ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարմիր գիծը հատել ենք. Հովհաննես Սահակյան 02/07/2020 18:50 | ԼՐԱՀՈՍ
«Ընթացակարգային խախտումների ամենացցուն օրինակը բերեմ, որ երեկ տեղի ունեցավ՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը ։ Առնվազն պետք է գլխադասային հանձնաժողով նշանակվեր, այդ հանձնաժողովը տար եզրակացություն՝ որոշման հետ կապված։ Մենք պետք է խնդիրն ընդհանուր նայենք, տեղի է ունենում փոփոխություն, այն էլ Մայր օրենքի՝ մեր օրենսդրության իրավական պետության ողնաշարի՝ Սահմանադրության փոփոխություն է տեղի ունենում եւ որեւէ մասնագիտական կառույց՝ գլխադասային հանձնաժողովից մինչեւ ՍԴ եւ միջազգային փորձագիտական կառույցներ, չեն տվել իրենց եզրակացությունը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով նախօրեի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ընդունված որոշման նախագծին, որով իշխանությունը ցանկանում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնել՝ անտեսելով նույն Սահմանադրության հոդվածները։
Հովհաննես Սահակյանն ասաց՝ հարցը քաղաքականացնել չի ցանկանում, զուտ մասնագիտական տեսանկյունից է մոտենում խնդրին։ «Դա շատ վատ պրակտիկա է, շատ վատ։ Որպես իրավաբան եմ ասում՝ հանրաքվեով ընդունված իրավական բարձրագույն ուժ ունեցող ակտը կոշտ փոփոխման ենթակա է, այն պետք է զերծ մնա քաղաքական անցուդարձից, քաղաքական գործընթացներին հարմարացնելով փորեւէ փոփոխության փորձ ուղղակի անթույլատրելի է։ Նման պրակտիկա գոյություն չունի»։
Հովհաննես Սահակյանի խոսքով, իշխանությունը անգամ չլսեց ԵԽԽՎ համազեկուցողների հորդորը, որոնք կոչ արեցին դիմել Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական եզրակացությունն ստանալու համար.«Մեր միջազգային պարտավորությունները, մեր պետության բռնած ճանապարհը բոլորովին այլ տեղ է տանում, այս քայլը՝ այլ։ Մենք կիլոմետրերով հեռանում ենք իրավական պետություն կոչվելուց։ Երկու քաղաքական մարմինները ՝ ԱԺ-ն եւ գործադիրը փորձում են ճնշում գործադրել դատական իշխանության վրա, փորձում են բարձրագույն դատական մարմնի վերաբերյալ որոշում կայացնել եւ ազատվել անցանկալիներից, էլ չեմ ասում, որ այնտեղ կան բարձրակարգ իրավաբաններ եւ դատավորներ» ,-ասաց Սահակյանը։
Նա շեշտեց՝ երեկ ԱԺ-ում որեւէ մասնագիտական ելույթ չհնչեց, ընդամենը տեսանք նորից ժողովրդին, հպարտ քաղաքացիներին հիշելու ու հղում անելու պրակտիկան ։ «Փորձեցին ժողովրդին տանել այն ուղղությամբ, որ մոռանան «պողոսներին», աղքատությունը գլխներում չհաղթահարած մարդկանց, այն երեք հարյուր քանի հազար անբան մարդկանց, որոնց մասին խոսում էր վարչապետը, փորձեցին մոռացության տալ սպանդանոցների, տաքսիների, արագաչափերի թեման, փորձեցին նորից հեղափոխական լոզունգներ բերել օրակարգ, որպեսզի կարողանան իրենց ցանկացած հանրաքվեն իրականացնել»,-նկատեց Հովհաննես Սահակյանը՝ հիշեցնելով, որ երկրի նախագահը եռօրյա ժամկետում կարող է չստորագրել եւ նախագիծն ուղարկել ՍԴ՝ եզրակացություն ստանալու, իսկ ԱԺ առնվազն 1/5-ը, այսինքն 27 պատգամավոր կարող են իրենք ուղարկել ՍԴ։
«Ես լիահույս եմ , որ երկու դեպքում էլ կունենան այդ իրավագիտակցությունը եւ պետական մտածողությունը եւ կփորձեն ստանալ մասնագիտական եզրակացություն եւ նախագիծը կուղարկեն ՍԴ։ Եթե Սահմանադրության հետ կապված որեւէ խնդիր չլինի եւ ընթացակարգերը պահպանվեն, իհարկե, հանրաքվեն ժողովրդավարության բարձրագույն դրսեւորումն է, թող դնեն հանրաքվեի»,-ասաց Հովհաննես Սահակյանը։
Դիտարկմանը, որ ունենք նախադեպ, երբ գործող իշխանությունն արհամարհում է ՍԴ-ի որոշումը՝ այն հայտարարելով ապօրինի, Հովհաննես սահակյանն արձագանքեց. «Եթե մենք իրավական պետություն ենք, մենք պետք է հավատարիմ մնանք Սահմանադրությանը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է՝ ՍԴ-ի որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չեն։ Աստված մի արասցե մենք գնանք այն սցենարով, որ առանց ՍԴ-ի եզրակացության այդ հանրաքվեն կայանա, այդ դեպքում մեր երկիրը կդնենք լուրջ հարվածի տակ »։
Սահակյանի խոսքով, այդ պարագայում միջազգային կոշտ արձագանքն ու դրա հետեւանքներն այլեւս անխուսափելի կլինեն։
Հովհաննես Սահակյանը հույս հայտնեց, որ այնուամենայնիվ, իրավաբանները, որոնք այսօր խորհրդարանում են ու հարգում են իրենց մասնագիտությունը, օրվա քաղաքական պահանջը կստորադասեն իրական պետության գաղափարից։ «Առանց այն էլ մենք կարմիր գիծը հատել ենք»,-եզրափակեց Հովհաննես Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան