում ռեֆորմի սկզբնական ժամանակահատվածում և գոնե մեկնարկային պայմաններում միասնական գնային քաղաքականության ձևավորման և իրականացման պահանջի ապահովումը.
դ/ կենդանիների մթերման կամ ձեռք բերելու, ինչպես նաև սպանդանոցային ծագման մսի շուկայահանման գործում տեղափոխման նպատակով՝ նախնական մշակված և ռիսկերի տեսակետից հնարավորինս ընդունելի մեխանիզմների և կարողությունների ապահովման, դրանց հնարավոր աջակցության տարբերակները և հնարավորությունները.
ե/ սպանդանոցներում փաստաթղթավորված և պատասխանատու աշխատողներով գործուն որակի կառավարման համակարգերի կամ առնվազն պատշաճ գործելակերպերի ներդրման կամ դրանց աջակցության հստակ մեխանիզմները.
8. Արդյո՞ք վերահսկողության համար կոչված պետական մարմինը կարող է ստանձնել սպանդանոցային պարտադրանքի քաղաքականությունը կամ խնդրի լուծման ձևը կամ ժամկետները նախանշելու կամ հիմնավորելու պարտավորություն, չնայած <<Անասնաբուժության մասին>>, <<Սննդամթերքի անվտանգության մասին>>, <<Բուսասանիտարիայի մասին>>, <<Կերի մասին>> ՀՀ օրենքներով լիազոր մարմին է սահմանված սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ինչը հակասում է <<Տեսչական մարմինների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետին, <<Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և օրենքի հավելվածի 15-րդ կետին, <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասին: Միանշանակ է, որ միևնույն մարմնի կողմից քաղաքականության մշակումն ու իրականացումը և այդ ոլորտում վերահսկողությունը առաջացնում է շահերի ակնհայտ բախում, որի դեպքում ուղղակի բացառվում է օբյեկտիվ և անաչառ վերահսկողությունը և իրականության բացահայտումը: Ընդամենը 1 օրինակ. սպանդանոցների կառուցման և գործունեության համար եզրակացություն կամ թույլտվություն չի կարող տալ և չպետք է տա այն նույն մարմինը, որը հետագայում պարտավոր է վերահսկել սպանդանոցների գործունեությունը և բացահայտել խախտումները, որովհետև տրամաբանորեն և օբյեկտիվորեն ակնհայտ է, որ վերահսկող մարմինը կամ նրա պաշտոնյան չի բացահայտի այն խախտումները կամ բացերը, որոնք իր իմացությամբ կամ չիմացությամբ եղել և կատարվել են սպանդանոց կառուցելու կամ գործունեությունը ծավալելու ընթացքում, դա նույնն է, որ լիցենզիա տվող և լիցենզիայի նկատմամբ վերահսկողություն կատարողը լինի նույն պետական մարմինը, ինչը վաղուց ՀՀ պետական կառավարման և իրավակիրառական պրակտիկայից վերացված է:
Հարգանքով՝
ՍԱՊԾ վարչության պետ՝ Արմեն Վարդանյան /հեռ՝ 099-235535/
Հ.Գ. Նշված հարցերի պատասխաններին և լուծումներին անպայման կանդրադառնամ իրավասու կառույցների և մասնագետների արձագանքից հետո:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ