ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձում են դատարանների մոտ տպավորություն ստեղծել, թե Գագիկ Խաչատրյանն ինքը չի ցանկանում բուժվել. պաշտպան 02/06/2020 11:44 | ԼՐԱՀՈՍ
Որևէ դատարան, որևէ անգամ մեր փաստարկների վերաբերյալ որևէ կերպ դիրքորոշում չէր արտահայտել, խնդրել եմ, որ գոնե այս անգամ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ անդրադառնա։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵկ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա հույս հայտնեց, որ բժշկական մասին դատարանն անդրադարձ կկատարի. «Առողջական մասն այստեղ շատ հստակ է և որևէ մեկը չի կարող վիճարկել այն հանգամանքը, որ անձն ունի բժշկական օգնության կարիք և վերջինիս չի տրամադրվում այդ օգնությունը։ Հետևաբար այստեղ խախտում առկա է։ Հույս ունեմ՝ դատարանն անդրադարձ կկատարի և կարձանագրի՝ խախտումները տեղի են ունենում»,-նշեց Երեմ Սարգսյանը։
Վերջինս հավելեց, որ այս պահին հրատապ պետք է շարունակի Գագիկ Խաչատրյանի առողջական մասով աշխատանքը, որպեսզի կարողանան վերջինիս համար հասանելի դարձնել բժշկական օգնության ապահովումը։ Պաշտպանը նկատեց՝ բոլոր մարմինների մոտ ինչ-որ կախարդական բան է տեղի ունենում. «Բոլորը միահամուռ ձևով անտեսում են, չեն տեսնում այս ամեն ինչը, չնայած նրանց մոտ առկա են բոլոր բժշկական փաստաթղթերը։ Ավելին ասեմ, բոլոր հնարավոր միջոցներով փորձում են նաև դատարանների մոտ տպավորություն ստեղծել, թե իբր Գագիկ Խաչատրյանն ինքը չի ցանկանում բուժվել։ Խնդրում ենք դիմումներով, որ տեղափոխեն բժշկական օգնության համար և մեկ էլ դատարան դիմում է ներկայացվում, որ իբրև թե Գագիկ Խաչատրյանին առաջարկել են«Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվել և նա հրաժարվել է։ Այս տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Ավելին ասեմ անձը գրավոր կարգով պետք է հրաժարվի բուժօգնությունից, իսկ նման դիմում Գագիկ Խաչատրյանի կողմից երբևէ չի ներկայացվել։ Այս կեղծիքները, այս ստերը չգիտեմ ինչի համար են կատարվում։ Հետո էլ ասում են՝ անձերով գործեր չի քննվում, անձերի հետ կապված չէ»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի արձանագրի իրավասու պետական մարմինների կողմից այս խախտումները. «Եթե պետական մարմինները շարունակեն այս մոտեցումը, որ ամեն մեկն իր վրայից ուզում է հարցը քցի, որ վաղը կամ մյուս օրն ինքն այս հարցով որևէ կերպ մեկնաբանություն չտա, թե ինչպես եղավ, որ բուժման կարիք ունեցող անձին չապահովեցին բժշկական օգնությամբ»,-հավելեց Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը հավելեց, եթե մոտ ժամանակներս շատ արագ այս հարցով չզբաղվեն, չի բացառում, որ կարող են քննարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ