ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի չի դրվի. Արսեն Բաբայան 02/07/2020 13:31 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի չի դրվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
«Նպատակն ամենևին հանրաքվե անցկացնելը չէ կամ Սահմանադրության փոփոխությունը չէ։ Սրանով, ինչպես և վարչապետի երեկվա ելույթից հասկանալի դարձավ, լուծվում է մեկ այլ հարց՝ ՍԴ դատավորներին պարզապես վախեցնում են՝ ասելով՝ տեսեք, քանի դեռ գործում է «Վաղ կենսաթոշակի անցնելու մասին» օրենքը, արագացրեք, գնացեք կենսաթոշակի, որովհետև հակառակ դեպքում՝ միևնույն է հանրաքվե ենք անելու և դուք այսպես, թե այնպես դուրս եք մնալու»,- ասաց Բաբայանը՝ շեշտելով, որ դա և՛ ԵԽԽՎ-ի, և՛ Վենետիկի հանձնաժողովի կողմից շատ կոշտ քննադատության է արժանանալու, որովհետև ստացվում է, որ նրանց հայտնած դիրքորոշումները ոչ միայն չեն պահպանվել, այլև՝ հետևողականորեն խախտվել են՝ փորձելով իրավական ուժային մեթոդներով ստիպել գնալ նրանց վաղ կենսաթոշակի։
Ըստ նրա՝ չեն պահպանվել տարրական կանոնները՝ սահմանված թե՛ Սահմանադրությամբ, թե՛ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով. «Եթե առաջին ընթերցմամբ մերժվում է ԱԺ-ի կողմից, ինչը և տեղի ունեցավ, այդ նախագիծն այլևս չունի որևէ ապագա և պետք է անմիջապես համարվի գոյություն չունեցող։ Առաջին ընթերցումն անցնելուց հետո, այսինքն՝ 88 կողմ ձայն ստանալուց հետո, պետք է ուղարկվի ՍԴ և դրական եզրակացությունից հետո պետք է դրվի երկրորդ ընթերցման։ Երկրորդ ընթերցման ընթացքում, հավաքելով 88 կողմ ձայն, կարող է մտնել ուժի մեջ, մերժվելու դեպքում կարող է քվեարկվել միայն հանրաքվեի դնելու մասին հարցը։ Հիմա չեմ պատկերացնում, թե ինչ կարող են անել։ Ինչ էլ, որ անեն, կլինեն Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումներ»։
Բացի այդ՝ Բաբայանը գտնում է, որ հետագայում այս խախտումները կդառնան քրեական գործերի հիմքեր։
«Գործ ունենք դասական սահմանադրական կարգի տապալման հետ։ Առհասարակ վերջին շրջանում տեսնում ենք, որ ՍԴ-ին փաստորեն հանել են արանքից, չեզոքացրել են։ Սահմանադրության փոփոխության ընդունման գործընթացում պետք է մասնակցություն ունենան իշխանության երեք ճյուղերը՝ գործադիրը, օրենսդիրը, դատականը։ Ցանկացած մեկը, եթե որևէ ապօրինի, Սահմանադրությամբ չնախատեսված գործողությամբ կանի այնպես, որ ճյուղերից որևէ մեկը դուրս մնա այդ գործընթացից, ապա նրա գործողությունները կբերեն սահմանադրական կարգի տապալման, ինչը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է»,- նշեց Բաբայանը։
Հարցին, թե արդյո՞ք ՍԴ-ի թիրախավորումը կարող է կապված լինել միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ հնարավոր որոշման հետ, Բաբայանը պատասխանեց, որ չի կարծում, որ միայն Ռոբերտ Քոչարյանի գործը կարող է պատճառը լինել և հավանաբար ապագայում կլինեն շատ հետաքրքիր փաստաթղթեր, որոնք կարող են կապ ունենալ Արցախի հետ, բացի այդ՝ շրջանառության մեջ է գտնվում նաև «Ստամբուլյան կոնվենցիան»։
«Պետք է նաև նկատել, որ քաղաքական իշխանությունը պետք է զգուշանա, որովհետև Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ նշված էր, որ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը պետք է լինի կամավորական սկզբունքով և պետք է բացառվի որևէ ազդեցություն»,- նշեց Բաբայանը։
Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների ժամանակ նշանակված դատավորներին, ինչը նաև դատական իշխանության անկախության երաշխիք է համարվում, Արսեն Բաբայանը նշեց, որ դատական իշխանության իմաստը նրանում է, որ ինքն իր վերահսկողական գործառույթներով պետք է նաև իշխանության մյուս երկու ճյուղերին կարողանա զսպել և նրանց սխալ գործողությունները զսպել։
«Հենց դա է պատճառը, որ քաղաքական իշխանությունները չեն կարող և չպետք է կարողանան փոխել դատական իշխանությունը։ Մենք գոնե տեսանք, թե ինչպես ընտրվեց օրինակ՝ Վահե Գրիգորյանը։ Օրենքի խախտում տեղի ունեցավ, որովհետև նրան առնվազն երկրորդ անգամ չէին կարող ներկայացնել։ Ի՞նչն էր նպատակը, որ անցնի Վահե Գրիգորյանը։ Ես կարող եմ օբյեկտիվորեն ենթադրել ու մտածել, որ Վահե Գրիգորյանը գործող քաղաքական իշխանության ցանկալի թեկնածուն էր, որովհետև, օրինակ, տվել էր հավատարմության երդում։ Եթե կարողանան ՍԴ մեծամասնությունն ամբողջությամբ փոխել այսպիսի դատավորներով, մենք կունենանք շատ վատ դատարան։ Ընդ որում՝ եթե այս գործողությունները «հաջողության» հասնեն, սա կդառնա նախադեպ, որ հետագայում բոլոր քաղաքական իշխանությունները, տանեն այդ ուղղությամբ։ Մենք վերջնականապես ՀՀ-ում կհաստատենք մենիշխանություն։
Եթե փոխվում է իշխող քաղաքական ուժը, փոխվում են մնացած բոլոր իշխանական ճյուղերն ամբողջությամբ։ Սա կլինի տոտալ միապետություն»,- ընդգծեց Բաբայանը՝ հավելելով, որ քաղաքական իշխանությունը պետք է ընկալի և հասկանա, որ սրանով սերունդների առաջ պատասխանատվության է կանգնելու.
«Այսինքն՝ ինչու արվեց այնպես, որ այսուհետ մենք երբևէ չունենանք անկախ դատական իշխանություն։ Որովհետև իրենց ստեղծած նախադեպով, բոլոր քաղաքական իշխանությունները ՀՀ-ում կբերեն և կնշանակեն իրենց դատավորներին։ Հիմա, եթե իրենց հաջողվի նոր դատավորներ բերել՝ նշանակելով իրենց համար ցանկալի դատավորների, նրանք էլ են արժանանալու նույն բախտին, ինչ որ այս պահին փորձում են արժանացնել այս պահի գործող ՍԴ կազմին»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից