ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրում ավելի կարեւոր խնդիրներ կան, ուզու՞մ են հանրաքվե՝ թողեք թող անեն. Արփինե Հովհաննիսյան 02/08/2020 11:40 | Մեկնաբանություն
Երկրում ավելի կարեւոր խնդիրներ կան, ուզու՞մ են հանրաքվե՝ թողեք թող անեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱՆ նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
«ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունում «տոն էր»։ Տոն՝ ընդդեմ տրամաբանության, ընդդեմ իրավաբանության, ընդդեմ ադեկվատության, ընդդեմ գրագիտության, ընդդեմ բարեկրթության եւ անգամ՝ ընդդեմ քաղաքականության, բայց ամենակարեւորը՝ տոն՝ ընդդեմ ժողովրդի։
Ժողովրդին ոչ ոք չէր տեղեկացրել, որ իրենք ինչ որ բան են պահանջում լուծել հանրաքվեով:
Հիրավի տոն էր։ Բայց արի ու տես՝ տոն նաեւ ոչ միայն ընդդեմի, այլեւ հանունի՝ հանուն... ճտիկով գրիչի լեգիտիմացման, այսինքն՝ հանուն ոչնչի։
Ուզում եմ այդ տոնի կապակցությամբ շնորհավորել մի քանի դերակատարների՝
Շնորհավորում եմ ՍԴ Նախագահ Հրայր Թովմասյանին եւ ՍԴ դատավորներին։ Իրենց արժանապատիվ եւ անկոտրում կեցվածքն էր պատճառը, որ «պարապության նպաստից», «օրենսդրական կաշառքից» եւ գրչային անհամաչափ ու հուժկու կոմբինացիաներից հետո իշխանությունների միակ հանգրվանը դարձավ ապալեգիտիմ հանրաքվեն։
Այլեւս զրո նշանակություն ունի այդ հանրաքվեն եւ նրա արդյունքը, քանզի անգամ միջնաժամկետ կտրվածքով այն առանց իրավական հետեւանքների կամ վատագույն դեպքում՝ վերականգնվող իրավական հետեւանքներով պրոցես է։ Սա այս մարդկանց անձնական ու իրենց շնորհիվ նաեւ՝ պետության հաղթանակն է գործող իշխանախմբի նկատմամբ։
Շնորհավորում եմ խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաներին, հատկապես՝ Լուսավոր Հայաստանին ու նրա ղեկավարին՝ այդ օրը ճշմարտությունը ասել կարողանալու համար։
Շնորհավորում եմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Այո՜ դուք ցույց տվեցիք մաստեր-կլաս։ Ամեն ինչի մաստեր կլաս՝ հակաիրավականության, անտրամաբանականի, գավառական պոպուլիզմի, պետական մտածողության իսպառ բացակայության, ժողովրդավարության նենգափոխման բացառիկ միասնականության, ժողովրդին ժողովրդի տեղ չդնելու, ամեն ամեն ինչի՝ միայն ոչ պառլամենտարիզմի։ Այս կապակցությամբ ոչ միայն շնորհավորում եմ, այլեւ շնորհակալ։ Այս ամենի հավաքական դիտարկման այսպիսի հնարավորություն դեռ չէր եղել։
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր այս պատասխանատու պահին փորձում են ոչ թե կրել իշխանության կողմից կարված պիտակը, որը ըստ իրավիճակի տատանվում է հպարտ քաղաքացուց մինչեւ անգրագետ պողոս, այլ իրապես փորձում են խորամուխ լինել մեր բոլորի առջեւ ծառացած խնդրիներին։
Հավատացեք՝ դրանք շատ են, լուրջ ու իրական, ավելի շատ՝ քան ձեզ պատմում են, ավելի լուրջ՝ քան մեկ մարդու վրեժի տենդն է մեկ այլ մարդուց, ավելի իրական՝ քան ինչ որ կեղծ ու հորինված ներքին թշնամիներ։
Շնորհավորում եմ իրավապահ համակարգին՝ այս մեկ անգամը, բայց ամենակարեւոր անգամը ոչ թե դուք դարձաք գործիք, այլ իրենք։
«Շնորհավորում եմ» պաշտպան-անպաշտպան-իրավապաշտպաններին՝ որպես ՍԴ ապագա դատավորի թեկնածու անհաջող «քամինգ աութի» համար։
Սպասեք ջուրը տեսեք՝ նոր՝ մնացածը։ Մանավանդ՝ ջուրն էլ ջուր չի՝ ճահիճ է։
Միակ մարդը ում դեռեւս խորապես ցավակցում եմ նախագահ Արմեն Սարգսյանն է՝ իր առջեւ ծառացած այսքան բարդ հերթական երկընտրանքի համար։
Պարոն Սարգսյանը պետք է ընտրի՝ մասնակցել հակաիրավական հանաքվեի կազմակերպմանը, դառնալ սահմանադրական կարգի տապալման գլխավոր դերակատարներից մեկը, թե ցոնե այս անգամ ուղիղ նայել իր սահմանադրական պարտականությունների կատարմանը։ Ի դեպ՝ առանց ավելորդ լիրիկայի ու պաթոսի՝ ուղղակի առաջնորդվի օրենքով։ Վերջին դեպքում կշնորհավորեմ իրեն՝ սրտանց ու ջերմորեն։ Եթե Իրավական հիմնավորումների կարիք կա դրանք այս հղմամբ հասանելի են՝ (https://168.am/2020/02/07/1252230.html)
Հ.Գ. Ես չեմ պատրաստվում հանրաքվեի քարոզարշավի ընթացքում կատաղի պայքար մղել դրա դեմ։ Ինչպես ասացի երկրում ավելի կարեւոր խնդիրներ կան, ուզու՞մ են հանրաքվե՝ թողեք թող անեն։ Թունավորված ծառի պտուղները իրենք են «վայելելու»»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից