ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը Թովմասյանին մեղսագրում է արարքներ, որոնց մասին Դատախազությունը տեղյակ չէ 02/07/2020 20:34 | Վերլուծություններ
Հայաստանի Հանրապետությունում պետական հեղաշրջման փորձ չի եղել։ Հունվարի 25-ին կապանյան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետև նկատեց՝ ոչ թե հեղաշրջման, այլ ռևանշի փորձ է եղել, որի ողնաշարը ջարդված է։ Մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ հենց վարչապետին պատկանող օրաթերթն էր տարածել պետական հեղաշրջման փորձերի վերաբերյալ տեղեկությունները, իսկ ասուլիսի ժամանակ վարչապետն այդպես էլ չկողմնորոշվեց՝ հեղաշրջում եղել է, թե ոչ և տևական ժամանակ մտածում ու հարմար բառ էր փնտրում.
«Եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստություն, երազախաբություն, բայց պետական հեղաշրջման փորձ ՀՀ-ում չի եղել ու չի լինելու»,-հայտարարեց վարչապետը։ Այս հարցում վարչապետից բացի չեն կողմնորոշվում նաև իրավապահ մարմինները և ուժային կառույցները։ Հասկանալու համար, ի վերջո, երկրում պետական հեղաշրջման փորձեր եղել են, թե ոչ «Փաստինֆո»-ն դիմել էր Գլխավոր դատախազություն և Ազգային անվտանգության ծառայություն։ Խնդրել էինք տեղեկացնել՝ 2018-2019թթ. գրանցվե՞լ են պետական հեղաշրջման փորձեր և արդյոք դրանց հիման վրա նյութեր նախապատրաստվել են, թե ոչ։ Հատկանշական է, որ վարչապետի և ԱԱԽ քարտուղարի տորպեդահարման, հիբրիդային հեղաշրջման փորձերի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին դատախազությունն, այնուամենայնիվ, կարողացել է կողմնորոշվել և տվել է բացասական պատասխան. «2018-2019թթ. ընթացքում ՀՀ-ում հատկապես պետական հեղաշրջման փորձեր կատարելու վերաբերյալ քրեադատավարական ընթացակարգերով վարույթներ չեն իրականացվում»,-նշված է պատասխանում։ Սա ենթադրում է, որ նման փորձեր չեն եղել, հակառակ պարագայում դրանք իրավական գնահատականի չարժանացնելը եւս ծանր հանցագործություն է։
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այս մարմինն անորոշ պատասխան է տվել։ Այստեղից հայտնում են՝ ԱԱԾ-ի գործառույթներից է սահմանադրական կարգի ապահովումը, ինչպես նաև դրան սպառնացող վտանգների բացահայտումը, կանխումը և խափանումը. «Նշված գործառույթն ԱԱԾ-ն կատարում է մշտապես։ Այդ աշխատանքի արդյունքները երբեմն տեսանելի են, երբեմն՝ ոչ, կապված ԱԱԾ գործունեության առանձնահատկությունների հետ»։ Ինչպես տեսնում ենք ԱԱԾ-ն հստակ պատասխան չի տալիս, ինչը թերևս երկրի փոփոխական ղեկավար ունենալու պարագայում ինչ-որ չափով հասկանալի է։ Չէ՞ որ սկզբում հայտարարվեց, որ եղել են պետական հեղաշրջման փորձեր, որոնց, ըստ այդ հայտարարությունների, մասնակցել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, այնուհետև ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատեց, որ իշխանություններին տորպեդահարելու փորձեր են եղել, սակայն Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հերքեց՝ չի եղել հեղաշրջում, եղել են հիբրիդային հեղաշրջման փորձերի երազանքներ։ Վարչապետի ընտրած այս վերջին տերմինին տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով. «Օրակարգ է բերվում մի տերմին, որն օգտագործվել է, եթե չեմ սխալվում Ուկրաինայում։ Ուղղակի չգիտեմ, դա անլրջություն է, որ տրվում է այդ ամեն ինչին։ Պետական հեղաշրջման փորձ իրականացնող մարդը պետք է նստած լիներ համապատասխան վայրում»,-նշել էր Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը, սակայն, միակը չէ, որ մեղադրվեց պետական հեղաշրջման փորձերին մասնակից լինելու մեջ։ Վարչապետն ասուլիսից մի քանի օր անց արդեն ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այս ուղղությամբ սլաքներն ուղղեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ։ Վարչապետը մասնավորապես նշեց. «ՍԴ նախագահը ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ և կարծում եմ՝ դեռ պետք է հետաքննվի, էդքան,որ գնացել-եկել են տարբեր տեղեր, ինչ նպատակով են գնացել, ում հետ են հանդիպել, որովհետև սա կարող է պարզվի Հայաստանի ազգային անվտանգության շահերի հետ կապված խնդիր»։
Ազգային անվտանգության շահերից ելնելով մենք նույնպես Դատախազությունից և ԱԱԾ-ից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՍԴ նախագահի միջազգային այցելությունների, ի վնաս ՀՀ շահի և ազգային անվտանգության միջազգային կառույցների հետ համագործակցելու վերաբերյալ նյութեր նախապատրաստվում են, թե ոչ։ Դատախազությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ տվյալ դեպքի վերաբերյալ քրեադատավարական ընթակարագով որևէ վարույթ չի իրականացվում։ Այս պարագայում ևս ԱԱԾ-ն փորձել է հնարավորիսն չեզոք պատասխան տալ, այստեղից մեզ հայտնեցին, որ օպերատիվ կամ հրապարակային աղբյուրներից ստացվող նմանատիպ տեղեկությունները մշակվում են, այդ թվում՝ վերլուծական առումով, և դրանց հետագա ընթացքը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Այսպիսով ստացվում է՝ Դատախազությունը, որը տեղյակ է իրավապահ բոլոր մարմիններում կատարվող գործընթացներից, հերքում է պետական հեղաշրջման փորձերը, ինչպես նաև Հրայր Թովմասյանի արտերկիր գնալ-գալու վտանգներն ազգային անվտանգության հետ, իսկ ԱԱԾ-ն, կարծես, սպասում է։ Այս կառույցն անորոշության և սպասողական վիճակի մեջ է, քանի որ չգիտի՝ կառավարության հաջորդ նիստում կամ վարչապետի հերթական ուղիղ եթերում հրապարակավ ինչ հանձնարարություն կստանա, և այս անգամ որ «չար» կերպարի և որոշ շրջանակների միջև կփորձի անպայման ինչ-որ կապ գտնել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից