ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը հասկանում է, որ հասարակության գերակշիռ մասի համար Հրայր Թովմասյանի ու ՍԴ-ի թեման 10-րդական նշանակությունն ունի. Վիգեն Հակոբյան 02/07/2020 23:23 | Քաղաքական
«Այն, ինչին մենք ականատես եղանք երեկ, վկայում է, որ հանրաքվեի հետ գործընթացները, իհարկե, եթե ամեն ինչ գնա իշխանությանը ցանկալի հունով, շարունակելու է ընթանալ սեւ-սպիատակի տրամաբանության մեջ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ—ում ծավալված իրադարձություններին եւ ՍԴ 7 դատավորների հեռացման հարցը հանրաքվեի դնելու իշխանության որոշմանը։
Քաղտեխնոլոգի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շատ լավ հասկանում են, որ թե Հրայր Թովմասյանի, թե առհասարակ, ՍԴ-ի թեման այն հարցը չէ, որը ակտուալ է հասարակության մեծ զանգվածների համար։ «Հասարակության գերակշիռ զանգվածների համար Հրայր Թովմասյանի , ՍԴ-ի թեման իր նշանակությամբ տասներորդական նշանակությունն ունի, ուստի, որպես այդպիսին դժվար թե ներկայացնի։ Հենց այս պատճառով այդ հարցը պետք է փաթեթավորել այլ սոուսի մեջ՝ հեղափոխական: Այսինքն, ներկայացվելու է, որ հեղափոխությունը չի ավարտվել, ռեւանշիստները վերջին բաստիոնը պահում են, պետք է պայքարել հակահեղափոխականության դեմ»,-բացատրեց քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, նախօրեին ԱԺ-ում ելույթ ունենալով վարչապետ Փաշինյանը պետության դավաճան կարգեց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն իրավական ճանապարհով խոչընդոտել հանրաքվեի անցկացումը, նա կրկին անընդունելի բառամթեք օգտագործեց՝ հայտարարելով, որ շուտով լսվելու է «շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը»։
Վիգեն Հակոբյանն ասաց՝ այս դեպքում էլ օգտագործվում է նույն հռետորաբանությունը, որով գործող իշխանությունը եկավ ։
«Սա քաղաքական տեխնոլոգիա է , իսկ քաղաքական տեխնոլոգիան որոշակի մանիպուլյացիա է։ Իրենք հասկանում են պրոբլեմի էությունը, որ շատ դժվար է լինելու հանրությանը հրամցնել այն գաղափարը , որ սա ձեր ամենագլխավոր խնդիրներից մեկն է, որի պատճառով մենք հանրաքվեի ենք գնում, որի պատճառով մենք Արեւմուտքի հետ ենք վատացնում մեր հարաբերությունները եւ դեռ պարզ էլ չի թե ինչ գին կվճարվի։ 60 օր փոխադարձ ուղեղների լվացում է լինելու»,-ասաց Վիգեն Հակոբյանը՝ շեշտելով, որ խնդիրը բավականին բարդ է:
Ըստ նրա, հաջողության հասնելու համար իշխանությունից մեծ ջանքեր են պահանջվելու։ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:
Վիգեն Հակոբյանի խոսքով, ստացվում է , որ 650 հազար կողմ ձայն է հարկավոր։ «Իսկ դրա համար պետք է համապատասխան ակտիվություն լինի։ Այսօրվա իրողությունների պարագայում ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլում փորձ անեն փոխել նաեւ այդ օրենքը, որպեսզի այդ շեմը իջեցնեն։ Վերջին ընտրությունների ժամանակ ընտրողների քանակը 2.5 միլիոնին մոտ էր, եթե դա բաժանում ենք 4-ի՝ 25 տոկոսի, 650 հազարին մոտ է լինում, սա պրոբլեմատիկ է։ Եթե չես կեղծելու, իսկ իշխանությունը հայտարարում է, որ կեղծիքների էջը փակված է, ուրեմն պետք է կարողանա քարոզչական գործիքակազմի շնորհիվ նախ մարդկան բերել հանրաքվեի , ապա ստանալ կողմ ձայներ, բայց մենք տեսանք, որ նույնիսկ խորհրդարանական էյֆորիայի պիկի ժամանակ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը անգամ 50 տոկոսի չհասավ»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Նշենք, որ թավշյա հեղափոխությանը հաջորդած արտահերթ ընտրություններին պաշտոնական տվյալներով, 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 11:32 Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով' իմպոտեն. Դանիելյան
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 11:41 Պատահար Քանաքեռավանում. բախումից հետո մեքենաներից մեկն այրվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա վիրավոր. shamshyan.com
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով