ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դասական ավիաընկերությունները դուրս կգան հայկական ավիաշուկայից. «168 ժամ» 02/11/2020 09:55 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Բյուջետային ավիաընկերությունների՝ հայկական շուկա մուտք գործելու լուրը որքան աղմկոտ եղավ, այնքան էլ, ըստ ամենայնի, աղմկոտ է լինելու վերջիններիս շնորհիվ հայկական շուկայի կազմաքանդումը: Առաջին ծիծեռնակը կարծես արդեն հայտնի է:
168.am-ի տեղեկություններով՝ «Tarom airlines» ավիաընկերությունը դադարեցրել է տոմսերի վաճառքը, ինչը, թերեւս, պայմանավորված է ստեղծված անհավասար մրցակցային պայմաններով. շարունակել վճարել 10.000 ՀՀ դրամ օդի տուրք՝ մատուցելով անհամեմատ լավ պայմաններով ծառայություններ, ինչը չի գործելու «Ryanair» եւ «Wizz Air» ավիաընկերությունների դեպքում:
Տոմսերի վաճառքի դադարեցման հաջորդ քայլը, իհարկե շուկան լքելը կլինի, եւ, ցավոք, «Tarom»-ը, թերեւս, հայկական ավիացիոն շուկան լքող միակ ավիաընկերությունը չի լինի. խոսքը վերաբերվում է նաեւ «Air France», «Aegean», «Austrian airlines» ավիաընկերություններին… Թե ո՞ր ավիաընկերությունը կդառնա հաջորդ հավանական լքող ավիաընկերությունը, ժամանակը ցույց կտա:
Իսկ մինչ հայկական շուկան կդատարկվի դասական ավիաընկերություններից, որոնք ոչ միայն տարբերվում էին իրենց ծառայություններով, այլեւ գումարներ էին մուտք անում պետական բյուջե, բյուջետային ավիաընկերությունները կշարունակեն հայ ուղեւորներին թողնել Միլանի փողոցներում՝ առանց իրենց վրա պատասխանատվություն վերցնելու:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «Ryanair» ավիաընկերության Միլան-Երեւան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղեւորների մերժել էին ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Մոտ 50 ուղեւոր մնացել էին Միլանում, ընդ որում, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կային:
Դե ինչ, սպասենք բյուջետային ավիաընկերություններով պայմանավորված՝ մի շարք խնդիրների, եւ հուսանք, որ նախքան մնացած ավիաընկերությունների հեռանալը պարզ կդառնա վերջապես, թե ինչ սուբսիդավորման մասին է այսքան խոսվում եւ գործող իշխանությունների կողմից համառորեն ծածուկ պահվում հասարակությունից:
Ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը, ով շուրջ 30 տարի այս շուկայում աշխատանքի փորձ ունի, 168.am-ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ տոմսերի վաճառքն այս պահին դադարեցված է:
«Այս պահին դեռ պարզ չէ՝ կշարունակե՞նք թռչել, թե՞ ոչ: Եվ ես եմ նամակ ստացել, եւ Ռումինիայի դեսպանն է նամակ ուղարկել իրենց երկրի Տրանսպորտի նախարարություն, եւ այնտեղից պատասխանել են, որ վաճառքը դադարեցված է, որոշում են հետագա հարցը»,- ասաց Արարատ Մուրադյանը՝ հավելելով, որ Ռումինիայում մեկ տարվա մեջ արդեն երրորդ կառավարությունն է հրաժարական ներկայացրել տառացիորեն 4-5 օր առաջ, իսկ իրենց ընկերությունը ենթարկվում է Ռումինիայի տրանսպորտի նախարարությանը, հետեւաբար՝ նրանք են իրենց հետագա ճակատագիրը որոշողը:
«Տարոմի» ներկայացուցիչը պնդում է, որ իրենց բոլոր խնդիրները կապված են «Ռյան Էյրի» հետ:
«Բոլոր ավիաընկերություններին, այդ թվում՝ նաեւ մեզ, օդանավակայանն ինչ-որ զեղչեր մեկ տարով տալիս էր, երբ նոր չվերթ էր գալիս, բայց եթե մեզ տալիս են 10-15% զեղչ, «Ryanair»-ին տվել են 90% զեղչ»,- ասաց Արարատ Մուրադյանը:
Մեր ճշտող հարցին, թե փաստորեն, բացի օդի 10.000 դրամ տուրքից, որ լոուքոսթերները չէին վճարում, այլ արտոնություն է՞լ է տրված նրանց, ռումինական ավիաընկերության ներկայացուցիչը պատասխանեց՝ այո:
«Օդանավակայանը նոր կարգ է սահմանել, որ նոր ուղղությունների համար տրամադրում է մեծ զեղչեր: Բայց խնդիրն այն է, որ, բացի լոուքոսթերներից, նոր ուղղություն բացող չի լինելու: «Air France»-ի բազան «Շառլ դը Գոլ» օդանավակայանն է, «Աերոֆլոտինը»՝ Շերեմետեւոն, «Ավստրիական ավիաուղիների» բազան Վիեննայի օդանավակայանն է, եւ միայն լոուքոսթերներն են, որ ամբողջ Եվրոպայով ցրված բազաներ ունեն: Այսինքն՝ սա նշանակում է, որ նոր ուղղություն կարող են բացել միայն լոուքոսթ ընկերությունները»,- նշեց Արարատ Մուրադյանը:
Ըստ նրա՝ իրենց էլ կարող են նույն զեղչը տրամադրել, եթե նոր ուղղություն բացեն, բայց ո՞վ կհամարձակվի լոուքոսթի առկայության դեպքում նման ռիսկի գնալ:
Արարատ Մուրադյանի խոսքով՝ ողջ օդանավակայանին ցուցում է տրված «Ռյան Էյրի» վայրէջքի ժամին մոբիլիզացվել, բոլորը խառնվում են իրար:
«Մեր գործընկերներն են, բայց եթե այդ ժամանակ ցանկացած աշխատողի մոտենանք, ինչ-որ բան հարցնենք, անմիջապես հետեւում է հետեւյալ արձագանքը՝ Արարատ ջան, կներես, «Ryanair»-ն իջնում է, բոլորս վազում ենք էնտեղ: Եթե մեր հաշվառման ժամանակ կարող են 3 աշխատող տրամադրել, «Ryanair»-ի համար 5-7 հոգի կարող են լինել: Հետո գալիս՝ տելետրապը զբաղեցնում են, իսկ դա 80 եվրո է, բայց ուրիշի համար նման բան երբեք չեն անի: Մի խոսքով, շատ բաներ կան»,- մանրամասներ հայտնեց Արարատ Մուրադյանը:
Մեր դիտարկմանը, թե այդ պարագայում բոլոր կլասիկ ավիաընկերությունների համար թռչելը պետք է որ շահավետ չլինի, Արարատ Մուրադյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ «Ավստրիական ավիաուղիներն» էլ են ուզում շուկայից դուրս գալ, որովհետեւ «Wizz Air»-ին թույլ են տվել Վիեննայից թռչել Զվարթնոց, դեռ տեղյակ չեն, թե Ֆրանսիական ավիաուղիներն ու Լոտն ինչ քաղաքականություն կվարեն: Արարատ Մուրադյանը նշում է նաեւ, որ, եթե «Ավստրիական ավիաուղիները» դուրս եկան շուկայից, ԱՄՆ մեկնող մեր հայրենակիցները խնդիր են ունենալու, քանի որ շատերը Վիեննայով են մեկնում, սակայն լոուքոսթ ընկերությունը տրանզիտ չվերթ չի իրականացնում: Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ մեկնող ուղեւորը, փաստորեն, պետք է լոուքոսթով մեկնի Վիեննա, այնտեղ Շենգեն վիզա պետք է ունենա, որ դուրս գա, ուղեբեռը ստանա, հետո առանձին տոմսով թռչի Վիեննայից Լոս Անջելես, ինչը կրկնակի թանկ է լինելու, իսկ եթե որեւէ խնդիր լինի, հյուրանոց էլ չի տրամադրվելու ուղեւորին, որովհետեւ լոուքոսթն առհասարակ չի զբաղվում ուղեւորով:
«Հայտարարվում էր, չէ՞, որ օդի տուրք չեն մուծում պետբյուջե, մենք օդանավակայանին ամբողջ գումարն էինք տալիս, դրանից էլ էր փող մտնում բյուջե, լոուքոսթի համար դա էլ չեղարկվեց, միայն թե «Ryanair»-ը թռչի, էժան գնով շատ իտալացի բերի, որ գան էստեղ, ռեստորաններ ու հյուրանոցներ շատ հաճախեն, փող ծախսեն, էդ հարկերը գնան պետբյուջե: Հիմա տեսեք՝ ինչ է կատարվում: Այսքան չվերթերի միջից 10 իտալացի կամ եկած կլինի, կամ՝ ոչ: Որովհետեւ լոուքոսթով եկող իտալացին ապրում է հոսթելում, նա փող չի ծախսում: Փող ծախսող իտալացին, նախ՝ երբեք լոուքոսթով չի թռչի, հետո էլ ինչի՞ է գալիս Երեւան՝ Կուրշավելի կամ Լաս Վեգասի փոխարեն»,- նկատում է ռումինական ավիաընկերության ներկայացուցիչը: Ըստ Արարատ Մուրադյանի՝ եկողներն այն հայերն են, ովքեր 10-15 տարի չեն կարողացել գալ Հայաստան, հիմա 50 եվրոյով գալիս-գնում են, ապրում են որեւէ բարեկամի տանը, ռեստորան, բնականաբար, չեն հաճախում, որովհետեւ օրը մի բարեկամ հյուր է կանչում իրենց:
«Ի՞նչ ստացվեց. իտալացին չեկավ, եկող հայերը գումար առանձնապես չեն ծախսում, եւ դրան գումարած էլ՝ մեր այն հայերը, ովքեր առավելագույնը կարող էին իրենց թույլ տալ Լաստիվեր կամ Աղվերան գնալ, հիմա 50 եվրոյով գնում են, Միլանում ու Հռոմում են նկարվում: Այսինքն՝ այստեղ ծախսվող փողն էլ դուրս է գնում»,- ասաց Արարատ Մուրադյանը:
Փաստորեն, լոուքոսթերներին այդքան արտոնություններ են տալիս, դրա պատճառով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում, կլասիկները դուրս են գալիս, բայց խոստացված տնտեսական էֆեկտը չկա:
Վերջերս «Ryanair» ընկերության աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում Միլան-Երեւան չվերթի ուղեւորները մնացել էին Միլանի օդանավակայանում եւ չէին կարողացել վերադառնալ Հայաստան: Արարատ Մուրադյանին՝ որպես ավիացիայում բազում տարիների փորձ ունեցող անձնավորության, հարցրինք՝ իրատեսակա՞ն է համարում արդյոք, որ նման բան կատարվեր, օրինակ, Tarom կամ այլ դասական ավիաընկերության ուղեւորների հետ:
«Բացառվում է: Լոուքոսթը կայանում է 25 րոպե, մենք կանգնում ենք 45 րոպե, բայց մենք չվերթը սպասարկում ենք իմ 3 օգնականների հետ միասին: Այս տարբերակում իրենք ներկայացուցիչ չունեն: 25 րոպեի ընթացքում ով նստեց, լավ, ով չնստեց, կորավ: Ինքը փող հետ չի տալիս: Այն, ինչ կատարվեց Միլանում, չէր կարող պատահել կլասիկ ավիաընկերության հետ մի պարզ պատճառով: Կլասիկի ներկայացուցիչը 2-3 աշխատող կպահանջեր, կարագացնեին, կհետեւեին, իսկ քանի որ իրենք ոչ ոքի փող հետ չեն տալիս, դռները փակել ու թռել են: Միեւնույն է, փողը մուծած է»,- ասաց Արարատ Մուրադյանը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168ժամ» թերթի՝ 11.02.20թ. համարում
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից