ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անգործությունը լայն հնարավորություն է ընձեռել այսօրվա պաշտոնյաների չհայտարարագրել իրենց եկամուտներն ու գույքը. Armenia First 02/08/2020 15:26 | ԼՐԱՀՈՍ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անգործությունը լայն հնարավորություն է ընձեռել այսօրվա պաշտոնյաների չհայտարարագրել իրենց եկամուտներն ու գույքը։
Այս մասին ահազանգում է Armenia First նախաձեռնության իրավական հարցերի հանձնաժողովը։
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.« Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անգործությունը լայն հնարավորություն է ընձեռել այսօրվա պաշտոնյաների չհայտարարագրելու իրենց եկամուտներն ու գույքը:
Դեռևս 2017թ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորումը պայմանավորված էր երկրում շարունակաբար և նոր թափ ստացած պետական համակարգի բարեփոխումներով: Հանձնաժողովի կազմավորման հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ տարվող պայքարի շղթայում մասնագիտական անկախ մարմին ունենալու հրամայականն էր: Կոռուպցիայի կանխարգելման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում կարևոր նշանակություն ունի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը, կրթական ծրագրերի իրականացումը, ինչը նպաստում է նաև հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Հանձնաժողովի կազմավորման համար ընտրվել էր անկախության երաշխիքներով օժտված միջազգային ընդունելի մոդելներից մեկը, որի բաղկացուցիչ մասն էր կազմել Հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային կարգը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի մասին օրենքը (այսուհետ`Օրենք) պարունակում էր պետական ինքնավար մարմնի անկախ գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր իրավական երաշխիքներն ու կառուցակարգերը:
Սակայն, Օրենքն իր ամբողջական տրամաբանությամբ այդպես էլ ուժի մեջ չմտավ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից Օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չհայտարարվեց Հանձնաժողովի անդամների մրցույթ և արդյունքում նաև չնշանակվեցին Հանձնաժողովի անդամներ և չկազմավորվեց Հանձնաժողովը:
2018 թվականին ուժի մեջ մտնող Օրենքի դրույթների համաձայն բավական բարձր մասնագիտական, աշխատանքային և բարոյական չափորոշիչներ էին սահմանված Հանձնաժողովի անդամի թեկնածուի համար: Ընտրված մրցութային կարգի համաձայն, թեկնածուները պիտի հաղթահարեին երեք փուլ (փաստաթղթերի ստուգում, թեստավորում և հարցազրույց):
Խնդիրը ոչ միայն Օրենքով սահմանված ժամկետների պահպանման, այլ նաև Հանձնաժողովի անդամներին ներակայացվող պահանջների և կազմավորման կարգի դրույթների փոփոխությունների մեջ էր (որոնց մասին բազմիցս խոսվել է):
Արդյունքում, 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովը զրկվեց իրավական այն երաշխքիներից, որոնք անհրաժեշտ են պետական ինքնավար մարմնի անկախության և քաղաքական չեզոք մասնագիտական գործունեության իրականացման համար:
Մի կողմի թողնվելով Հանձնաժոովի ձևավորման խնդիրներն, անդրադառնանք 2019թ. նոյեմբերին ձևավորված հանձնաժողովի ներկայիս գործունեությանը:
Հանձանժողովն իր գործունեության ընթացքում դեոևս աչքի չի ընկել Հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող որևիցե գործունեությամբ: Ավելին, մինչ օրս Հանձնաժողովը չի կարողանում ապահովել Հանձնաժողովի գործունեության համար Օրենքով սահմանված հանրային հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ օրս չի գործարկվել Հանձնաժողովի պաշտոնական կայքէջը:
Հանձնաժողովի կարևորագույն լիազորություններից են` հայտարարագրերի ռեեստրի վարումը,
հայտարարագրերի ձևավմուշների սահմանումը, հայտարարագրերի ներկայացման ահովումը,
հայտարարագրերի հրապարակումը և այլն:
Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացնում վերը թվարկած լիազորությունները, արդյունքում խախտելով Օրենքը և անուղղակի հանգեցնելով նաև Հանրային ծառայության մասին օրենքի խախտմանը: Արդյունքում, Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձը զրկվում է օբյեկտիվ հնարավորությունից իրացնելու իր հիմնական պարտականություններից մեկը` այն է, ներկայացնելու հայտարարագիր:
Ակնհայտ է, որ Հանձանժողովն իր ներկայիս ոչ պրոֆեսիոնալ կազմով ի վիճակի չէ լուծելու ստեղծված խնդիրները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից