ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի՛ խաբեք ժողովրդին քաղաքացի՛ ձեռնպահնե՛ր, խուսափողներ՛, չկողմնորոշվածնե՛ր, հրաժարվողնե՛ր 02/07/2020 16:32 | Վերլուծություններ
Նույն ընդհանրական տոնայնությամբ՝ «Граждане алкоголики, хулиганы, тунеядцы»՝ ինչպես ռուսական հայտնի «Операция "Ы"»ֆիլմում, այնպես չէ՞…
Երեկ հայկական պառլամենտարիզմի պատմության մեջ, թերևս նախադեպը չունեցող փաստեր արձանագրվեցին: Փաստեր, որոնք ուղղակի դաջվածքի նման մնալու են՝ որոշների համար որպես խարան, որոշների համար՝ որպես հպարտություն:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած Սահմանադրության մեջ փոփոխությունների փաթեթը երեկ հրավիրված արտահերթ նիստում չընդունվեց՝ 0 կողմ, 36 դեմ, 87 ձեռնպահ ձայնով։
Ներկա իշխանության ներկայացուցիչներին տրվող ամենատիպական բնորոշումը, թերևս, «բանակից խուսափածների իշխանություն,, ձևակերպումն է, քանի որ Փաշինյանի կառավարության և օրենսդիրների արական հատվածը հիմնականում բանակ գնալուց հրաժարված, բանակում չծառայած, ծառայությունից խուսափածներն են: Այսինքն, նրանց բնորոշիչը ամեն դեպքում ժխտումն է, ժխտականը: Ընդհուպ մինչև՝ օրենքի և իրավունքի ժխտմամբ, ապօրինի կերպով օրենսդիր գործունեություն իրականացնելը:
Այսինքն, իշխանության օղակներում, այդ թվում՝ օրենսդիրում հավաքված են մարդիկ, որոնք մի կողմից գործող օրենքները շրջանցող նախագծեր են բերում օրենսդիր մարմին՝ Ազգային Ժողով, իսկ մյուս կողմից՝ իրենց բերած՝ իրավական առումով՝ անգրագետ նախագծերին կողմ քվեարկելուց անգամ խուսափում-խուսանավում են:
Հետաքրքիր է՝ ինչպես կարելի է բացատրել իմքայլականների երեկվա՝ իրենց իսկ ներկայացրած՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը միաձայն, միակամ, միահամուռ՝ տոտալ «ձեռնպահ» քվեարկելը:
Ի՞նչ ասել է՝ ձեռնպահ: Ասել է, թե՝ չեզոք լինել, ասել է՝ խուսափել, չանել, հրաժարվել՝ որևէ բան անելուց, ասել է, թե՝ չկողմնորոշվել, ձեռնպահ մնալ: Իսկ սա նշանակում է մենք ունենք մի իրավիճակ, որը ստեղծողները, հրահրողները նույն այն ուժը կամ մարդիկ են, որոնք ճակատագրական պահին ձեռնպահ են մնում և մնալու, խուսափելու են, հրաժարվելու են հստակ տեսակետ, դիրքորոշում արտահայտելուց, հրաժարվելու են կամ չեն կողմնորոշվելու: Այսինքն, սա նշանակում է մենք ունենք չկողմնորոշվածների, խուսափողների, ձեռնպահների իշխանություն:
ԱԺ երեք ուժերից մեկը՝ իմքայլականները իրենց ներկայացրած նախագծի ակտիվ գովքն անելուց հետո՝ ձեռնպահ մնացին քվեարկել դրա օգտին, այդպիսով հաստատելով, որ տվյալ նախագծի հանդեպ իրենք պատասխանատու չեն, հրաժարվում են, խուսափում են պատասխանատու լինել:
Խորհրդարանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ականները քննարկումների ժամանակ լքեցին դահլիճը և վերադառնալով դեմ քվեարկեցին իմքայլականների նախագծին:
Այսինքն՝ մի տեսակ դրսևորեցին «ոչ տաք, ոչ սառը», «ոչ ձուկ, ոչ միս» պահվածք: Եվ միայն ԼՀԿ-ականներն էին, որ մասնակցեցին և ակտիվ քննադատեցին օրենքը շրջանցող նախագիծը և հստակ դեմ քվեարկեցին:
Հիմա՝ ասելիքս այն է, որ ձեռնպահների, չկողմնորոշվածների, իրենց իսկ բարձրացրած ու կարևորած խնդիրները մինչև վերջ չտանողների, խուսափողների իշխանությունը ինչպես եկավ իշխանության՝ ժողովրդին խաբելով, այնպես էլ՝ այսօր հրաժարվելով իր իսկ նախագծից՝ այն թողնում է ժողովրդի վրա, ժողովրդական հանրաքվեով է կամենում լուծել սահմանադրական դատարանի ներկա կազմից ազատվելու և իր նախընտրելիներով ՍԴ ունենալու հարցը:
Իսկ ժողովուրդը, մեծ հաշվով, չի էլ հասկանում, թե ինչ ահավոր գործարքների մեջ է ներքաշում իրեն ցանկացած պատասխանատվությունից մշտապես խուսափող Փաշինյանը և նրա խուսափողների, չկողմնորոշվածների, ձեռնպահների իշխանությունը:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից