ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մեր խորհրդարանական ընդդիմությունը իրեն պահի խորհրդարանական ընդդիմության նման, ապա պետք է դիմեն ՍԴ. Շարմազանով 02/07/2020 16:16 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
-Պարոն Շարմազանով երեկ խորհրդարանը արտահերթ նիստով որոշեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնել, իսկ առավոտյան վարչապետ Փաշինյանը դա համարեց պառլամենտարիզմի մաստեր-կլաս։ Ձեր գնահատականով, երեկ ի՞նչ տեղի ունեցավ խորհրդարանում։
-Պետականության, պառլամենտարիզմի վերաբերյալ իմ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կարծիքները տարբեր են , եթե իրենց համար ժողովրդավարությունը դատարանները շրջափակելն ու ասֆալտին փռելն է, եթե իրենց համար քաղաքական բանավեճը ճտիկով գրիչն է եւ ՀԴՄ կտրոնը, ապա ինձ համար դա չէ, եթե պառլամենտարիզմ ասելով ի նկատի ունեն քաղաքական ընդդիմախոսներին վիրավորելը կամ ուղիղ միջամտելը դատական իշխանության աշխատանքներին , դա պառլամենտարիզմի հետ որեւէ կապ չունի։ Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ԱԺ-ում եւ այն ինչ շուրջ 2 տարի է Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Հայաստանում, ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը «իզմեր» չունի, նա «իզմերը» խառնել է՝ պառլամենտարիզը ավտորիտարիզմի եւ տոտալիտարիզմի հետ է խառնել։ Հայաստանում իրավական գործընթաց չկա, սա ուղիղ ճանապարհ է դեպի մեկ մարդու բացարձակ իշխանություն։
-Մի քանի օր է իրավաբանները ահազանգում են իշխանության ներկայացրած նախագծերի հակասահմանադրականության մասին, երեկ էլ բազմաթիվ մասնագիտական կարծիքներ հնչեցին, բայց, այդուհանդերձ, իշխանությունը մտադիր է հանրաքվեի միջոցով ազատվել ՍԴ գործող կազմից։ Իրատեսակա՞ն է այդ հանրաքվեն իրագործումը։
-Ես, որպես ԱԺ նախկին փոխնախագահ, հայտարարում եմ՝ այն ինչ երեկ ընդունվել է ԱԺ-ում որեւէ կապ չունի ոչ պառլամենտարիզմի հետ ոչ էլ, առավել եւս, օրենքի հետ։ Խախտվել է ԱԺ կանոնակարգ օրենքը, իրավաբանները խոսել են այդ մասին, ես չեմ ցանկանում նորից կրկնել դա, կարող եմ հստակ հայտարարել, երեկվա նախագիծը հակասահմանադրական է եւ ՀՀԿ-ն մանրամասն իր հայտարարության մեջ հստակ ներկայացրել է օրինախախտումները եւ արձանագրել, որ սա ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրություն։
-Երեկ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները կոչ արեցին ՀՀ իշխանությանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել ՍԴ 7 դատավորների լիազորությունները, անհապաղ ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության ։ Բայց նույնիսկ այդ կոչը չխանգարեց խորհրդարանին անել այնպես, ինչպես ուզում էր քաղաքական մեծամասնությունը։
-Մենք չունենք իշխանություն, մենք ունենք նեոբոլշեւիկյան, պոպուլիստական ղեկավարություն։ Այդ մարդիկ անում են նույն բանը, ինչ բոլշեւիկներն էին անում։ Ի՞նչ էին անում բոլշեւիկները։ Նրանք եկան իշխանության, սկսեցին դաշնակցականների հետ պայքարել, հետո սկսեցին ժողովրդի թշնամիներ գտնել, տրոցկիստների դեմ պայքարել, Բուխարինի դեմ պայքարել, կուլակների դեմ պայքարել, հիմա նույնը Նիկոլն է անում։ Այդ մարդն ի վիճակի չէ որեւէ դրական բան անել ժողովրդի համար , որեւէ բարեփոխում անել։ Նա սկզբում ՀՀԿ-ի դեմ պայքարեց, հետո Քոչարյանի, հիմա Հրայր Թովմասյանի, վաղը կպայքարի Վանեցյանի դեմ, մյուս օրը՝ մամուլի.... Իրեն միշտ պետք լինելու ներքին թշնամի։ Հիմա էլ իր տարերքի մեջ է, քանի որ նա անզոր է որեւէ նորմալ օրակարգ իրականացնել, միայն միտինգ է անում, ինչպես ժողովուրդն է ասում՝ հիմա մոր փորն է ընկել ՝ 2 ամիս շարունակ միտինգներ պետք է անի, թեմա է չէ՞ բացվել , պետք է խոսի սեւ ուժերից, վնգստացողներից։ Երբ պետք է ՝ ասում են ՝ պողոսներ են, երբ պետք է՝ մեր հպարտ քաղաքացիներ։ Ես ասել եմ՝ Ռուբիկոնն անցած է, գետի այս ափին կանգնած է Նիկոլը ՝ իր պոպուլիստական ու հակապետական գործողությամբ, այս մի կողմում՝ ՀՀ շահն ու Սահմանադրությունը, ոնց ուզում են՝ թող գնան, որոշեն։
-Այսինքն, կարծում եք, այդ հանրաքվեն, այդուամենայնիվ կանցկացվի՞։ Էդմոն Մարուքյանը չէր բացառել ՍԴ դիմելու գործընթաց սկսելու հնարավորությունը։ Ակնկալիքներ չունե՞ք ԼՀԿ-ից եւ ԲՀԿ-ից։
-Խորհրդարանական ընդդիմության ամենամեծ հատվածը երեկ նիստերի դահլիճում չէր, բացակա էր, կարծեմ՝ մեկ-երկու ելույթ է եղել։ Քսանքանիհոգանոց ֆրակցիայից պետության համար կարեւոր հարցի քննարկմանը 1-2 հարց եք տալիս եւ մեկ ֆրակցիայի ելո՞ւյթ։ Ո՞ւր է այդտեղ ընդդիմություն։ ԼՀԿ-ն խոսեց, կարծիք արտահայտեց, բան չունեմ ասելու, բայց ամենամեծ ֆրակցիան լռում էր , ինչպես միշտ՝ կարեւոր պահերին, իրենք հարգելի բացակա են։
«Լուսավոր»-ը չի կարող մենակ դիմել ՍԴ, 1/5 է պետք , մեծ ցանկության դեպքում պետք է Բարգավաճն էլ միանա։ Այ, եթե մեր խորհրդարանական ընդդիմությունը իրեն պահի խորհրդարանական ընդդիմության նման, ապա՝ այո, նրանք պետք է դիմեն ՍԴ։ Հիմա մենք կտեսնենք՝ ունե՞նք ընդդիմություն խորհրդարանում, թե չունենք։ Հիմա ես իրենց եմ չելենջ անում ։ Այն, ինչ արվում է, հակապետական գործողություն է , Նիկոլ Փաշինյանը շանտաժով վարչապետ ընտրվեց, ասաց՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ երկիրը վարչապետ չի ունենա, հոկտեմբերի 2-ին շանտաժով ցրեց խորհրդարանը , վախի ու ատելության մթնոլորտում ընտրություններն անցկացվեցին, իշխանությունը այնպես հաղթեց, որ 3/5 ունենա պառլամենտում եւ ցանկացած սահմանադրական օրենք կարողանա անցկացնել, 2019թ մայիսի 19 –ին հրաման տվեց եւ անձամբ մասնակցեց դատարանների շրջափակմանը , հիմա էլ ՍԴ-ն է մնացել։
-Իսկ նախագահի՞ց։ Նախագիծը պետք է ուղարկվի նախագահին՝ ստորագրության։ Նա 2 տարբերակ ունի։
-Որեւէ ակնկալիք չունեմ Արմեն Սարգսյանից, եթե որոշել է հաճելիորեն զարմացնել ՀՀ քաղաքացիներին....Բայց ես հույսեր չեմ փայփայում, թե Արմեն Սարգսյանը խիզախություն կունենա եւ չի ստորագրի նախագիծը եւ այն կուղարկի ՍԴ։ Ինչքան խիզախություն ունեցավ հոկտեմբերի 2-ին, այնքան էլ հիմա պետք է ունենա։ Այս իրավիճակը նաեւ Արմեն Սարգսյանի անգործության հետեւանքն է։ Երբ հոկտեմբերի 2-ի օրենքը մենք ընդունեցինք, ինքը չստորագրեց։ Այն, ինչ պետք է ստորագրի, այդ մարդը չի ստորագրում,այն ինչ չպետք է ստորագրի, ստորագրում է։ Այն ժամանակ ուղարկեց ՍԴ եւ ՍԴ-ն հետագայում ճանաչեց, որ մենք որեւէ հակասահմանադրական քայլ չենք արել։ Հիմա ակնհայտ է, որ չպետք է ստորագրի եւ ժամ առաջ պետք է ուղարկի ՍԴ։
- Դե, երեկ նախագահը չստորագրեց եւ ՍԴ ուղարկեց Բանկային գաղտնիքի մասին նախագիծը
- Թող ես մնամ միամիտ լոռեցի եւ միամտություն ունենամ՝ չհավատալ Արմեն Սարգսյանի խիզախությանն ու սկզբունքայնությանը։
Հեղինակ՝ Մ.Ղ.
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից