ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրաքվեի գաղափարը Նիկոլ Փաշինյանինը և «Իմ քայլինը» չի եղել. կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը. Վահե Հովհաննիսյան 02/11/2020 13:15 | Վերլուծություններ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի գաղափարը վարչապետ Նիկոլ Փաշինյանինը չի եղել, առավել ևս՝ «Իմ քայլինը»։
«Օրվա մեջ ոտքի վրա փոփոխվող տարբերակները, հապճեպությունը և, ամենակարևորը, այդքա՛ն չհաշվարկված սխալը հուշում են, որ
ա/ կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը
բ/ Փաշինյանի դուրն այն առաջին հայացքից եկել է, նա տվել է էմոցիոնալ ռեակցիա, իջեցրել է հրահանգը 88-ին, ու պրոցեսը գնացել է։
Վստահ եմ՝ ոչ մի իշխանություն, այդ թվում՝ այս, չէր կարող սառը, ռացիոնալ պայմաններում նման որոշման գնալ։ Հնարավոր չէ սառը, հանդարտ պայմաններում այդքան չտեսնել սեփական շահը, չտեսնել ռիսկերը սեփական իշխանության համար։ Չեղած թեման բերել հանգեցնել խիստ անկանխատեսելի ելքով իրավիճակի։
Ամեն ինչ հուշում է, որ հանրաքվեի գաղափարը եղել է ուրիշինը, իսկ Փաշինյանը ժամանակային սղության պայմաններում կայացրել է էմոցիոնալ որոշում։
Հարց է ծագում. ո՞վ կարող էր նման բան հուշել։ Ես ունեմ իմ վարկածը, որը սուբյեկտիվ է, այդ պատճառով այս պահին չեմ ներկայացնի։ Բայց դրա հեղինակը հետապնդել է իր սեփական մանր շահը՝ իրենից վանել պատասխանատվությունը, այն «գցել» ժողովրդի վրա։ Ինչ վերաբերում է այն բանին, որ սրանով ինքը Փաշինյանին դնում է ուժեղ ռիսկի տակ, ապա հանրաքվեի գաղափարի հեղինակը դրա վրա թքած ունի։ Այլ հարց է, որ Փաշինյանը դա չի ֆիքսել։
Իշխանության ռիսկերը. էժան և մեծ ծավալի էմոցիա
Ակնհայտ է, որ իշխանությունը և անձամբ վարչապետը քարոզչության փուլը վերածելու են անդադար միտինգի, բուն թեմայի հետ կապ չունեցող պրոցեսի, ասելու և անելու են բաներ, որոնք սովորաբար հրապարակային գործիչներն իրենց թույլ չեն տալիս, մի խոսքով՝ ծախելու են մեծ ծավալի էժան էմոցիա։ Սա է քաղաքական ապրանքը, որն իշխանությունը փորձելու է "ծախել"։
Այդ պրոցեսն արդեն սկսված է. «Ապրիլի 5-ին հեղափոխությանն ասում ենք այո, Ազատությանը ասում ենք այո, Ապագային ասում ենք այո...» գրառումը դրա ապացույցն է։
Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխությանը, ազատությանը, ապագային մարդիկ ասել են Այո. մեկ անգամ՝ 2018-ի ապրիլին, մեկ անգամ էլ՝ դեկտեմբերին՝ ԱԺ ընտրություններում։ 70 տոկոս ձայն ստացած իշխանությունը չի կարող հեղափոխությունից 2 տարի, ընտրություններից 1 տարի անց «այո»-ի պահանջ ունենալ։ Սա լինում է մեկ դեպքում՝ երբ տապալվում է գործը, երբ երկրի իրական օրակարգը տապալվում է, և կարիք է առաջանում կեղծ օրակարգեր առաջին պլան բերել ու էմոցիա ծախել։ Սա այլ բան էլ է նշանակում։ Այսօրվա իշխանության օրակարգը կարողանում է ուրիշը ձևավորել, և քանի որ իշխանությունը չունի ֆիլտրեր՝ ինտելեկտուալ և ինստիտուցիոնալ, ապա ուրիշն այդ օրակարգը անարգել առաջ է տանում։ Մեխանիզմը վտանգավորության աստիճանի պարզ է. Փաշինյանին կարողացար էմոցիոնալ ալիքի վրա հրամցնել գաղափարը՝ այլևս ոչ մի խոչընդոտ չի լինում։ ԱԺ մեծամասնությունը դառնում է «88 միաձայն», ներսում չկա ինքնուրույն կարծիքի իրավունքով հեղինակություն, իսկ դրսից կարծիք ունեցողները պաշտոնապես հռչակված են թշնամիներ։
Մեր կյանքն առաջիկայում վերածվելու է էժան էմոցիայի բորսայի։ Սա նշանակում է, որ բնականորեն ձևավորվելու է ուժեղ «կոնտրբորսա», որի հիմնական նպատակը լինելու է՝ գտնել իշխանության քարոզարշավային հիստերիայի հակաթույնը։ Դա, անկասկած, լինելու է։ Սրա արդյունքում Հայաստանում սկսվելու է նոր բաժանում՝ էժան էմոցիայի սպառողներ և ինքնուրույն մտածող շերտ։ Ո՞րն է սրա վտանգը իշխանության համար. իշխանությունն այս հանրաքվեի արդյունքում կորցնելու է իր ինտելեկտուալ լեգիտիմությունը։ Սա լինելու է ամենանկատելի հարվածը։
Իշխանությունը պիտի հասկանա, որ ամեն անգամ էմոցիաների տոնավաճառից հետո ինքը կորցնում է իր ինտելեկտուալ կշիռը։ Հասկանալի է, որ այլ ճանապարհ այս քարոզարշավում ինքը չունի, բայց գինն էլ արդեն թանկ է։ Հայաստանում այս երկու տարվա մեջ արդեն ձևավորվել է հանրային ուժեղ հոսանք, որը գիտակցում է, որ չի կարելի պառակտել հասարակությանը, չի կարելի միայն խոսել, չի կարելի անընդհատ թշնամիներ ու հանցագործներ փնտրել։
Իշխանական ռիսկերի մյուս թեման, իհարկե, ձայների քանակն է։ 650 հազար «այո»-ն անհնարինության չափ բարդ գործ է։ Սա գիտեն բոլոր նրանք, ովքեր երբևէ ընտրական պրոցեսներին մասնակցել են. սա գիտի նաև Տ. Մուկուչյանը։ Չստանալ 650 հազար ձայն՝ նշանակում է պարտվել ու ժողովրդի անունից 2 տարի ցանկացած բան անելու էջը փակվում է։ Կեղծել և ստանալ 650 հազար ձայնը, դա բարոյական ինքնասպանություն է։ Ընդունենք, որ դրա բոլոր նախադրյալները կան. 2 տարվա մեջ ինստիտուցիոնալ ոչինչ չի արվել ընտրակեղծիքի մեքենան ջարդելու համար։ Այն պոտենցիալ կազմ ու պատրաստ է։ Համայնքապետերից մինչև գողական և ուժային կազմ ու պատրաստ են՝ ձայներ ապահովելու համար։ Մնում է քաղաքական որոշումը. կեղծե՞լ, թե ոչ։ Առաջին տարբերակը կարող է առաջին հայացքից գայթակղիչ թվալ, բայց դա իսկապես կլինի բարոյական ինքնասպանություն։
Ձայների հարաբերակցության պահով կա նաև մեկ այլ հաշվարկ. ամենայն հավանականությամբ «այո»-ների քանակը լինելու է շատ ավելի քիչ, քան «ոչ»-ը և ընտրատեղամասեր չգնացածները։ Սա նշանակում է, որ 70 տոկոսի լեգենդը փլուզվում է, իսկ սա էլ իր հեթին նշանակում է, որ ոչ իշխանական բևեռն առաջին անգամ ստանում է հստակ հաշվարկելի ու զգալի ընտրազանգված։ Սա կլինի առանցքային պահ, որովհետև դրանից հետո մինչև զանգվածային խաղաղ փողոցային պայքար մեկ քայլ է։ Մի բան, որից խորհրդարանական կառավարման պայմաններում հաճախ փոխվում են կառավարությունները։
Ու դարձյալ գալիս է հիմնական հարցը. ինչո՞ւ իշխանությունը գնաց նման ռիսկի։ Դժվար է գտնել այլ բացատրություն, քան՝ վերը ասվածը՝ սա իրենց գաղափարը չէր, ինչ-որ մեկը դիտմամբ սխալ բան է հուշել, իսկ իրենք փաստը կատարվելուց հետո են դա միայն հասկացել կամ գուցե հասկանալու են վաղը», - գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից