ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Վանեցյանի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները առաջնորդվելու են ազգային օրակարգով 02/06/2020 10:57 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունների դաշտում կա որոշակի մենաշնորհ։ Տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վաենցյանը։
Վերջինս լրագրողներին հայտնել է՝ ստեղծել են «Հայրենիք զարգացման» հիմնադրամ, որի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները, անհատներն ու նաև ԶԼՄ-ները ոչ թե առաջ են բերելու Հայաստանում օտարերկրյա օրակարգ, այլ առաջնորդվելու են ազգային օրակարգով։
«Այն ՀԿ-ները, որոնք գործում են Հայաստանում և ֆինանսավորվում են դրսից, ինչքան էլ ասեն ու պատմեն, որ իրենց գործունեությունն ուղղված է բացառապես Հայաստանի շահերին, դա այդպես չէ։ Ամեն դեպքում ֆինանսավորողը դրսից է, նրանց սպասարկելու են օտարի շահերը և առաջ են բերելու այլ պետությունների օրակարգեր»,-նշեց Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրենի կողմից ստեղծված հիմնադրամի ֆինանսավորմանը, Արթուր Վանեցյանը նկատեց՝ այդ ուղղությամբ հանդիպումներ է ունեցել մեր հայրենակիցների, մասնավորապես սփյուռքում բնակվող հայերի հետ։ Պատմել է հիմնադրամի նպատակների մասին և նրանցից ստացել հավաստիացում առ այն, որ կաջակցեն հիմնադրամին. «Նրանց բացատրվել է, որ այդ ֆինանսներն ուղղվելու են բացառապես ազգային օրակարգի ձևավորման համար։ Շատ կարևոր հանգամանք կա «Հայրենիք զարգացման հիմնադրամ» ոչ թե բարեգործական հիմնադրամ։ Մենք բարեգործությամբ չենք զբաղվելու։ Մենք զբաղվելու ենք կոնկրետ խնդիրների լուծմամբ»,-ասաց Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ հիմնադրամը շուտով կսկսի ծավալել իր գործունեությունը։
«Հայրենիք» զարգացման հիմնադրամը գրանցվել է շուրջ 1-1.5 ամիս առաջ։
«Առհասարակ բոլոր այն պետությունները, որոնք որդեգրել են ժողովրդավարության սկզբունքը եւ ժողովրդավարական երկրներ են, պետք է ունենան շատ զարգացած եւ ուժեղ քաղհասարակություն: Ինչ-ինչ պատճառներով նախկին իշխանությունների ժամանակ պետությունը մեծ ուշադրություն չի դարձրել քաղհասարակության զարգացմանը, այդ իսկ պատճառով այդ դաշտը գրավել են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), որոնք ֆինանսավորվում են դրսից, եւ այդ քաղհասարակության ներկայացուցիչները հիմնականում հանդիսանում են այդ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Այսօր՝ հեղափոխությունից հետո, հասարակական կազմակերպությունների դաշտը գրեթե մնացել է դատարկ, որովհետեւ ՀԿ դաշտի շատ ներկայացուցիչներ ներգրավվել են այսօրվա իշխանությունների մեջ: Բացի այդ, ես չեմ վախենա եւ կասեմ, որ որոշակի մենաշնորհ կա Հայաստանի ՀԿ դաշտում, եւ այդ ամենի դեմ ոչ մի բան չունենալով՝ ես որոշեցի, որ մենք պետք է ստեղծենք «Հայրենիք» զարգացման հիմնադրամը եւ աջակցենք քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող մեր հայրենակիցներին:
Ամենամեծ եւ ամենակարեւոր տարբերությունը, որը տեսնում եմ եւ որի համար որոշել եմ գրանցել «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, այն է, որ մեր կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները եւ անհատները, նաեւ ԶԼՄ-ները, որոնց աջակցություն ցույց կտանք, Հայաստանում ոչ թե օտարերկրյա օրակարգ առաջ կբերեն, այլ կառաջնորդվեն մեր ազգային օրակարգով: Այսինքն՝ որքան էլ այն ՀԿ-ները, որոնք այսօր գործում են Հայաստանում եւ ֆինանսավորվում են դրսից, ասեն եւ պատմեն մեզ, որ իրենց գործունեությունն ուղղված է բացառապես Հայաստանի շահերին, դա այդպես չէ: Ամեն դեպքում, ֆինանսավորողը դրսից է, եւ ինչ-որ մի պահի նրանք սպասարկելու են օտարի շահերը, եւ առաջ են բերելու այլ պետությունների օրակարգեր: Իսկ ես շատ կարեւորում եմ մեր ազգային օրակարգը, եւ այդ ուղղությամբ փորձելու ենք տանել ակտիվ աշխատանքներ, որպեսզի ձեւավորենք մեր ազգային օրակարգը՝ քաղհասարակության միջոցով»,-հայտարարել է Վանեցյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ