ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդմոն Մարուքյանը երեկ ջարդեց «մեխն էլ է մեր ձեռքին, մուրճն էլ»՝ իշխանական մտայնությունը 02/07/2020 15:07 | Վերլուծություններ
Երեկ «ԻՄ քայլը դաշինքը պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցաբերեց»՝ Նիկոլ Փաշինյանի այս գրառումը՝ ՖԲ պաշտոնական էջում՝ ուղղված սեփական 88 հոգանոց քայլականներին, վստահաբար, առ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ իսկապես պառլամենտարիզմի մաստեր-կլաս հանդիսացող ելույթից հետո էլեկտրաշոկի և քաղաքական նախանձի տիպիկ դրսևորում էր:
Անկեղծ լինենք, և՛ ընդդիմադիր, և՛ իշխանություն եղած ողջ ընթացքում նման ելույթ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը չի ունեցել, նրա բոլոր ընդդիմադիր ելույթները երեկվա իր հոխորտալից և քաղաքական բառապաշարի առումով նոնսենս հանդիսացող «Շնաբարո դուրսպրծուկների վնգստոց»-ների և այս ժանրի տեքստերի շրջանակում են եղել, ընդ որում, մշտապես հագեցած միտումնավոր որակումներով, անձնական մոտիվներով:
Եվ գիտե՞ք որն է ամենազարհուրելին ու անազնիվը. Փաշինյանն իր գռեհիկ բառապաշարով, իր մտքերի և խոսքերի ցածրակարգ տոնայնությամբ, իր մերկապարանոց և ապագաղափարական հայտարարություններով քաղաքական և մասնագիտական առումով զրոյացնում և ոչնչացնում է իր հետ հույսեր կապած, մատների վրա հաշվելի պրոֆեսիոնալներին:
Ի՞նչ ասել է «Շնաբարո դուրսպրծուկների վնգստոց» ՝ իր այս բառապաշարով ու՞մ է հաճոյանում Նիկոլ Փաշինյանը: Ո՞ր ժողովրդի՞ն: Արդյոք այն գյուղացիներին, որոնք ամեն հինգշաբթի կառավարության առջև բողոքի ցույցեր են անում, թե՞ այն ավտոներկրողներին, որոնք իր իսկ անպատասխանատու հայտարարությունների համատեքստում՝ վարկերի տակ ընկան՝ ինչ է թե՝ այդ մեքենաների մաքսազերծման արդյունքում բյուջեն փող լցվի, բյուջեից էլ պարգևատրումների տեսքով հոսի փաշինյանականների գրպանը: Կամ՝ թերևս ուղղված է քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձանց ասֆալտին փռող ոստիկանների՞ն, իսկ միգուցե այդ տոնայնության երկրպագուն զինվորների ծնողներն են, որոնց զավակների հետ անմարդկային լեքսիկոնով խոսողների թիվը Փաշինյանի այսօրինակ ելույթներից հետո, աներկբա բազմապատկվում է:
ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ բացարձակ անհարգալից վերաբերմունքի դրսևորում էր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, որի գնահատականը Լուսավոր Հայաստանից զատ պարտավոր էր տալ նաև ԱԺ մեկ այլ խմբակցություն, մեկ այլ ուժ:
Իհարկե, երեկ կատարվածին ԲՀԿ բացարձակ բացակա լինելը, պետության համար հույժ կարևոր հարցի քննարկումից խուսափելը և Փաշինյանի ելույթին գնահատական տալուց փախչողի կեցվածքը քաղաքական անվանելը, մեղմ ասած, ծիծաղելի է: Մանավանդ, Էդմոն Մարուքյանի ուժեղ և ,,կլասիկ քաղաքական,, ելույթից հետո:
Նրա ելույթն ուղղակիորեն ջարդեց, հողին հավասարեցրեց ներկա իշխանիկների՝ սիրած՝ ,,մեխն էլ է մեր ձեռքին, մուրճն էլ,, մտածողությունը, որն ուղղակիորեն կրկնում է՝ ՀՀՇ-ական «Մեր դեմ խաղ չկա» գաղափարաբանությունը:
Իսկ ԲՀԿ-ն լռեց, լռեց, հաստատելով, որ համաձայն է Փաշինյանի խոսքերին ու լեքսիկոնին, լռեց, հաստատելով, որ ներկա իշխանություններին սպասարկող օլիգարխիայի հետ խնամիական կապեր հաստատելը ոչ միայն հաշվենկատ ամուսնություն էր, այլև՝ հստակ կողմնորոշում:
Լռեց, ինչպես միշտ է լռել՝ երկրի համար կարևոր և ճակատագրական պահերին:
Հեղինակ՝ Աննա Աթանեսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից