ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկ տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 02/06/2020 17:18 | Քրեական խրոնիկոն
Դեպքն անցյալ տարի էր կատարվել` Կոտայքի մարզում: Փետրվարի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով։ Ավելի ուշ պարզվեց` սպանվածն Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի 4 պարկուճ։ Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ` սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, սկսեցին համատեղ աշխատանքը:
Առաջ քաշվեցին և հերքվեցին տարբեր վարկածներ: Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերեցին և սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման ենթարկեցին երկու անձի, որոնք հենց նույն օրը ձերբակալվեցին։ Լոռու և Տավուշի մարզի բնակիչներ 35 և 30-ամյա տղամարդկանց մեղադրանք առաջադրվեց։ Մարտի 2-ին նրանք կալանավորվեցին։ Ձեռնարկված համալիր միջոցառումների և քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ 2010 թվականին Կարեն Խնուսյանը Հունաստանում սպանել էր կալանավորվածներից մեկի եղբորը, Սալոնիկի վերաքննիչ դատարանի կողմից դատապատվել 57 տարվա ազատազրկման, սակայն ապօրինի հատելով սահմանը` ժամանել էր Հայաստան: Սպանվածի եղբայրն էլ պատրաստվել էր վրեժ լուծել, բայց քննությանն այս պահին հայտնի տվյալներով` առանձնապես ծանր հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չէին հասցրել, որովհետև ինչ-որ մեկն իրենցից առաջ սպանել էր նրան:
Սպանությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին: Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին մի շարք բնակարաններ։ Հայտնաբերվեցին տարբեր տեսակի հրազեններ, այդ թվում «Չեզե» մոդելի ատրճանակ, ինքնաձիգի փամփուշտներ և այլ ռազմամթերք, որոնք առգրավվեցին և ուղարկվեցին փորձաքննության։ Դեպքից մեկ տարի անց Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների, ինչպես և Կոտայքի մարզային քննչական վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվեցին գործի համար էական նշանակություն ունեցող ոչ միայն մի շարք հանգամանքներ, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:
Փոխգործակցելով ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, ինչպես և քննչական մարմինների հետ, բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ սպանությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի 48-ամյա մի բնակիչ: Սույն թվականի փետրվարի 4-ին սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ հայտարարվեց հետախուզում:
Ձեռնարկվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ հետախուզվողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
48-ամյա Վանո Թումանյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ