ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազության արձագանքը՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարության առանձին դրվագի կապակցությամբ պարզաբանում ստանալու կապակցությամբ 02/06/2020 18:07 | ԼՐԱՀՈՍ
Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ տարբեր հանցագործություններ կատարելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրությամբ տեղեկացվել է 2018թ. օգոստոսի 31-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք հետևյալը.
Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ տարբեր հանցագործություններ կատարելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրությամբ տեղեկացվել է 2018թ. օգոստոսի 31-ին:
Ի ապահովումն քրեադատավարական ընթացակարգերի պատշաճ պահպանման՝ 2018թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Արթուր Վանեցյանին պատասխան նամակով պարզաբանվել է, որ նկարագրված տեղեկությունների էական մասը հանդիսանում են այնպիսի նոր հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, որպիսիք Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննված և վարույթը կարճված գործով քննության և իրավական գնահատականի առարկա չեն հանդիսացել, հետևաբար որևէ իրավական արգելք չկա, ու հանձնարարվել է այդ փաստերի կապակցությամբ սկսել քրեադատավարական գործընթաց և հարուցել քրեական գործ:
Իսկ Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննված և վարույթը կարճված քրեական գործի քննության առարկա փաստերի կապակցությամբ հայտնվել է, որ վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1 գլխով սահմանված կարգով (նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթի վերանայումը) հիմքեր ձեռք բերելու դեպքում, ըստ գործող ընթացակարգերի, այսինքն նոր երևան եկած հանգամանքով վարույթ հարուցելու և հիմքերը հաստատվելու պարագայում, այդ որոշումը կվերացվի:
Ի կատարումն այդ հանձնարարության՝ ԱԱԾ-ում իրականացված նոր քրեադատավարական վարույթի շրջանակներում 05.10.2018թ. միայն հարուցվել է նոր քրեական գործ, որը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 09.10.2018թ. ընթացքում: Ընդ որում՝ քրեական գործի հարուցման մասին ՀՀ գլխավոր դատախազությանը գրավոր տեղեկացվել է 08.10.2018թ., իսկ ըստ առկա տվյալների՝ Միհրան Պողոսյանը ՀՀ տարածքը լքել է 07.10.2018թ.:
Այդ պահի դրությամբ դեռևս կարճված գործի վերանայման համար նոր երևան եկած հանգամանքներ դատախազություն ներկայացված չեն եղել:
Հետագայում արդեն հարուցված նոր քրեական գործով, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՀՔԾ վարույթում, ձեռք են բերվել օրենքով վերը նշված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1 գլխով նախատեսված այնպիսի նոր երևան եկած հանգամանքներ, որոնց պայմաններում կարող էր վերանայվել ավարտված քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Այդ հիմքերի առկայության պայմաններում անմիջապես ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 17.01.2019թ. որոշում է կայացվել նախկինում կայացված վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ: Երկու գործերը միացնելուց հետո համատեղ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա միայն 13.04.2019թ. է բավարար ապացույցների համակցությամբ որոշում կայացվել Միհրան Պողոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կալանավորումն ընտրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված այն հարցադրումներին, թե ինչո՞ւ Միհրան Պողոսյանը մեկնեց, կամ ո՞վ նրան տեղեկացրեց, ապա նախ՝ հարկ ենք համարում կրկնել, որ վերջինս ՀՀ տարածքը լքել է այն ժամանակահատվածում, երբ քրեական գործը դեռևս գտնվում էր ԱԱԾ-ում: Երկրորդ, Արթուր Վանեցյանը շուրջ մեկ տարի, որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ուներ դրանց բացահայտման համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը և այդպիսի պաշտոնեական պարտականություն, սակայն այդպիսիք չեն բացահայտվել:
Այդուհանդերձ, եթե պարոն Վանեցյանին հայտնի են իր կողմից նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, այժմ էլ կարող է առանց որևէ կաշկանդվածության դրանք ներկայացնել պատկան մարմիններին, որի բացահայտման ուղղությամբ դատախազությունը կցուցաբերի առավելագույն հետևողականություն»,- գրել է Գոռ Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ