Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման կարգում խախտում է տեղի ունեցել». Էդմոն Մարուքյան 02/10/2020   00:58  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,
Ստորև մեր կողմից հրապարակվում են այն խախտումները, որոնց հիմքով ՀՀ Նախագահը կարող էր չստորագրել հանրաքվեի դրվող նախագիծը և, համաձայն Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների, դիմել Սահմանադրական դատարան։

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման կարգում խախտում է տեղի ունեցել, քանի որ բացակայում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 86-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ, օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 16-18-րդ գլուխներով սահմանված կարգով: Սա ընդհանուր ընթացակարգն է ենթադրում, որտեղ անհրաժեշտ փաստաթուղթ է գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը։

Առանց գլխադասային հանձնաժողովի որոշման արտահերթ նիստ գումարելու մի դեպք է սահմանում Կանոնակարգը (41-րդ հոդվածի 7-րդ մաս) , որի պահանջները ևս խախտվել են։ Մասնավորապես՝

Արտահերթ նիստը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ: Մինչև նշված ժամկետը լրանալը արտահերթ նիստ կարող է գումարվել, եթե օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները ստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացել են, իսկ առանց եզրակացության՝ բացառիկ դեպքերում, հետևյալ կարգով. (…) պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում՝ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

Ներկայացված փաթեթում բացակայում է խմբակցության հիմնավորված միջնորդությունը՝ առանց գլխադասային հանձնաժողովի որոշմամբ արտահերթ նիստ գումարելու մասին։

Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման ընդունում տեղի է ունենեցել օրենքի խախտմամբ։

Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ եթե քվեարկության արդյունքով Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա նախագիծը համարվում է ընդունված առաջին ընթերցմամբ, իսկ որոշումը չընդունվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:

Քննարկվող դեպքում առաջին ընթերցմամբ սահմանադրության փոփոխությունները չեն ընդունվել։ Արդյունքում նախագիծը շրջանառությունից պետք է հանվեր։

Ընդդիմախոսները մեջբերում են Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

Սակայն Սահմանադրության այս դրույթի «չի ընդունվում» արտահայտությունը բացված է Կանոնակարգի 86-րդ հոդվածում, որտեղ հստակ կարգավորվում է այս հարցը.

Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը:

Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.

1) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.

2) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, ապա մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Հիմնական զեկուցողի ելույթից հետո մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները, որից հետո որոշման նախագիծը դրվում է քվեարկության: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

Այսինքն, մեջբերված հոդվածն ուղղակիորեն սահմանում է, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը գործում է այն ժամանակ, երբ Սահմանդրության փոփոխությունները չեն ընդունվում երկրորդ ընթերցման ժամանակ, ոչ թե առաջին։ Առաջին ընթերցմամբ չընդունվելու պարագայում գործում է Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը, այսինքն՝ նախագիծը շրջանառությունից հանվում է։

Ընդ որում, Սահմանադրական դատարան դիմելու և համապատասխան որոշում ստանալու պարտադիրությունը (այլ ոչ թե այլընտրանքայնությունը) երևում է նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից, մասնավորապես՝ տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝ (…) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը (…):

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

1. Կիրառված անցումային դրույթի փոփոխությունը

Սահմանադրության 213-րդ հոդվածն արդեն իսկ իրացված անցումային դրույթ է ։ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի՝ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում: Փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաև սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում, իսկ այն դեպքում, երբ ակտն արդեն ինկորպորացվել է, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում: Այսինքն, ուժի մեջ մտած և իրացված անցումային դրույթներում փոփոխություն չէր կարող դրվել շրջանառության մեջ, առավել ևս՝ քննարկվել ու քվեարկվել։

2. Իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձության արգելք

Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այսինքն, նման իրավական ակտ առհասարակ չէր կարող բերվել խորհրդարան և ընդունվել որևէ եղանակով։ Եվ սա միայն մեր Սահմանադրությամբ ամրագրված դրույթ չէ, այլ իրավունքի հանրաճանաչ և անբեկանելի սկզբունք։

3. Հակասահմանադրական իրավիճակի ստեղծման վտանգ

9 դատավորից միանգամից 7-ին պաշտոնազրկելը կառաջացնի մի իրավիճակ, երբ փաստացի Սահմանադրական դատարան Հայաստանի Հանրապետությունում գոյություն չի ունենա, ինչն անթույլատրելի է սահմանադրական կարգի և անվտանգության տեսանկյունից։ Այս դեպքում մենք իրոք կբախվենք սահմանադրական ճգնաժամի հետ։

4. Իրավական որոշակիության սկզբունք

Սահմանադրական այս փոփոխությամբ պաշտոնազրկվող 7 Սահմանադրական դատարանի դատավորների՝ մինչ իրենց ժամկետի ավարտը պաշտոնավարելու իրավունքը սահմանափակվում է առանց սահմանելու այդ սահմանափակման հիմքերն ու ծավալը` չպահպանելով սահմանադրական որոշակիության կանոնը, որն ամրագրված է Սահմանադրության 79-րդ հոդվածում՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

5. Փոփոխությամբ նախատեսված պաշտոնազրկումը համահավասար է պատժի

Ազգային ժողովի ամբիոնից (և ոչ միայն) հնչած իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների քաղաքական հայտարարությունները, այդ թվում՝ ՀՀ Վարչապետի ելույթն ուղղված էին կոնկրետ անձի, առանձին դեպքերում՝ անձանց կողմից կատարված գործողություններին, իսկ Սահմանադրության փոփոխությունը ներկայացվում էր որպես դրանց հետևանք՝ պատիժ։

Մինչդեռ եթե համարում ենք, որ քննարկման ենթակա 7 դատավորները հանցագործություն են կատարել, ապա նրանք պետք է պատժվեն քրեական և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով: Իսկ եթե հանցակազմը բացակայում է, ապա խոսք անգամ չի կարող լինել պատժի մասին։

6. Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է Սահմանադրական դատարանի նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի։

Այս պահին՝ այսքանը։

Ավելի ուշ կանդրադառնանք հանրաքվեի դրվող նախագծի այլ խնդիրներին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:36 09/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման օրը
19:55 09/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պարզաբանում
15:38 08/02/2020  |  ԼՐԱՀՈՍԼուսավորը անհրաժեշտ ստորագրությունները չունի, ԲՀԿ-ն հարցը չի քննարկել
15:07 07/02/2020  |  ՎերլուծություններԷդմոն Մարուքյանը երեկ ջարդեց «մեխն էլ է մեր ձեռքին, մուրճն էլ»՝ իշխանական մտայնությունը
09:47 07/02/2020  |  Մեկնաբանություն«Իմ քայլը» խմբակցությունը երեկ պարլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում. Փաշինյան
09:36 07/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀԿ-ն նախազգուշացնում է՝ նման գործողությունները թուլացնում են Հայաստանի դիրքերը ռազմավարական գործընթացներում
20:39 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍՍա է՞ Ձեր երազած ժողովրդավարությունը, որ կարող եք սրբեր, դավաճաններ կարգել, սատանաներ օրհնել.Մարուքյանը՝ Փաշինյանին
18:09 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչա եղել, ինչի՞ եք խառնվել, գրիչի պատմություննա՞. Էդմոն Մարուքյան
15:48 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍԴեղեր եմ օգտագործում, որ կարողանամ այս նիստին լիարժեք մասնակցել. Էդմոն Մարուքյան
13:08 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍՍա բացթողում և խախտում է, պետք է պետաիրավական հանձնաժողովի նիստ արվի

Արխիվ

[]