ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լուսավորը անհրաժեշտ ստորագրությունները չունի, ԲՀԿ-ն հարցը չի քննարկել 02/08/2020 15:38 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ է Սահմանադրության փոփոխության հարցը հանրաքվեի դնելու նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու գործընթաց սկսել, եթե հավաքվեն համապատասխան քանակությամբ ստորագրություններ։
Անդրադառնալով այս հարցով ՍԴ դիմել-չդիմելու մասին հարցին՝ Էդմոն Մարուքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք որոշում ունեն, բայց չունեն ստորագրություններ։
«Մենք ասել ենք որ իրավական բոլոր մեխանիզմները կարող ենք օգտագործել, հիմա, եթե ստորագրություններ լինեն, կդիմենք ՍԴ, որ չկա, ո՞նց դիմենք»,-«Փաստինֆո»-ին ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Վերջինս շեշտեց՝ գործընթացը սկսված է իր՝ խորհրդարանում ունեցած ելույթով։ «Ստորագրություններ չկան, քանի որ ԲՀԿ-ն Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հարց է բարձրացնում»,-նշեց Մարուքյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ դիմելու հարց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի քննարկել , ուստի պաշտոնական տեսակետ հայտնել չի կարող։
Միեւնույն ժամանակ Գեւորգ Պետրոսյանը շեշտեց. «Մենք ի սկզբանե ասել ենք, որ պրոցեսը հակաօրինական է եւ անկեղծ ասած, այստեղ ՍԴ դիմելու նշանակությունը ես անձամբ այդքան բարձր չեմ գնահատում, որովհետեւ մենք, ի սկզբանե, ասել ենք, որ պրոցեսը սկսվել եւ ընթանում է ՀՀ գործող օրենսդրության խախտումով , բայց նորից եմ ասում ՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնության հարցը խմբակցությունում չի քննարկվել, ես այդպիսի քննարկումից տեղյակ չեմ, հետեւաբար, խմբակցության անունից կարծիք հայտնելու իրավունք ին ձ չեմ վերապահում»։
Նշենք, որ Սահմանադրական դիմելու համար հարկավոր է ապահովել 27 պատգամավորի ստորագրություն, մինչդեռ «Լուսավոր Հայաստան»-ը ընդամենը 17 մանդատ ունի։
Հիշեցնենք, ԱԺ-ը արտահերթ նիստով նախ չընդունեց իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա 88 կողմ , 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց այդ փոփոխությունները հանրաքվեի դնելու նախագիծը։ «Բարգավաճ Հայաստան»-ը չմասնակցեց քվեարկությանը։
Իշխող խմբակցությունը հայտարարել էր, որ Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը չեն ընդունի, որպեսզի այն հանրաքվեի դրվի եւ ՍԴ դատավորների ճակատագիրը ժողովուրդը որոշի։
Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում դադարեցնել ՍԴ 9 դատավորներից 7 –ի ՝ ներառյալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։ Այսինքն, նախագիծը չի վերաբերվելու իշխանափոխությունից հետո ընտրված 2 դատավորներին՝ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։
Հիշեցնենք, նաեւ, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները նույն օրը, երբ իշխող խմբակցությունը արտահերթ նիստ էր հրավիրել, դիմեց ՀՀ իշխանություններին՝ նախագիծը Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը ուղարկելու առաջարկով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախօրեին հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի կամ որևէ միջազգային փորձաքննության այս կամ այն նախագիծն ուղարկելու խնդիրը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև ործ չունենք լայնամասշտաբ փոփոխությունների հետ։
Հավելենք, որ մասնագիտական շրջանակները ոչ միայն նախագծի բովանդակությունը, այլեւ այն հանրաքվեի դնելու նախաձեռնությունը հակասահմանադրական են համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ