ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ 02/06/2020 09:28 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր հրավիրված արտահերթ նիստում Ազգային ժողովը քննարկելու է «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։
Թվարկված նախագծերի իմաստն այն է, որ դրանցով առաջարկվում է մինչեւ խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների դեպքում։ Իսկ Սահմանադրությունում փոփոխությունների հիմնական նպատակը ներկայացված է արդեն իսկ ԱԺ կայքում տեղադրված հետեւյալ նախադասության մեջ․ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է»։
Այսինքն՝ այս բոլոր սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունների նպատակը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից եւ ՍԴ գործող կազմից ազատվելն է։ Դա իշխանությունների համար դարձել է գերնպատակ, այն աստիճանի մտասեւեռում, որ դրան հասնելու համար նպատակների մեջ խտրականություն չի դրվում, հողին են հավասարեցվում սահմանադրականության, իրավականության սկզբունքները, իշխանության թեւերի միջեւ հակակշիռների ու փոխզսպումների համակարգերը։ Արդեն իսկ հնչել են այս փոփոխությունների վերաբերյալ բազմաթիվ գնահատականներ այն մասին, որ այսպիսով տեղի է ունենալու իշխանության ուզուրպացիա, որը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է։
Անկախ իրավական ձեւակերպումներից, սակայն, գործ ունենք քաղաքական լրջագույն գործողության հետ՝ այս փոփոխություններով իշխանությունը մեծ քայլերով գնում է դեպի ավտորիտարիզմ, սա Նիկոլ Փաշինյանի անձնիշխանության հաստատման ցայտուն օրինակ է, որը կարող է շատ թանկ արժենալ Հայաստանի համար։ Որովհետեւ միջազգային հանրությունն ավելի է խստացնելու Հայաստանի մասին զեկույցներն ու գնահատականները, իսկ եթե դա տեղի չունեցավ, նշանակում է, որ այդ նույն միջազգային հանրությունն աչք է փակելու հակաժողովրդավարական այս գործընթացի վրա՝ ինչ-ինչ այլ նպատակներով, Հայաստանի իշխանությունից կենսական ինչ-որ հարցում ինչ-որ զիջում կամ որոշում ստանալու համար։ Սա իրական մարտահրավեր է Հայաստանի համար։
Ընդ որում, այն մարտահրավեր է, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմության համար։ Այսօր պարզ կդառնա՝ արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է որեւէ գործնական, առարկայական քայլ անել այս հակաժողովրդավարական օրինագծերի դեմ, թե՞ կբավարարվի միայն վախվորած ու ընդհանրական ելույթներով։
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այս քայլերով՝ այն փաստական հիմքեր է նախապատրաստում՝ ապագայում, այլ իշխանության պայմաններում, կրկին անցյալ վերադառնալու ու իշխանության բռնազավթման այս գործընթացին իրավաքրեական գնահատական տալու համար։ Անցյալի դեմ պայքարով իր քաղաքական օրակարգը կառուցող իշխանության համար սա գուցե նորմալ է, սակայն դա նորմալ չէ պետության ու հասարակության համար, որն այսպիսով մխրճվում է անընդհատ դեպի անցյալ գնալու, անցյալը մաքրելու շրջապտույտի մեջ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 06.02.20թ. համարում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան