ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՀԿ-ն առաջարկում է առանց հարկային պարտավորությունների՝ իրականացնել վարկերի ներման և զեղչով զիջման գործարքներ 02/11/2020 11:45 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում՝ կապված բանկերի և վարկային կազմակերպություններում հաշվառված արտաբալանսում պահվող ժամկետանց պարտավորությունների հետ։ Այս առաջարկին գլխադասային հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, սակայն այն այսօր քննարկվում է ԱԺ քառօրյայում։
Նշենք, որ ԱԺ-ն այսօր կքննարկի 4 նախագիծ, որոնց գլխադասային հանձնաժողովները բացասական եզրակացություն են տվել և եւս 14՝ դրական եզրակացություն ստացած նախագիծ։
«Գիտեք, որ տարիների ընթացքում այդ պարտավորությունները կուտակվում են և սրանց մասով բանկերն ու վարկային կազմակերպությունները խնդիր են ունենում կապված հարկային օրենսդրության հետ։ Համաձայն կենտրոնական բանկի հաշվետվության բանկային համակարգում ժամկետանց վարկերը կազմում են մոտ 13%, որոնցից արտաբալանսում պահվում է մոտ 8%-ը»,-այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Նա նշեց, որ հաճախ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են լինում ներել ժամկետանց պարտավորությունների մի մասը՝ մնացածը միանվագ կամ նոր ժամանակացույցով վճարելու պարագայում՝ հաշվի առնելով ամբողջ գումարը ստանալու հավանականությունն ու ժամանակը։
«Միևնույն ժամանակ կա նաև պարտքի զիջման հնարավորություն որոշակի զեղչերով։ Սակայն այս բոլոր դեպքերում ֆինանսական կառույցների համար առաջանում են հարկային պարտավորություններ, մասնավորապես ներված վարկի տոկոսագումարի տույժի համար վճարվում է շահութահարկ, քանի որ այդ ամենը համարվում է եկամուտ»,շեշտեց Թանդիլյանն ու ավելացրեց, որ այս ամենի արդյունքում բանկի համար նման գործարքները հաճախ շահավետ չեն լինում։
ԼՀԿ պատգամավորի խոսքով, այս պարագայում բոլոր 3 կողմերն էլ տուժում են. ֆինանսական կառույցները չեն կարողանում հետ ստանալ ժամկետանց վարկերը, անձինք չեն կարողանում ազատվել ժամկետանց պարտավորություններից, բյուջեն էլ չի կարողանում ստանալ հարկային մուտքեր։
«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, առաջարկել էինք Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություն, որը հնարավորություն կտա առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման և զեղչով զիջման գործարքներ։ Սա նաև կնպաստեր վարկերի տոկոսների նվազեցմանը։ Հարկ է նշել, որ այս պարտավորությունների մարման հավանականությունը մոտ է 0-ի, քանի որ մենք առաջարկել էինք նման հնարավորություն կիրառել միայն այն դեպքում, երբ բանկերը կամ վարկային կազմակերպությունները անցել էին ամբողջ գործընթացն այդ գումարները վերականգնելու համար։ Հանձնաժողովում քվեարկությունը միատար չի եղել, եղել են թե՛ կողմ, թե՛ դեմ և թե՛ ձեռնպահ ձայներ, սա պայմանավորված է նրանով, որ խնդրի գոյությունն արձանագրվում է, սակայն մեր առաջարկած լուծումը քննարկման առարկա է, պատրաստ ենք լսել առաջարկներ»,-ասաց Մանե Թանդիլյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ