Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հանրաքվեի գաղափարը Նիկոլ Փաշինյանինը և «Իմ քայլինը» չի եղել. կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը. Վահե Հովհաննիսյան 02/11/2020   13:15  |  Վերլուծություններ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի գաղափարը վարչապետ Նիկոլ Փաշինյանինը չի եղել, առավել ևս՝ «Իմ քայլինը»։

«Օրվա մեջ ոտքի վրա փոփոխվող տարբերակները, հապճեպությունը և, ամենակարևորը, այդքա՛ն չհաշվարկված սխալը հուշում են, որ

ա/ կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը
բ/ Փաշինյանի դուրն այն առաջին հայացքից եկել է, նա  տվել է էմոցիոնալ ռեակցիա, իջեցրել է հրահանգը 88-ին, ու պրոցեսը գնացել է։

Վստահ եմ՝ ոչ մի իշխանություն, այդ թվում՝ այս, չէր կարող սառը, ռացիոնալ պայմաններում նման որոշման գնալ։ Հնարավոր չէ սառը, հանդարտ պայմաններում այդքան չտեսնել սեփական շահը, չտեսնել ռիսկերը սեփական իշխանության համար։ Չեղած թեման բերել հանգեցնել խիստ անկանխատեսելի ելքով իրավիճակի։

Ամեն ինչ հուշում է, որ հանրաքվեի գաղափարը եղել է ուրիշինը, իսկ Փաշինյանը ժամանակային սղության պայմաններում կայացրել է էմոցիոնալ որոշում։

Հարց է ծագում. ո՞վ կարող էր նման բան հուշել։ Ես ունեմ իմ վարկածը, որը սուբյեկտիվ է, այդ պատճառով այս պահին չեմ ներկայացնի։ Բայց դրա հեղինակը հետապնդել է իր սեփական մանր շահը՝ իրենից վանել պատասխանատվությունը, այն «գցել» ժողովրդի վրա։ Ինչ վերաբերում է այն բանին, որ սրանով ինքը Փաշինյանին դնում է ուժեղ ռիսկի տակ, ապա հանրաքվեի գաղափարի հեղինակը դրա վրա թքած ունի։ Այլ հարց է, որ Փաշինյանը դա չի ֆիքսել։

Իշխանության ռիսկերը. էժան և մեծ ծավալի էմոցիա

Ակնհայտ է, որ իշխանությունը և անձամբ վարչապետը քարոզչության փուլը վերածելու են անդադար միտինգի, բուն թեմայի հետ կապ չունեցող պրոցեսի, ասելու և անելու են բաներ, որոնք սովորաբար հրապարակային գործիչներն իրենց թույլ չեն տալիս, մի խոսքով՝ ծախելու են մեծ ծավալի էժան էմոցիա։ Սա է քաղաքական ապրանքը, որն իշխանությունը փորձելու է "ծախել"։
Այդ պրոցեսն արդեն սկսված է. «Ապրիլի 5-ին հեղափոխությանն ասում ենք այո, Ազատությանը ասում ենք այո, Ապագային ասում ենք այո...» գրառումը դրա ապացույցն է։

Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխությանը, ազատությանը, ապագային մարդիկ ասել են Այո. մեկ անգամ՝ 2018-ի ապրիլին, մեկ անգամ էլ՝ դեկտեմբերին՝ ԱԺ ընտրություններում։ 70 տոկոս ձայն ստացած իշխանությունը չի կարող հեղափոխությունից 2 տարի, ընտրություններից  1 տարի անց «այո»-ի պահանջ ունենալ։ Սա լինում է մեկ դեպքում՝ երբ տապալվում է գործը, երբ երկրի իրական օրակարգը տապալվում է, և կարիք է առաջանում կեղծ օրակարգեր առաջին պլան բերել ու էմոցիա ծախել։ Սա այլ բան էլ է նշանակում։ Այսօրվա իշխանության օրակարգը կարողանում է ուրիշը ձևավորել, և քանի որ իշխանությունը չունի ֆիլտրեր՝ ինտելեկտուալ և ինստիտուցիոնալ, ապա ուրիշն այդ օրակարգը անարգել առաջ է տանում։ Մեխանիզմը վտանգավորության աստիճանի պարզ է. Փաշինյանին կարողացար էմոցիոնալ ալիքի վրա հրամցնել գաղափարը՝ այլևս ոչ մի խոչընդոտ չի լինում։ ԱԺ մեծամասնությունը դառնում է «88 միաձայն», ներսում չկա ինքնուրույն կարծիքի իրավունքով հեղինակություն, իսկ դրսից կարծիք ունեցողները պաշտոնապես հռչակված են թշնամիներ։

Մեր կյանքն առաջիկայում վերածվելու է էժան էմոցիայի բորսայի։ Սա նշանակում է, որ բնականորեն ձևավորվելու է ուժեղ «կոնտրբորսա», որի հիմնական նպատակը լինելու է՝ գտնել իշխանության քարոզարշավային հիստերիայի հակաթույնը։ Դա, անկասկած, լինելու է։ Սրա արդյունքում Հայաստանում սկսվելու է նոր բաժանում՝ էժան էմոցիայի սպառողներ և ինքնուրույն մտածող շերտ։ Ո՞րն է սրա վտանգը իշխանության համար. իշխանությունն այս հանրաքվեի արդյունքում կորցնելու է իր ինտելեկտուալ լեգիտիմությունը։ Սա լինելու է ամենանկատելի հարվածը։

Իշխանությունը պիտի հասկանա, որ ամեն անգամ էմոցիաների տոնավաճառից հետո ինքը կորցնում է իր ինտելեկտուալ կշիռը։ Հասկանալի է, որ այլ ճանապարհ այս քարոզարշավում ինքը չունի, բայց գինն էլ արդեն թանկ է։ Հայաստանում այս երկու տարվա մեջ արդեն ձևավորվել է հանրային ուժեղ հոսանք, որը գիտակցում է, որ չի կարելի պառակտել հասարակությանը, չի կարելի միայն խոսել, չի կարելի անընդհատ թշնամիներ ու հանցագործներ փնտրել։

Իշխանական ռիսկերի մյուս թեման, իհարկե, ձայների քանակն է։ 650 հազար «այո»-ն անհնարինության չափ բարդ գործ է։ Սա գիտեն բոլոր նրանք, ովքեր երբևէ ընտրական պրոցեսներին մասնակցել են. սա գիտի նաև Տ. Մուկուչյանը։ Չստանալ 650 հազար ձայն՝ նշանակում է պարտվել ու ժողովրդի անունից 2 տարի ցանկացած բան անելու էջը փակվում է։ Կեղծել և ստանալ 650 հազար ձայնը, դա բարոյական ինքնասպանություն է։ Ընդունենք, որ դրա բոլոր նախադրյալները կան. 2 տարվա մեջ ինստիտուցիոնալ ոչինչ չի արվել ընտրակեղծիքի մեքենան ջարդելու համար։ Այն պոտենցիալ կազմ ու պատրաստ է։ Համայնքապետերից մինչև գողական և ուժային կազմ ու պատրաստ են՝ ձայներ ապահովելու համար։ Մնում է քաղաքական որոշումը. կեղծե՞լ, թե ոչ։ Առաջին տարբերակը կարող է առաջին հայացքից գայթակղիչ թվալ, բայց դա իսկապես կլինի բարոյական ինքնասպանություն։

Ձայների հարաբերակցության պահով կա նաև մեկ այլ հաշվարկ. ամենայն հավանականությամբ «այո»-ների քանակը լինելու է շատ ավելի քիչ, քան «ոչ»-ը և ընտրատեղամասեր չգնացածները։ Սա նշանակում է, որ 70 տոկոսի լեգենդը փլուզվում է, իսկ սա էլ իր հեթին նշանակում է, որ ոչ իշխանական բևեռն առաջին անգամ ստանում է հստակ հաշվարկելի ու զգալի ընտրազանգված։ Սա կլինի առանցքային պահ, որովհետև դրանից հետո մինչև զանգվածային խաղաղ փողոցային պայքար մեկ քայլ է։ Մի բան, որից խորհրդարանական կառավարման պայմաններում հաճախ փոխվում են կառավարությունները։

Ու դարձյալ գալիս է հիմնական հարցը. ինչո՞ւ իշխանությունը գնաց նման ռիսկի։ Դժվար է գտնել այլ բացատրություն, քան՝ վերը ասվածը՝ սա իրենց գաղափարը չէր, ինչ-որ մեկը դիտմամբ սխալ բան է հուշել, իսկ իրենք փաստը կատարվելուց հետո են դա միայն հասկացել կամ գուցե  հասկանալու են վաղը», - գրել է նա:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]