ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԸՀ նախագահը պարզաբանում է՝ որքան է անհրաժեշտ ընտրությունների համար 02/11/2020 11:19 | ԼՐԱՀՈՍ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրառում է մի քանի օրենքներ, իսկ ԱԺ-ում պատգամավորների հետ տեղի ունեցած քննարկումը վերաբերում էր օրենսդրական խնդիրների, որոնք առկա են մեր կողմից կիրառելի օրենքներում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Անդրադառնալով նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի՝ ԿԸՀ-ի, այնպես էլ հանձնաժողովի և իր գործունեության վերաբերյալ քննադատություններին , Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Մենք այսօր ունենք մեկ առաքելություն, ընտրական օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան կազմակերպել գործընթացը։ Մեր թիվ 1 խնդիրը դա է և այսօր մեր բոլոր գործընթացները փորձում ենք կազմակերպել այն հաշվով, որպեսզի պատշաճ, օրենքով սահմանված բոլոր ժամկետների պահպանմամբ տեղի ունենա հանրաքվեն։ Դա է թիվ 1 խնդիրը, որով առաջնորդվում է հանձնաժողովը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։
Դիտարկմանը, որ քարոզչամեքենան ամենաբարձր մակարդակով արդեն գործի է դրվել, Տիգրան Մուկուչյանը նկատեց՝ ամբողջ խնդիրը վերաբերում է նրան, որ անգամ հանրաքվեի մասին օրենքում է գրված, որ օրենքով սահմանված ժամանակահատվածից դուրս քարոզչություն կարող է իրականացվել. «Քարոզչության ժամանակահատվածը սահմանվում է այն հաշվով, որպեսզի որոշ ռեսուրսներ, որոնք սահմանափակ են, դրանց նկատմամբ կիրառվեն որոշակի կանոնակարգումներ և այդ ժամանակահատվածում պահպանվի հավասարություն կողմերի համար։ Քարոզչության ժամանակահատված ասելով՝ միշտ պետք է նկատի ունենանք այն հանգամանքը, որ դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում գործում են որոշակի կանոնակարգումներ, որի ընթացքում ընտրական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները դառնում են լիարժեք կիրառելի։ Նույն օրենքը նաև ամրագրում է, որ այդ ժամանակահատվածից դուրս իրականացվող քարոզչությունը չի որակվում այնպիսին, ինչպիսին ամրագրված է օրենքում»,-նշեց ԿԸՀ նախագահը։
Անդրադառնալով ընտրությունների համար նախատեսված գումարին՝ ԿԸՀ նախագահն ասաց, որ այժմ հաշվարկն իրականացվում է, սակայն կարծում է՝ այն կլինի նույնը, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ էր. «Ըստ էության գործառույթների առումով շատ տարբերություններ այստեղ առկա չեն։ Եթե նկատի ունենանք, որ նվազագույն աշխատավարձի հետ կապված ունենք որոշակի աճ, իսկ հանձնաժողովներում ընդգրկված քաղաքացիների և տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների աշխատավարձերի հաշվարկի համար բազային է ընդունվում հենց նվազագույն աշխատավարձը։ 2018-ի ընտրություններին մոտ 2.5-2.7 մլրդ դրամ էր ծախսվել։ Ենթադրում եմ կլինի նույնը»,-հավելեց Տիգրան Մուկուչյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ