ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմնավոր կասկած ունեմ՝ 600 հատորում կան բավարար նյութեր՝ բացահայտելու 10 սպանությունները. Ռոբերտ Քոչարյան 02/11/2020 15:54 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Եթե այս քրեական գործը շենքի հետ համեմատենք, սկսվել է տանիքից՝ սկզբից մեղավոր են նշանակել, հետո ընտրել են հոդվածը, որից հետո աբողջ նյութերից փորձել են ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց՝ ամբողջ քրեական գործում կա ընդամենը երկու նյութ, երկու նամակ ԱԱԾ-ից. «Դուք պատկերացնու՞մ եք ՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում և հանկարծ այդ ժամանակ մեր ամենից կայացած կառույցներից մեկը որևէ վերաբերմունք, որևէ նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ։ Հնարավո՞ր է դրան հավատալ։ Այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված էր քրեական գործ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ և այս քրեական գործում կա միայն այդ որոշումը՝ քրեական գործ հարուցելու մասին, և երկրորդ նամակը, որ այդ երեք հատորն ուղարկվել է քննչական հատուկ ծառայություն մարտի 2-ին։ Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկատվության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում։ Ուղղակի հնարավոր չի հավատալ կամ մարդ ուղղակի պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա՝ դա այդպես է» ,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինս հավելեց՝ բազմիցս դիմել են՝ տրամադրել Մարտի 1-ի նյութերի ամբողջ ծավալը։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այն ժամանակ, երբ նախագահ է եղել, առնվազն շաբաթը մեկ անգամ ԱԱԾ տնօրենը զեկուցում էր իրեն. «Ես գիտեմ՝ ինչ էր ինքը զեկուցում։ Ես այս ելույթներից որևէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, չկա։ Չեմ կասկածում, որ այդ նյութերը գուցե կան այն 600 հատորում, որոնք առանձնացված են կամ կան ԱԱԾ-ում, բայց որոնք չեն տրամադրվել այս քրեական գործի համար»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը նկատեց՝ Վիքիլիքսի նյութերը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ դեսպանատունը շատ ավելի ինֆորմացիա ուներ ներքաղաքական իրադարձությունների մասին, քան ԱԱԾ-ն. «Այն, ինչ այնտեղից ես կարդում եմ, այդ ամենն ինձ զեկուցվում էր։ Քրեական գործում՝ զրո։ Սա այն դեպքը չէ, որ դրա մասին բարձաձայնում ենք այստեղ՝ դատարանում։ Քննիչներին ամեն անգամ դրամասին ասում ենք։ Նույնիսկ մեզ չեն տրամադրել այդ 750 էջ 3 հատորը, որն ուղարկվել է քննչական մարմիններին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինս հիմնավոր կասկած ունի, որ այդ 600 հատորում կան բավարար նյութեր՝ 10 սպանությունները բացահայտելու համար։ ՀՀ երկրորդ նախագահը նկատեց՝ պարզապես չեն ուզում դա անել և պատճառներից մեկը կարող է լինել այն, որ դա կարող է մեկ ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործին.
«Կամ ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյոք տուժողներն այս նիստին պետք է մասնակցեն, թե ոչ։ Այս երկու մոտիվացիան ինձ համար ակնհայտ է»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի այս խոսքերից հետո նիստերի դահլիճում իրարանցում սկսվեց, որը կարճ ժամանակ անց ավարտվեց։
Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ գործը կարճելու համար ունեն մի մեծ փունջ փաստարկներ. «Հասկանում եմ նաև, որ Դուք անձամբ բավական դժվար կացության մեջ եք՝ հաշվի առնելով նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը։ Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները։ Մենք Ձեզ հետևում ենք և տեսնում ենք, որ սա այն ցավոտ կետն է, որի հիշատակման պարագայում, ինչպիսի ռեակցիա եք տալիս»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ