Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Փոքր կորիզ ենք տնկում, որը կդառնա ծառ, իսկ հետո՝ այգի. նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփել է իր պաշտոնական և աշխատանքային այցերը 02/08/2020   16:20  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ամփոփել է վերջին շրջանի իր պաշտոնական և աշխատանքային այցերը, դրանց արդյունքերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Արա Թադևոսյան «Մեդիամաքս» գործակալություն - Պարոն նախագահ, Դուք վերջին շրջանում բավականաչափ այցեր ունեցաք, հատկապես՝ մի քանի անգամ եղաք Արաբական Միացյան Էմիրություններում, որտեղ էլ մասնակցեցիք համաժողովի: Դուք նաև այցելեցիք Կատար: Ինչու՞ եք կարևորում արաբական երկրների ուղղությունը: Եվ եթե ամփոփելու լինեք այդ բոլոր այցերը, ի՞նչ արդյունքների մասին արդեն կարելի է խոսել:

Նախագահ Արմեն Սարգսյան - Իհարկե, ամեն ինչ հարաբերական է: Ձեր տեսակետից՝ ես շատ այցելություններ ունեցա: Իմ կյանքի տեսակետից՝ ես հիմա շատ քիչ եմ ճանապարհորդում: Նախկինում իմ կյանքը շատ հաճախ երկրագնդի շուրջն էր:

Ինչու՞ դեպի Պարսից ծոցի երկրներ: Բազմաթիվ պատճառներ կան: Իհարկե, մենք ինչ-որ իմաստով ապրում ենք ուղիղ խաչմերուկում, մենք ինչ-որ իմաստով կասպյան երկիր ենք: Մենք ինչ-որ իմաստով սևծովյան երկիր ենք՝ չնայած ելք չունենք դեպի այդ ծով: Մենք ինչ-որ իմաստով նաև միջերկրական երկիր ենք: Պարսից ծոցում ինչ տեղի է ունենում, ուղիղ գծով շատ հեռու չէ մեզանից: Երկրորդը. այդ տարածքը տարեցտարի ձեռք է բերում շատ կարևոր և՛ քաղաքական, և՛ տնտեսական նշանակություն: Բավական է հիշել՝ ինչ հզոր տնտեսական նշանակություն ունեն այդ երկու փոքր պետությունները, որ Դուք նշեցիք: Մյուս պատճառը նրանց տնտեսական և քաղաքական ազդեցությունն է: Ոչ ոք չի կարող ասել, որ աշխարհը չի ազդվում «Ալ Ջազիրա»-ից:

Հայաստանի նման պետությունը բնականորեն պետք է շատ մոտ հարաբերություն ունենա բոլորի հետ: Տվյալ դեպքում մենք մի փոքրիկ առավելություն ունենք. չնայած այդ երկու պետություններն իրար հետ հակասություններ ունեն, կա տնտեսական շրջափակում, սակայն առավելությունն այն է, որ թե՛ ես անձնապես, թե՛ մեր պետությունը երկուսի հետ էլ ջերմ հարաբերություններ ունի: Երկու երկրների կառավարող ընտանիքների, բիզնեսի ներկայացուցիչների հետ էլ ես երկար տարիների հարաբերություն ունեմ, հետևաբար, չօգտագործել այս հնարավորությունը, սխալ կլիներ:

Արդյունքները մեկ օրվա չեն լինում: Չնայած լինում է նաև մեկ օրվա: Երբ այցելեցի Կատար, հանդիպումների արդյունքում էմիրը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել այդ երկիր: Սա, կարծում եմ, շատ լավ է: Ինչու՞: Քանի որ Կատարը նույն Դուբայի նման գրավիչ է: Սրա հետևանքը նաև այն է, որ այսօր Կատարի ընկերությունները ուշադրությամբ հետևում են, թե ինչ կարող են անել Հայաստանում: Չեմ ցանկանում մանրամասնել, քանի որ ես սիրում եմ խոսել հստակ արդյունքների մասին: Նույնը վերաբերում է նաև Աբու Դաբիին: Ինձ մի քանի անգամ հրավիրել են ելույթ ունենալ միջազգային մեծ համաժողովներում, նույնիսկ բացել դրանք: Դա, իհարկե, պատիվ է ՀՀ նախագահի համար՝ ներկայացնել իր երկիրը և բացել միջազգային խոշոր համաժողովը: Աբու Դաբիի համար Հայաստանը չի դիտվում մի տեղ, որտեղ կարելի է գալ և հող գնել: Կամ բնակարան գնել և Փարիզ, Միլան կամ Լոնդոն գնալու փոխարեն գալ մեր երկիր: Իրենց հետաքրքրությունը բնական է: Ես կարող եմ ասել՝ դրանք այն երկրներն են, որտեղ այսօր հսկայական գումարներ են ծախսվում նոր տեխնոլոգիաների վրա: Այդ երկրները մեծ քայլեր են արել բնապահպանության ոլորտում, կրթական ոլորտում: Միջազգային մեծ համալսարաններն այնտեղ ունեն կենտրոններ: Մեր երիտասարդները կարող են սովորել այնտեղ, և ընդհակառակը՝ մենք ընդունենք: Իմ անցած տարվա հանդիպման ընթացքում, երբ առաջին անգամ խոսվեց էկոլոգիապես մաքուր տնտեսության մասին, իմ խնդրանքով երկրի առաջնորդը հանձնարարեց, և ես «Մասդար սիթի» այցելեցի: Արդյունքը եղավ այն, որ Հայաստանի կառավարությունը «Մասդար» ընկերության հետ ստորագրել է հուշագիր՝ Հայաստանում 400 մվտ հզորությամբ արևային էլեկտրակայան ստեղծելու մասին:

Վերջին այցելության ժամանակ ես եղա նաև նրանց միջուկային կենտրոնում, որն աշխարհում ամենախոշորներից մեկն է՝ 5600 մվտ հզորությամբ և ամենաժամանակակիցն է: Մեր մասնագետները կարող են համագործակցել միջուկային անվտանգության, վառելիքի, միջուկային աղբի կառավարման ոլորտում: Երբ ես Ճապոնիայում էի, ծանոթացա նաև իրենց միջուկային ռեգուլյատորին: Ճապոնիան այդ ոլորտում հսկայական փորձ ունի: 1000-ից ավել մարդ է այնտեղ աշխատում: Դա մեծ փորձառություն է: Մենք՝ որպես աշխարհի ամենահին ատոմակայաններից մեկի տեր, փորձառություն ունեցող երկիր, կարող ենք սերտորեն համագործակցել իրենց հետ: Այդ համագործակցությունն էական է: Էլ չեմ խոսում տնտեսական, առևտրային հնարավորությունների մասին: Այդ երկրների համար շատ էական է նաև սննդի անվտանգությունը: Մեծ երկրների համար սննդի անվտանգությունը ինքնաբավ լինելն է, իսկ փոքր երկրների համար՝ ապահովել, որպեսզի երկրի տարածքով անցնի բավականաչափ մեծ քանակի սնունդ՝ եթե դու մեկ միավորի կարիք ունես, 3 միավոր անցնի քո տարածքով: Այդ դեպքում դու կլինես ապահով: Սա մեր դերն է տարածաշրջանում՝ խաչմերուկում կանգնած երկրի դերը:

Արա Թադևոսյան «Մեդիամաքս» գործակալություն - Պարոն նախագահ, վերջին այցելություններից մեկի ժամանակ Դուք հանդես եկաք փոքր, բայց հաջողակ երկրների ակումբ ստեղծելու գաղափարով: Նախ, որքանո՞վ է այդ գաղափարը Ձեր մեջ ձևավորված, և այդ հաջողակ լինելու չափանիշներն ինչպե՞ս են սահմանվելու: Եթե նման միավորում ստեղծվի, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի դերը՝ համակարգողի՞:

Նախագահ Արմեն Սարգսյան - Հավանում եմ Ձեր մոտեցումը՝ արդեն համակարգողի դեր, արդեն ինստիտուտ... Ինչ շահ ունենք. սա գաղափար է, որի մասին երկար տարիներ մտածել եմ, և, կարծում եմ, էական գաղափար է: Աշխարհում, չգիտես ինչու, համագործակցում և ալիանսներ են ստեղծում միայն մեծ պետությունները, օրինակ՝ G7, G8, G20: Մեծ պետությունները համագործակցում են, նույնիսկ համատեղ կառույցներ են ստեղծում: Փոքրերը մոռացվել են: Փոքրերի թիվը մեծ է: Աշխարհում կան փոքր, բայց շատ պայծառ կենտրոններ, որոնց մասին Դուք շատ լավ գիտեք: Օրինակ՝ մեկը Սինգապուրն է, որի մասին ամեն մարդ խոսում է: Կամ Մալայզիան, որը շատ հետաքրքիր ճանապարհ է անցել: Նաև եվրոպական մի քանի երկրներ կան, որոնք փոքր են, բայց հաջողակ, օրինակ՝ Լյուքսեմբուրգը: Աֆրիկայում այսօր ծաղկուն երկիր է դարձել և ամբողջ աշխարհում ճանաչված է Ռուանդան:

Հարց է առաջանում, թե ո՞րն է այս պետությունների հաջողության գաղտնիքը: Ես այս գաղափարի մասին խոսել եմ փոքր, բայց հաջողակ երկրների ղեկավարների հետ, և նրանք բոլորը ոգևորված են այս մտքից: Ըստ իս՝ կա սահմանում, որը ես բարեկամական ձևով ներկայացրել եմ նրանց: Խոսքն այն մասին չէ, որ ինչ-որ միջազգային կառույց ստեղծվի: Սա ավելի շուտ գաղափար է, որ մենք որպես ակումբ պարբերաբար հանդիպենք և միմյանց ներկայացնենք թե՛ մեր խնդիրները, թե՛ հաջողության բանաձևերը: Ինչ դեր է ունենալու Հայաստանը, քանի որ հիմնադիր գաղափարը Հայաստանից է գալիս կամ Հայաստանի նախագահից. մարդիկ սպասում են, որ իմ կողմից ինչ-որ համակարգում պետք է լինի: Կարծում եմ, որ սա օգտակար կլինի: Իհարկե, որոշակի չափանիշներ պետք է սահմանվեն, օրինակ, ՀՆԱ-ի աճի որոշակի տոկոսադրույք, բնության կամ կլիմայի նկատմամբ որոշակի վերաբերմունք: Եթե այս փոքրիկ ակումբը ստեղծվի, մենք, կարծում եմ, կարող ենք շահել՝ և՛ փորձառությամբ, և՛ սովորելով, նաև առևտրական հարաբերությունները խորացնելով և այլն:

Արամ Աբրահամյան «Շանթ» հեռուստաընկերություն, «Առավոտ» օրաթերթ - Ինչպես Իսրայելում, այնպես էլ ցանկացած պետության դեպքում բախվում են իդեալիզմը և ռեալիզմը: Պատմական արդարություն, հումանիզմ, մի կողմից, իսկ մյուս կողմից՝ տնտեսական և քաղաքական շահեր: Ո՞րն է հաղթելու:

Նախագահ Արմեն Սարգսյան - Ի վերջո, հաղթում են մարդկությունը և մարդկայնությունը: Շահերը, ինչպես գիտեք, և՛ ժամանակավոր են, և՛ փոփոխական: Իմ կարծիքով՝ պետք է հաղթեն բացարձակ արժեքները:

Ես պաշտոնական հրավեր ունեի Իսրայելի նախագահից՝ մասնակցելու Հոլոքոստի հիշատակի միջազգային համաժողովին: Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայությունը շատ կարևոր էր այդ միջոցառմանը: Երկօրյա համաժողովում խոսվում էր ոչ միայն Հոլոքոստի, այլ հակասեմիտիզմի, այլատյացության, ցեղասպանությունների կանխարգելման մասին: Ճիշտ տեղն է, որտեղ պետք է Հանրապետության նախագահը ներկա լինի: Եվ, իհարկե, իմ ներկայությունն այնտեղ գնահատվեց Իսրայելի գործընկերների կողմից: Ես հանդիպումներ ունեցա և՛ Կնեսետում, և՛ առանձին՝ նախագահի հետ: Երկու պաշտոնական հանդիպումների ժամանակ ես իմ պարտքը համարեցի բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը և այն դնել ոչ թե ցածր դարակում, որտեղ խոսում են ազգային շահի մասին, այլ բարձրացնել վերև, որտեղ խոսվում է բարոյականության ու մարդկային արժեքների մասին:

Հավաքի հիմնական գաղափարներից մեկը հետևյալն էր, որ աշխարհում այլատյացությունը, հակասեմականությունը և անհանդուրժողկանությունն այնքա՜ն են աճել, իսկ մենք բոլորս շատ ենք հանգստացել, այն դեպքում, երբ այդ ամենը կարող են նորից կրկնվել, և մենք բոլորս պետք է համախմբված պայքարենք դրանց դեմ: Իմ թեզը շատ պարզ է. եթե մենք ուզում ենք բոլորս համախմբվել, ապա մեր բոլորի հարաբերությունները պետք է լինեն վերևի դարակում՝ բարոյականության, մարդկայնության, մարդկության բարձրագույն արժեքների ճանաչման դարակում: Ինձ համար շատ տարօրինակ է, որ Իսրայելի Պետությունը մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Որևէ բացատրություն, որ Իսրայելն ունի հարաբերություն Թուրքիայի հետ, անընդունելի է:

Համաշխարհային աղետները ճանաչելը կամ չճանաչելը կապում ենք տնտեսական, ռազմական կամ այլ հարաբերություններում ինչ-որ փոքր ազգային շահերի հետ: Նման պայմաններում երբեք հնարավոր չի լինի համախմբել աշխարհի բոլոր պետություններին, առաջնորդներին, երկրներին, որպեսզի բոլորով միասին պայքարենք քսենոֆոբիայի դեմ: Եթե որոշել ենք, որ 21-րդ դարում պետք է պայքարենք անհանդուրժողականության, քսենոֆոբիայի, հակասեմականության դեմ, թույլ չտանք, որ նորից կրկնվեն ցեղասպանությունները, ապա բոլորս պետք է համախմբվենք Ձեր ասած վերևի դարակում: Ուրախությամբ կարող եմ ասել, որ իմ փաստարկները շատ հետաքրքիր ձևով ընկալվեցին Իսրայելում: Ամեն դեպքում վերաբերմունքը բացասական չէր: Իհարկե, չպետք է մոռանանք, որ հրեաները, այդ թվում՝ տարբեր երկրներում ապրող հրեաները բացահայտորեն ասում են և իրենք ևս զարմանում են, թե ինչու իրենց պետությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Դրա վառ օրինակներից մեկն է ամերիկյան Սենատի կողմից քվեարկությունը: Այս փաստարկը ես ներկայացրեցի իմ գործընկերների հետ հանդիպմանը: Հետևաբար, կարծում եմ՝ քայլ արեցինք, որը պետք է շարունակել: Եղեռնի ճանաչումն ազգային, ներպետական, պետական շահերի, քննարկումների մակարդակից պետք է բարձրացնել համընդհանուր մակարդակի: Աշխարհը, գլոբալ իմաստով կրկին խնդիր ունի, որը կապված է անհանդուրժողականության հետ:

Արամ Աբրահամյան «Շանթ» հեռուստաընկերություն, «Առավոտ» օրաթերթ - Խոսելով տեխնոլոգիների մասին... Իսրայելի Պետություն Ձեր այցի ընթացքում Դուք հանդիպել եք Իսրայելի նորարարական կենտրոնի ղեկավարների հետ, ինչպես նաև այցելել եք «Տեխնիոն» տեխնոլոգիական ինստիտուտ: Համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում այդ հաստատությունների հետ: Եվ այդ համատեքստում խնդրում եմ պատմել նաև ATOM նախագահական նախաձեռնության մասին:

Նախագահ Արմեն Սարգսյան- Ծրագիրը կոչվում է ATOM՝ Advanced Tomorrow, այսինքն՝ ժամանակն առաջ: Սա ինչ -որ իմաստով տեսլական է, կարող եք երազանք անվանել, որ երկար ժամանակ ունեցել եմ: Հավատում եմ, որ յուրաքանչյուր երկրի ապագան կապված է համաչափ զարգացման հետ: Հայաստանը պետք է ունենա լավ զարգացած արդյունաբերություն, լեռնարդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և այլն: Սակայն, այն լոկոմոտիվները, որ մեզ պետք է առաջ տանեն կապված են նորագույն տեխնոլոգիաների հետ: Դա տեղեկատվական տեխնոլոգիաները չեն, այն այսօր մասնագիտություն է դարձել: Այսինքն՝ տեղեկատվական տեխնոլոգիաներում մենք հաղթող չենք, քանի որ չես կարող մրցել Հնդկաստանի նման երկրի հետ, որի մեկ քաղաքում կամ մեկ շրջանում կես միլիոն ծրագրավորող կա կամ Բելառուսի հետ, որտեղ մեկ ընկերությունում 50 հազար ծրագրավորող է աշխատում: Մեր առավելությունը պետք է գտնել այն տեխնոլոգիաների մեջ, որոնք սրանից 5, 10, 20 տարի հետո են գալու: Այսօր բոլորս սկսնակ ենք արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման ոլորտներում: Ինչու՞ եմ կարծում, որ մենք այստեղ առավելություններ ունենք: Նախ՝ մենք մեր տեսակով գոյատևող մարդիկ ենք, այսինքն՝ ստարտափի գաղափարը մեր մեջ է, և երբ չենք հաջողում, նորից ենք սկսում, նորից ենք փորձում: Մենք ստարտափ պետություն ենք, ստարտափ ազգ ենք, դրա համար ենք կարողանում գոյատևել. գնում ենք օտար երկրներ, որտեղ ոչինչ չունենք և զրոյից ինչ-որ բան ենք ստեղծում: Սա 21-րդ դարի չափանիշներից մեկն է, այսինքն՝ լինել արագ, հարմարվող, նոր գաղափարներ ձևավորող և չլինել կոնսերվատիվ: Երկրորդ՝ մենք դեռևս Խորհրդային Միության կազմում լինելու տարիներից ժառանգել ենք բարձր որակի բնագիտական կրթություն և ինչ-որ իմաստով կարողացել ենք այն պահպանել: Երրորդը՝ ունենք և՛ գիտնականի, և՛ ստեղծագործողի ունակություններ: Չորրորդը՝ երիտասարդների մեջ կա ցանկություն, ազատության զգացում՝ ինչ-որ բան ստեղծելու, նրանք հավատում են իրենց ուժերին, ինչը շատ էական է: Հայաստանն արհեստական բանականության ուղղությամբ առաջ տանելու համար, պետք է դառնանք առաջնորդող, առաջամարտիկ:

Իսկ ի՞նչն է պակասում այդ նպատակին հասնելու համար: Իհարկե, կան հիմնարար խնդիրներ, որոնցից մեկը կրթությունն է, կրթական համակարգը: Նույնիսկ այսօրվա մեր տեղեկատվական տեխնոլոգիաների փոքր 20-25 հազարանոց աշխատանքային շուկայում մեծ խնդիր ունենք, քանի որ բարձր որակի բավարար ծրագրավորողներ չկան: Այս հարցի շուրջ բազմաիցս խոսել եմ նախարարների հետ. համակարծիք են, որ ամեն ինչ պետք է անել, որ մեր կրթական համակարգում բարեփոխումներն ունենան ժամանակակից մոտեցումներ:

Ուրիշ ի՞նչն է պակասում: Աշխարհում որտե՞ղ են ամենաշատ ստարտափները և վենչուրային հիմադրամները: Այո՛, Միացյալ Նահանգներում են: Այդ երկիրն ունի ժամանակակից տեխնոլոգիաների ամենաբարձր հագեցվածությունը: Դու պետք է ունենաս մեխանիզմ, որտեղ գաղափարից կկարողանաս հասնել հաջողության, շուկային մոտ լինես: Ինչքան էլ գաղափարը փայլուն լինի, այն քիչ կապրի, քանի որ եթե դու այն չիրականացնես, մեկ ուրիշի գլխում այն կծնվի: ԱՄՆ-ում ամենաշատ ստարտափերը գտնվում են Կալիֆորնիայում, որովհետև Սիլիկոնյան հովիտ կոչվող վայրում են կենտրոնացած բոլոր մեծ ընկերությունները: Ուրեմն դու պետք է այդ միջավայրն ունենաս:

Ինչպե՞ս մենք կարող ենք հասնել դրան: Այստեղ ATOM-ի գաղափարն առաջացավ, որի հիմնական առանցքային գաղափարը հետևյալն է. հարաբերություններ ստեղծել, պայմանագրեր կնքել և Հայաստանում ստեղծել համատեղ ձեռնարկություններ աշխարհի առաջատար ընկերությունների հետ, ընդ որում, քանակը կարևոր չէ, կարևոր է նրանց ներկայությունը, որովհետև անիվը զրոյից պետք չէ հնարել: Ստեղծել համատեղ ձեռնարկություններ, որոնք շատ նեղ, ամենաժամանակակից ոլորտներում՝ արհեստական բանականություն, մաթեմատիկական մոդելավորում, կօգնեն առաջ գնալ, որպեսզի նաև իրենց օգնությամբ կարողանանք առաջատարներից մեկը դառնանք աշխարհում: Մոտ մեկ տարուց ավելի է ես փորձում եմ այս գաղափարն առաջ տանել, անընդհատ տարբեր հանդիպումներ եմ ունենում: Կարող եմ այսօր նշել, որ հաջողություններ ունենք, քանի որ 18 ընկերություն, համալսարան ստորագրել, նախաստորագրել կամ բանավոր համաձայնել են մասնակցել ATOM ծրագրին, որովետև գաղափարն իրենց շատ գրավիչ է թվում: Հայաստանը գրավիչ է նաև այն առումով, որ փոքր երկիր է, բայց գլոբալ ազգ, փոխկապակցված է և ունի մեծ կապեր, ակադեմիական լավ բազա: Այդ ընկերությունների թվում են Apple-ը, որի նախագահի հետ վերջերս Դավոսում հանդիպեցի, «Մայքրոսոֆթը», «Սիմենսը», ֆրանսիական մեծ ընկերություններից «Դասո Սիսթեմսը», «Թալեսը», Իտալիայի ամենամեծ ռազմաարդյունաբերական ընկերություններից «Լեոնարդոն», «Էլեկտրոնիկան», ինչպես նաև Mitsubishi Heavy Industries ընկերությունը: Նրանք բոլորը համաձայն են համագործակցել: Սա այն առանցքային մասն է, որ անհրաժեշտ էր այս գաղափարը իրականություն դարձնելու համար: Ընդ որում՝ յուրաքանչյուրն իր ծրագրով է լինելու, օրինակ IBM-ի հետ մտածում ենք երեք ծրագիր անել և արհեստական բանականության միջոցով տարբեր լեզուներով, այդ թվում՝ հին լեզուներով պատմական վերլուծություն անել, կներգրավվի նաև Մատենադարանը: «Դասո Սիսթեմսի» հետ կստեղծենք օդանավից մինչև մեքենա դիզայնավորելու հարթակ: Համատեղ կրթական ծրագիր ևս պետք է անենք: ATOM-ը կդառնա կատալիզատոր տեղեկատվական տեխոնոլագիաների ընկերություններին օգնելու առումով, և հետագայում նրանք կսկսեն մասնակցել ծրագրերին կամ ATOM-ը կգնա իրենց մոտ: Այսինքն՝ փոքր կորիզ ենք տնկում, որը կդառնա ծառ, իսկ հետո՝ այգի:

Արա Թադևոսյան «Մեդիամաքս» գործակալություն - Պարոն նախագահ, Դուք անցյալ տարի բազմիցս հանդես եկաք STARMUS փառատոնը Հայաստան բերելու գաղափարով: STARMUS-ը մեր հայրենակից Գարիկ Իսրայելյանի հիմնադրած փառատոնն է, այսինքն՝ Stars and music, և կարծես թե ստացվում է այդ գործը: Տարվա սկզբին Գարիկ Իսրայելյանը Հայաստանում էր, և մենք նրա հետ հարցազրույց էինք արել: Շատ գոհ էր կառավարությունում իր ունեցած հանդիպումներից և ստացել էր կառավարության՝ աջակցելու պատրաստակամությունը: Այս նախաձեռնությունն ինչո՞վ եք կարևորում, այն ի՞նչ է տալու Հայաստանին, և սրա արդյունքում ինչե՞ր կարող են ծնվել:

Նախագահ Արմեն Սարգսյան- Եթե մենք մտածում ենք նոր տեխնոլոգիաների, գիտության զարգացման մասին, ապա բնականորեն խոսքը նաև աշխարհին տեղյակ պահելու մասին է, որ մենք այդպիսի երկիր ենք: Այդ համատեսքում կարող ենք դիտարկել նաև անցյալ տարի WCIT-ի համաժողովը, որի շրջանակում շատ հյուրեր եկան այստեղ: Լավ օրինակ է նաև Մտքերի հայկական գագաթնաժողովը, որ անցյալ տարի արեցինք, այն շատ հաջող էր և բարձր մակարդակ ուներ: Այս տարի կրկնելու ենք: Թեման լինելու են արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը: Համաձայնություն կա նախագահի աշխատակազմի հետ միասին հոկտեմբերի վերջին կազմակերպել Horasis-China միջազգային համաժողովը՝ չինական առաջատար ընկերությունների մասնակցությամբ: Իրականում «Մեկ գոտի, մեկ աշխարհ» ծրագիրը կարծես թե ինչ -որ իմաստով մեր կողքով է անցնում և կարևոր է մեր երկրում չինական ներկայությունը հատկապես նոր տեխնոլոգիաների ոլորտում:

STARMUS-ը նման համաժողովներից մեկն է լինելու: Գարիկ Իսրայելյանն իմ լավ ընկերն է և փառատոնի հիմնադիրներից մեկը: Անցյալ տարի ինձ հրավիրեցին բացել STARMUS 5-րդ համաժողովը, որը նվիրված էր մարդու առաջին այցելությանը Լուսին: Մեր դեպքում այն ունենալու է գիտությունը և տեխնոլոգիաներն ավելի հանրամատչելի դարձնելու ուղղվածություն: Սա Հայաստանը կրկին նոր տեխնոլոգիաների համաշխարհային կենտրոն դարձնելու լավ ձև է: Կհրավիրվեն ոչ միայն աշխարհահռչակ գիտնականներ, նոբելյալ մրցանակակիրներ, նաև մեծ ընկերություններ: Կլինեն այցելուներ, որոնք կկապվեն Հայաստանի հետ: Սա ոչ միայն աստղերի և երաժշտության մասին է, այլ նաև արհեստական բանականության: Սա լավագույն ձևերից մեկն է Հայաստանում և դրսում ապրող հայ երիտասարդներին ցույց տալու, որ գիտությամբ, տեխնոլոգիաներով զբաղվելը լավ է: Այն նվիրված է լինելու դեպի Մարս առաջին քայլերի 50-ամյակին, միաժամանակ, մտածում ենք նաև տոնել «Սոյուզ-Ապոլոնի» հոբելյանը: Այսօր ապրում ենք անկանխատեսելի աշխարհում, մրցակցությունը մեծ է: Սրանից տարիներ առաջ երկու հսկա, մեծ պետություններ, որոշեցին իրենց համագործակցության առաջին քայլերն անել տիեզերքում: Արդյունքում՝ Միացյալ Նահանգներն ու Սովետական Միությունը միասին թռան տիեզերք և ստեղծվեց «Սոյուզ-Ապոլոնը», որը դարձավ հանդուրժողականության, երկխոսության սիմվոլը: Կարծում եմ՝ աշխարհը կրկին դրա կարիքն ունի:

Արամ Աբրահամյան «Շանթ» հեռուստաընկերություն, «Առավոտ» օրաթերթ - Դավոսում Դուք մասնակցել եք «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունները» թեմայով քննարկմանը: Հայաստանը և ամբողջ աշխարհը, ըստ Ձեզ,արդյոք գնու՞մ են դեպի ավելի մեծ բևեռացման Հայաստանի ներսում և ամբողջ աշխարհում, թե՞ հակառակը՝ այն անդունդը, որ գոյություն ունի Հայաստանի սոցիալական խավերի միջև կամ աշխարհում պետությունների միջև, փոքրանում է:

Նախագահ Արմեն Սարգսյան - Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է բոլորից: Իրականում շատ հետաքրքիր օրեր ենք ապրում, որովհետև, եթե վերանանք մեր խնդիրներից և ավելի լայն նայենք աշխարհին, շատ գործընթացներ, որոնք Հայաստանում են տեղի ունենում, կրկնում են իրենց այս կամ այն ձևով: Կարծում եմ՝ աշխարհի բոլոր ռիսկերը քվանտային բնույթ ունեն, այսինքն՝ դասական մեթոդները, ինստիտուտները, կուսակցությունները, կազմակերպությունները և այլն, չունեն այն արդյունավետությունը, ինչ նախկինում էր: Այսինքն, մենք նորից հանրային, քաղաքական, տնտեսության վարման կյանքում պետք է հայտնաբերենք՝ ինչպես ապրել: Տեխնոլոգիաները շատ արագ են զարգանալու, և եթե մենք առաջիններից մեկը չլինենք, ապա այդ գնացքի վերջին վագոնում պետք է ուղղակի պարզ սպառող լինենք, որի դիմաց շատ թանկ կվճարենք: Փոխվում է աշխարհը ոչ միայն տեխնոլոգիաների զարգացման իմաստով, այլ նաև՝ քաղաքական իրականությունների: Այսօր յուրաքնաչյուր անհատ ամեն օր մասնակցում է երկրի քաղաքական կյանքին՝ իր կարծիքը արտահայտելով: Խնդիրները շատ ավելի մեծ են, և խոսքը միայն անհավասարության մասին չէ: Նախ և առաջ կարգավորման խնդիր կա: Ունենք վիրտուալ աշխարհ, որն անկառավարելի է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Եթե նախկինում գլոբալ շուկաներն ինքնակառավարման միտում ունեին, և աշխարհահռչակ տնտեսագետները դրա համար նոբելյան մրցանակներ են ստացել, ապա ինչպե՞ս է ինքնակառավարվելու վիրտուալ աշխարհը, ինչպիսի՞ բարոյական կամ մարդկային նորմեր են աշխատելու: Մենք Հայաստանում տեսնում ենք, որ նորմեր գոյություն չունեն, և ամենավերջին խոսքերից սկսած մինչև ամենափայլուն գաղափարներ նույն ափսեի մեջ են եփվում: Այս ամենը անորոշության, անհանգստության զգացում է առաջացնում: Ունենք երկու կյանք, մեկը՝ վիրտուալն է, մյուսը ցածում է, և ամեն ինչ կախված է մեզնից: Կարևոր է ժողովրդին պարբերաբար դիմելը, վերևից իջնել ցած, ժողովրդի կամքն իմանալը, այսպես ասած՝ ոտքերով գետնի վրա կանգնած մարդկանց, այլ ոչ թե վիրտուալ կյանքով ապրող: Վիրտուալ կյանքի կարծիքն ամեն օր տեսնում ենք, և այն շատ հաճախ բևեռացված, քաղաքականացված է: Մարդիկ կարող են իրենց գաղափարը Լոս Անջելեսից նստած արտահայտել օրինակ՝ Հայաստանում հարկային օրենսգրքի փոփոխության մասին: Շատ լավ: Որպես գաղափար լավ է, բայց արդյունքում կարող է ստացվել այնպես, որ Լոս Անջելեսում ապրող 300 հազար հայ գրեն մի բան, որ տպավորություն ստեղծվի, թե 300 հազար հայաստանցի այս օրենքը չի ուզում: Բայց իրականում նրանք չեն այդ հարկեր վճարողները: Այդ սահմաններն որոշելը շատ էական է մեր կյանքում: Ցանկացած անորոշություն, խնդիր նաև հնարավորություն է ստեղծում: Եթե մենք խելացի, կազմակերպված, կարգապահ ենք, կարողանում ենք ուրիշներից ավելի շուտ մեզ ավելի լավ կարգավորել, ապա փոքրիկ Հայաստանն ունենալու է առավելություն:

Իմ զրույցը նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Ջոզեֆ Ստիգլիցի հետ էր: Նա դասական տնտեսագետ է և խոսում էր սոցիալական անհավասարության, աղքատների և հարուստների մասին: Կարող ենք այդ գաղափարը բարձրացնել մինչև աղքատ և հարուստ երկրների մակարդակի: Փոքր, զարգացող երկրները խնդիրներ ունեն, որոնք կապված են արտաքին պարտքի հետ: Այդ պարտքը կարող է լինել երկկողմ, բազմակողմ՝ միջազգային ինստիտուտների հետ կապված: Այսօր աշխարհի ամենամեծ մարտահրավերներից մեկը կլիմայական փոփոխությունների հետ է կապված: Այն բոլորին է անհանգստացնում, ամեն ինչ փոխվելու է, դժվար է լինելու, երբ օդի ջերմաստիճանը շատ բարձրանա: Բնությունը բոլորինն է, և եթե ինչ որ տեղ CO2-ի դեմ պայքար է, ապա դրա ազդեցությունը միայն այդ երկրի սահմաններում չէ: Եթե ես մեկ միլիոն ծառ եմ տնկում Հայաստանում, ապա ներդրում եմ կատարում գլոբալ պայքարում: Գաղափարն հետևյալն է. կան պետություններ, որոնք տարբեր միջազգային համաձայնագրերով պատրաստ են իրենց բյուջեից տրամադրել որոշակի գումար, օրինակ, մեծ պետություն է, որն ամեն տարի 1 միլիարդ դոլար տալիս է պայքարելու CO2-ի դեմ, և պետք է իր երկրում որոշակի գործարաններ փակել, բայց խնդիր ունի, քանի որ եթե փակի աշխատատեղ կկորցնի և այլն: Եթե Հայաստանը այդ նույն երկրին 100 միլիոն պարտք է, փոխանակ ամեն տարի պարտը վերադարձնի, թող այդ պարտքի դիմաց կանաչ գործունեություն ծավալի Հայաստանում, ծառ տնկի, էկոլոգիապես մաքուր գործարաններ հիմնի՝ նպաստելով Հայաստանի և աշխարհի շրջակա միջավայրի, բնության առողջացմանը: Այսինքն, այդ 100 միլիոնի կրեդիտը տալիս է այդ երկրին, և վերջինս ոչ թե մեկ միլիարդ ներդնում ստիպված կլինի կատարել, այլ 900 միլիոն, և, արդյունքում, այդ երկիրը որոշ ժամանակ կշահի, բայց դրա փոխարեն Հայաստանն ավելի կանաչ է դառնում, ազատվում է 100 միլիոն վարկից և, հետևաբար, կարողանում է ուրիշ տեղից 100 միլիոն վարկ վերցնել, և բոլորը շահում են: Թվում է՝ շատ պարզ միտք է, բայց այն բավականին հետաքրքրություն է առաջացրել և մի շարք արձագանքներ կան:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:53 08/02/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշումը ուղարկվել է նախագահի աշխատակազմին
14:50 07/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀամատեղել ջանքերը՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ
14:44 07/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
20:17 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահը համակարծիք էր Վանեցյանի հետ. բանկային գաղտնիքի հետքերով
18:12 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահը չի ստորագրել Բանկային գաղտնիքի մասին օրենքն ու դիմել է Սահմանադրական դատարան
16:53 05/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին
18:10 04/02/2020  |  ՄեկնաբանությունՆախագահի հետ ունենք ընդհանուր սկզբունքներ եւ պատկերացումներ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման ուղիների վերաբերյալ. Փաշինյան
15:10 04/02/2020  |  ԼՐԱՀՈՍԴու միակը չես աշխարհում և պետք է դիմանաս, ուժեղ լինես. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է 10-ամյա Ռոմիկ Արշակյանին
16:45 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության չճանաչումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը իսրայելական «Երուսաղեմ փոստ» թերթին
14:24 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Արխիվ

[]