ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սորոսականները փորձում են մուտք գործել դպրոցներ. թիրախում Երեւանի ամենահին ու բարեկարգ դպրոցներից մեկն է 02/11/2020 23:22 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հիմնական դպրոցում արշալույսները խաղաղ չեն։ Դպրոցի կառավարման խորհրդի ՝ ԿԳՄՍ նախարարությունից նշանակված անդամ Վահրամ Սողոմոնյանի ու ուսուցչական կոլեկտիվի միջեւ խմորումներ են սկսվել. Սողոմոնյանը հակաքարոզչություն է սկսել՝ մայրաքաղաքի լավագույն դպրոցներից մեկի դեմ։
Ուսուցիչները պնդում են, թե ԿԳՄՍ-ից «գործուղված» երիտասարդը միտումնավոր դպրոցը վարկաբեկող արշավ է սկսել։ «Երբ տնօրենի ընտրության հարց առաջացավ, սկսվեցին այդպիսի քննարկումներ դպրոցից դուրս, Վահրամը արձանագրությունները տեղադրեց, որտեղ նշվում էր, որ 2 անգամ պայքարել է, որ խորհրդի նախագահ դառնա, բայց չի դարձել եւ սկսվեցին նմանատիպ հոդվածներ»,-պատմում է ուսուցչուհի Ազնիվ Ավետիսյանը։
Ն. Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն արդեն հայտարարվել է։ Այն տեղի կունենա 2020 թ. մարտի 6-ին։ Թեեւ օրենսդրության պահանջն է՝ դպրոցի կառավարման խորհրդի անդամները, տնօրենի մրցույթի հայտարարումից հետո պետք է զսպվածություն դրսեւորեն եւ չներգրավվեն որեւէ թեկնածուի օգտին քարոզչության կամ հակաքարոզչության մեջ, Վահրամ Սողոմոնյանը սակայն, սոցիալական ցանցում՝ իր ֆեյսբուքի էջում անուղղակիերոն հակաքարոզչություն է սկսել դպրոցի տնօրենի ԺՊ Արմինե Գրիգորյանի, նախկին տնօրենի դեմ ։
«Մենք հոգնել ենք էդ նիստերից, առաջին իսկ օրվանից ես նկատել եմ , որ ինքը միտում ունի ու ինչ-որ մեկի համար է աշխատում այստեղ, չեմ զգացել սրտացավություն, որ եկել է՝ օգնելու իր իսկ դպրոցին»,-ասում է դպրոցի կառավարման խորհրդի անդամ Թագուհի Չոբանյանը, շարունակելով. «Էլի թող լինի, քավ լիցի, ոչ ոք չի ասում, որ մենք պետք է կառչենք հնից կամ բոլորս մեկի համար աշխատենք, թող բերեն, ներկայացնեն, կտեսնենք, բայց չի կարելի անընդհատ ցեխ նետել ու քարկոծել բոլորին, թե բոլորը վատն են, բոլորը գիտելիք չունեն»։
Տնօրենի ԺՊ Արմինե Գրիգորյանի խոսքով, էլ Վահրամ Սողոմոնյանը կարող էր ավելի շուտ բարձրաձայնել այն հարցերը, որոնց մասին այսօր խոսում է։ Նա կառավարման խորհրդի անդամ է անցած ապրիլից, մինչդեռ սկսել է, այսպես կոչված, խնդիրներից խոսել միայն դեկտեմբեր ամսից, երբ օրակարգում հայտնվել է նոր տնօրենի ընտրության հարցը։
«Հենց առաջին նիստին, որպես ԺՊ, ես խնդրեցի, որ ներկա լինեմ եւ հասկացա, որ նա ինչ –որ ձեւով փորձում է ճնշում գործադրել մյուս անդամների վրա։ Այդ օրվա նիստը վերաբերում էր տնօրենի ընտրություններին», -պատմեց Գրիգորյանը՝ հավելելով, թե Վահրամ Սողոմոնյանն օրակարգին չվերաբերող հարցեր էր բարձրացնում։
«Այդ հարցերն էին ՝շրջայցը դպրոցում, ծնողական խորհրդի, ուսուցչական խորհրդի հետ հանդիպումը, ինչ-որ փաստաթղթեր էր պահանջում ինձնից, որոնք ես կարող էի միայն խորհրդին տրամադրել՝ որոշմամբ , ոչ թե խորհրդի մեկ անդամին։ Պարոն Սողոմոնյանը շրջայց էր կատարել դպրոցում եւ այնպիսի նկարներ հրապարակել, որ դպրոցը չիմացողը կապշեր։ Ո՞նց կարելի է մի հատվածը նկարել, որտեղ խնդիր կա։ Այստեղ ոնց որ հատուկ նպատակ լինի՝ ինչ-որ փոփոխություններ անելու կամ դպրոցը սեւացնելու»,-շարունակեց Գրիգորյանը։
Նիկոլ Աղբալյանի անվան հիմնական դպրոցը մայրաքաղաքի բարեկարգված դպրոցներից մեկն է, որտեղ տեսչական մարմինը ֆինանսական չարաշահումններ չի հայտնաբերել։ Դպրոցը վերանորոգված է, անգամ կարողացել են գումար տնտեսել։ 54 միլիոն դրամը խնայել են՝ հետագայում դպրոցի մասնաշենքը նորոգելու նպատակով։ Երիտասարդը, սակայն, այդ հարցն էլ է շահարկում։
«Փոխանակ լավ զգան, որ քամուն չենք տվել... Վա՞տ է, որ չի յուրացվել,այլ կուտակվել է»,-հարցնում է Թագուհի Չոբանյանը։ Ասել է թե՝ դպրոցն արդյունավետ կառավարման միջոցով կարողանում է գումար տնտեսել ու առանց լրացուցիչ գումար պահանջելու պետությունից վերանորոգումներ կատարում, գումարը չի մսխում, խնայում է՝ հետագա հիմնանորոգումների համար, սակայն այս բարեխիղճ վերաբերմունքը ոմանց մեղմ ասած նյարդայնացնում է։
«Այստեղ արդարության խնդիրն է, անվանազրկվում է դպրոցը ուսուցիչների հեղինակության խնդիրն է, նյութեր են հրապարակվում թե նման պայմաններում որակյալ կրթություն չեն կարող ապահովել։ Եթե դուք սեպտեմբերին տեսնեք թե ինչ հոսք է դեպի մեր դպրոց, դա հենց մեր աշխատանքի արդյունքն է։ Դպրոցը վերանորոգված է, շատ լավ վիճակում է միակ դպրոցներից է որ ուսուցիչները եւս պարգեւատրում են ստանում, ժամանակին աշխատավարձ։ Չի կարելի ինչ-որ հարցեր լուծելու համար այլ ուղիներ փնտրել»,- Ազնիվ Ավետիսյանը։
Մանկավարժական կոլեկտիվում անհանգստացած են, որ փորձ է արվում դրսից մեկին, որը մեծ կապեր ունի սորոսական շրջանակների հետ, բերել դպրոց ու նշանակել տնօրեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/04/2024 08:34 44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին. «Ժողովուրդ»
- 12/04/2024 08:31 Ինչ աղմկահարույց գործերով է հայտնի Գլխավոր դատախազի նոր տեղակալ Արամ Արամյանը. «Ժողովուրդ»
- 12/04/2024 08:29 Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան․ «Հրապարակ»
- 12/04/2024 08:25 Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ. «Ժողովուրդ»
- 12/04/2024 08:20 Երկու հրատապ նախագիծ են սղղացնելու․«Հրապարակ»
- 12/04/2024 08:16 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը. «Ժողովուրդ»
- 12/04/2024 08:13 Արագածը՝ էկոպարեկների վրա․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/04/2024 10:31 Մասիսի գերեզմանատան մոտակայքում այրվել է տնակ
- 12/03/2024 21:49 Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հետնամասին․ կա վիրավոր
- 12/03/2024 21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
- 12/03/2024 15:37 Օգնության են հասել փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել