ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասարակության մեջ կա այլընտրանքային բեւեռի ձեւավորման պահանջարկը. Վանեցյանին կհաջողվի՞ լրացնել այն 02/06/2020 18:21 | ԼՐԱՀՈՍ
«Կազմակերպչական տեսանկյունից Արթուր Վանեցյանը խնդիր չի ունենա եւ շատ արագ կարող է կուսակցություն գրանցել, բայց արդյո՞ք կարող է այն դարձնել աշխատող մարմին եւ ոչ թե զուտ արդարադատության նախարարությունում գրանցված մարմին։ Դա բավականին բարդ է եւ դա է վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի կուսակցական համակարգի լրջագույն խնդիրը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությանը։
Ըստ Արմեն Բադալյանի, ԱԱԾ նախկին տնօրենը պետք է ջանքեր գործադրի ապագայում ստեղծվելիք կուսակցությունն աշխատող եւ իշխող քաղաքական ուժին իրական այլընտրանք դարձնելու համար։ «Իր հարցազրույցը հակասական տպավորություն թողեց, կհաջողվի՞ նրան դա, թե ոչ, այս պահին դժվար է ասել։
Այդպիսին դառնալու համար անհրաժեշտ է 2 գործոն՝ մասնագիտական ռեսուրս եւ մեծ ֆինանսական ռեսուրսներ, որովհետեւ կուսակցություն պահելը բավականին ծախսատար է, իսկ աշխատող կուսակցություն պահելը, կուսակցական գործունեություն իրականացնելը, առավել եւս»,-նշեց քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, նախօրեին տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը խոսել էր նոր քաղաքական ուժի ձեւավորման անհրաժեշտության մասին, որը կարող է համախմբել և միավորել հասարակության այն լայն հատվածին, որը չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը եւ որի հույսերը չեն արդարացվել։
Նախորդ 30 տարիների ընթացքում , քաղտեխնոլոգի խոսքով, լուրջ խնդիր է եղել այն, որ կուսակցություն ստեղծելը զուտ կազմակերպչական տեսանկյունից պրոբլեմ չէ, առավել բարդ է այդ կուսակցությունն աշխատացնելը։ Քաղտեխնոլոգը նկատում է՝ Հայաստանում կուսակցությունների թիվը հարյուրն անցնում է, սակայն քաղաքական դաշտում փաստացի գործող կուսակցությունները այս պահին 5-ն են՝ ՔՊ, ԼՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ։
«Արթուր Վանեցյանը պետք է իր վրա լուրջ աշխատանք կատարի, շատ լուրջ, ինչը ընդգծված բացակայում էր։ Հասարակության մեջ կա այլընտրանքային բեւեռի ձեւավորման պահանջարկը, որովհետեւ հեղափոխական էյֆորիան անցել է, որպես իշխող քաղաքական ուժին հիմնական մրցակից ուժերը խորհրդարանական ուժերը՝ Լուսավորն ու Բարգավաճը չեն ընկալվում, Բարգավաճը համեմատաբար ընկալվում է, բայց ոչ այնքան, որքան իշխող ուժի ղեկավարի վարկանիշն է, իսկ խորհրդարանից դուրս բեւեռները 2-ն են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, բայց ՀՀԿ-ն չի կարող իշխող ուժին այլընտրանք դառնալ, որովհետեւ վերջին 10 տարվա ընթացքում նրա վարած քաղաքականության արդյունքում էր, որ ատելություն ձեւավորվեց հենց ՀՀԿ-ի նկատմամբ եւ չմոռանանք, որ ՀՀԿ-ն չի փոխել իր ղեկավարին, այն մարդուն, որին, հասարակությունը քայլ անելով մերժում էր։ Դա ՀՀԿ-ի կոպտագույն սխալն է»,-ասաց քաղտեխնոլոգը։
Ըստ Բադալյանի, այս փուլում Դաշնակցությունը եւս որպես այլընտրանք չի կարող ընկալվել, որովհետեւ ի տարբերություն շատ կուսակցությունների, այն գաղափարական կուսակցություն է, իսկ հայդատականությունը միշտ չէ, որ կարող է գրավիչ լինել հասարակության մեծամասնությանը։
Նշենք, որ Արթուր Վանեցյանը նաեւ հայտարարել էր , թե շատ լավ գիտի այն մտահոգությունները, որոնք կիսում են մեր քաղաքացիները՝ բակերում, աշխատավայրերում, իրենց ընկերական հանդիպումների ժամանակ։
Քաղտեխնոլոգը շեշտեց՝ Արթուր Վանեցյանը չպետք է աշխատի միայն իշխանությունից դժգոհ հատվածի վրա, նա, ըստ քաղտեխնոլոգի, պետք է աշխատի ամբողջ էլեկտորատի վրա, որը համապատասխան ջանքերի դեպքում կարող է թեքվել իր կողմը։
«Եթե դիտարկում ենք Հայաստանի ընտրազանգվածային կոնֆիգուրացիան, կարող ենք ասել, որ ԱԱԾ նախկին տնօրենը այն գործիչն է, որը կարող է մեծ ընտրազանգվածային խումբ հավաքել, բայց դրա համար նա պետք է լրջագույն աշխատանք տանի իր վրա, հակառակ դեպքում նաեւ իշխանությունից դժգոհ ընտրազանգվածային խումբը նրա կողմը չի գնա», եզրափակեց քաղտեխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից