ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անողնաշար կեցվածք. Խորհրդարանական ընդդիմությունն օգնեց իշխանությանը․ «Իրատես» 02/07/2020 09:10 | Մամուլ
«Իրատես» թերթը գրում է. «Միայն Հայաստանում է հնարավոր նույն օրը եւ՛ ՍԴ հիմնադրման 24-ամյակ նշել, եւ՛ խորհրդարանում յուրահատուկ «շնորհավորանքի» գործընթաց սկսել ՍԴ գործող կազմը լուծարելու նպատակով։ Այն, ինչ երեկ խորհրդարանում տեղի ունեցավ, պարզ ցուցանեց ոչ միայն իշխանության դիլետանտությունը, այլեւ ընդդիմության անողնաշար կեցվածքը։
Երեկ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ապացուցեցին, որ առաջնորդվում են իշխանության օրակարգով եւ չունեն սեփական գործողությունների ծրագիր։ Նրանք լեգիտիմացրին այն գործընթացը, որը հայտարարությունների մակարդակում հակասահմանադրական են որակում։
Այսինքն՝ մասնակցեցին ԱԺ-ի այն նիստին, որը, ինչպես Էդմոն Մարուքյանն է պնդում, արդեն ունի մշակված սցենար։ «Քաղաքական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրության այն հոդվածը, որն ուզում է փոխել, կարող է փոխել խորհրդարանում, բայց երկրորդ ընթերցման փաստաթղթեր չեն ներկայացրել: Ինչու՞։ Որպեսզի առաջին ընթերցումից հետո տապալեն նախագիծը, որ գնա հանրաքվեի: Եթե այդ փոփոխությունը կարող է անել խորհրդարանը, ինչու՞ եք ժողովրդին տանում ընտրատեղամասեր: Ինչու՞ է պետք մինչեւ մայիս ունենալ քարոզարշավ եւ մի հոդված փոփոխելու համար ժողովրդին տանել ընտրատեղամասեր»,- հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը, ըստ էության, կրկին վերահաստատելով, որ իրենք մասնակցում են ու օրինականացնում այս գործընթացը։
Մինչդեռ իրական, ոչ թե խամաճիկային ընդդիմությունը պետք է լրիվ այլ բան աներ։ Երկու պարզ քայլ, որով կապացուցեր, որ իշխանության թելը չեն թելում եւ խորհրդարանական երկրում ունեն որոշակի լծակ իշխանության քաղաքականության վրա ազդելու։
1. Նախագծի առաջին ընթերցման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը պետք է հայտարարեր բոյկոտի մասին, իմա՝ չմասնակցեր մի ֆարսի, որն ամիսներ շարունակ քաղաքական օրակարգի արհեստական հարց է դարձել։ Սա հստակ քայլ է, ոչ գրպանային ընդդիմության մոտեցում։ Այլապես որքան էլ սուր ելույթներ լինեն, իշխանությանը քառատեն, միեւնույն է, իրենց մասնակցությամբ նիստն օրինականացնում են։
2. Այս տարբերակը հավանաբար էլ չեն կարող գործի դնել, քանի որ այս հարցում էլ իշխանությունն առաջ անցավ ընդդիմությունից ու կրկին սեփական օրակարգով նրանց տարավ։ Այսինքն՝ տապալել երկրորդ ընթերցումը։ Այնինչ, խորհրդարանական ընդդիմությունն առաջին ընթերցումից հետո կարող էր արդեն հայտարարել մանդատներ վայր դնելու մասին եւ դուրս գար փողոց՝ իրական օրակարգ ստեղծելով։ Այս պարագայում ճգնաժամ իսկապես կլիներ, սակայն ոչ թե ՍԴ-ում, այլ խորհրդարանում։ Այնտեղ կմնար միայն խորհրդարանական մեծամասնությունն ու պարզ էր, չէ՞, թե ինչ վիճակ կստեղծվեր երկրում։
Իշխանափոխությունից հետո խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները հաճախ են ընդդիմությանն ասում, թե չէին կարող այլ կերպ վարվել ու Փաշինյանին վարչապետ չընտրել, իսկ վերջիններս էլ ամեն անգամ մեծ ճիգեր են գործադրում ապացուցելու, թե առանց իրենց Փաշինյանը վարչապետ չէր ընտրվի։ Երեկ շատ լավ առիթ էր ստեղծվել, որ ընդդիմությունը հերթական անգամ ցույց տար իր կարեւորությունն ու դերակատարումը խորհրդարանական երկրում։ Ավա՜ղ...
Ի դեպ, ընդդիմությունը ճիշտ կանի նաեւ այս առումով ուսումնասիրի խորհրդարանական նախորդ ընդդիմությունների փորձը, հաստատ կհայտնաբերի ուշագրավ փաստեր։ Օրինակ, ինչպես 2004-ին «Արդարություն» դաշինքը տեւական ժամանակ բոյկոտեց խորհրդարանի աշխատանքը շատ կարեւոր մի նախագծի պատճառով։
Խոսքը 2003-ին Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելուն է վերաբերում, այսինքն՝ ընդդիմությունն իշխանությունից պահանջում էր կատարել 2003 թվականի ապրիլի 16-ի Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված վստահության հանրաքվեի անցկացումը երաշխավորող օրենսդրական փոփոխությունները եւ անցկացնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվե:
Հավելենք, որ դրանից հետո 2004 թ. ապրիլի 11-12-ի գիշերը ծեծեցին ընդդիմությանը: Ի դեպ, այդ նախաձեռնության հեղինակը «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր։ Մարուքյանը պետք է որ նրան շատ լավ հիշի ու դեռ կհիշի, քանի որ առաջիկայում նա պատրաստվում է «աշխարհացունց» հայտարարություններ անելու»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 07.02.20թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից