ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կինս և իր ընկերները զրոյից ծրագիր են գրել, որ Երևանը 5.3 մլն եվրոյի դրամաշնորհ ստանա. Հայկ Մարության 02/11/2020 16:34 | ԼՐԱՀՈՍ
Ոչ մեկ ՀՀ-ում և՛ օրենքով, և՛ դե ֆակտո, չի կարող խառնվել Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի նշանակումների հարցով։ Դրա մեջ մտնում են բոլորը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իր կինը խառնվում է քաղաքապետի գործերին։
«Թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որպեսզի կարողանանք մեր բոլոր խոստումներն իրականացնենք։ Բոլորն ինձ օգնել են, օգնում են և օգնելու են»,-ընդգծեց Հայկ Մարությանը։
Ճշտող հարցին, թե ինչ հարցով է օգնում Հայկ Մարությանին իր կինը, քաղաքապետը նկատեց՝ իր ընկերները, կինը և ուղղակի անծանոթ մարդիկ օգնում են այն հարցերով, որոնց շրջանակներում կարողանում են։
Հարցին՝ իր կնոջ հարցով «Իմ քայլը» խմբակցության հետ նիստ եղել է, Հայկ Մարությանն ասաց. «Ես մեր նիստերի մասին ինֆորմացիա դուրս չեմ հանում, որովհետև դրանք փակ նիստեր են»,-նշեց Հայկ Մարությանը։
Վերջինս հավելեց, որ իր կինը և նրա ընկերները զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրոյի դրամաշնորհ լինի Երևան քաղաքին։ Քաղաքապետն ընդգծեց՝ նրանք այդ ծրագիրն իր խնդրանքով են գրել, ներկայացրել քաղաքապետարան. «Մեծ մրցույթում, որտեղ մասնակցել են բազմաթիվ քաղաքներ, հաղթել ենք այս մրցույթը և 5.3 մլն դրամաշնորհ է լինելու Երևանին։ Ծրագիրը վտանգավոր թափոնների մասին է։ Սրա մասին մեծ նյութ է եղել։ Այս վերջերս էլ ստորագրեցինք
ԵՄ-ի դեսպանի հետ հուշագիր, որ այս ծրագիրն անելու ենք։ Սա կարևորագույն ծրագիրներից է, որին երբևիցե մոտեցում էլ չի եղել։ Վտանգավոր թափոնների մասին խոսք էլ չի գնում։ Բոլոր թափոնները տանում և թափում են մի տեղ։ Այս ծրագրով լուծելու ենք այդ հարցը»,-հավելեց Հայկ Մարությանը՝ ընդգծելով, որ իրենց ընկերներն ով ինչով կարողանում, օգնում են։
Դիտարկմանը, որ «Իմ քայլը» խմբակցությունը դժգոհում է, քաղաքապետն ասաց, որ ոչ ոք չի դժգոհում. «Եթե կա որևիցե մեկը, ով դժգոհում է, որ իմ ընկերը լինի, կինս լինի, եղբայրս լինի, անծանոթ մեկը լինի, օգնում է Երևան քաղաքին, կարծում եմ այդ մարդը խնդիրներ ունի քաղաքի հետ»,-ընդգծեց քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ