ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անցումային դրույթը փոխել հնարավոր չէ, դա անցավ, վերջացավ, երբ Արմեն Սարգսյանը դարձավ նախագահ. Արա Ղազարյան 02/06/2020 18:32 | ԼՐԱՀՈՍ
«Քանի դեռ այդ նախագծի վերաբերյալ սահմանադրական վերահսկողություն չի իրականացվում, խնդիրը կա, այսինքն, ստացվում է՝ ՍԴ-ն ստուգում է միջազգային կոնվենցիան, բայց չի ստուգում Սահմանադրության տեքստը, դա ի՞նչ է նշանակում, մենք կոնվենցիան ավելի բարձր ենք դասում, քան Սահմանադրությո՞ւնը։ Դա աբսուրդ է եւ ես սա ընդամենը մեկ հատկանիշով եմ ասում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» վիճահարույց նախագծին, որը խորհրդարանը քննարկում է արտահերթ նիստով եւ որը նախատեսում է Սահմանադրության 213-րդ անցումային դրույթի փոփոխությամբ դադարեցնել ՍԴ գործող դատավորների լիազորությունները՝ բացառությամբ 2 դատավորների, որոնք ընտրվել են իշխանափոխությունից հետո։
Արա Ղազարյանը շեշտում է՝ անցումայն դրույթը փոխել հնարավոր չէ։ «Դա անցյալ է, իսկ անցյալը հնարավոր չէ փոխել։ Դա անցավ վերջացավ, երբ Արմեն Սարգսյանը դարձավ նախագահ 2018 թվականի ապրիլին, հիմա ո՞նց կարելի է դա փոխել։ Ինչպե՞ս կարելի է անցումային դրույթը փոխել, երբ այն իրեն սպառել է ամբողջությամբ»,-տարակուսում է մասնագետը։
Մյուս կողմից, այս նախագիծը, Արա Ղազարյանի խոսքով, խախտում է կանխատեսելիության ունիվերսալ սկզբունքը։ «Դա արդեն մարդու իրավունքների դաշտ է տանում, այսինքն, օրենքի հետադարձ կիրառություն։ Եթե խոսքը աշխատանքից ազատելու մասին է, ապա նոր պայմանը պետք է կիրառվի ապագայում եկող դեպքերի վրա, այն չի կարող կիրառվել անցյալի դեպքի վրա, դա կլինի օրենքի հետադարձ կիրառություն»,-բացատրում է Արա Ղազարյանը՝ հավելելով, որ ընդամենը 3-ը մատնանշեց, բայց ներկայացված նախագծում դրանք այնքան շատ են, որ նույնիսկ տրամաբանությունը չի բավարարում։
Արա Ղազարյանը համոզված է՝ այս նախագիծը կյանքի կոչվելու պարագայում սահմանադրական կարգի մի քանի հիմունքներ են տապալվում, իսկ դա նշանակում է սահմանադրական կարգի տապալում։
Դիտարկմանը, ստացվում է, խորհրդարանը հանցագործությա՞ն է գնում, Արա Ղազարյանը պատասխանեց. «Հանցագործությունը առանձին քրեաիրավական որակում է, բայց ավելի լուրջ բան է, երբ սահմանադրական կարգի հիմունքն է տապալվում, դա սահմանադրական կարգի տապալում է։ Անկանխատեսելի են այս իշխանությունները, երբ օրենքի գերակայությամբ չեն առաջնորդվում, դառնում են անկանխատեսելի։ Օրենքը միայն օրենքի տառը չէ, օրենքն էլ պետք է օրինական լինի, իրավաչափ լինի, երբ օրենքը հակասում է իրավունքի գերակայությանը կամ սահմանադրական կարգի հիմունքին, մենք չենք կարող ասել՝ միեւնույնն է դա կա, որովհետեւ գրված է, օրենքը հո միայն գրվածը չէ՞, հո միայն տեքստային մեկնաբանության մեջ չէ՞, իրավամեկնաբանություն կա, տեքստերի վերլուծության ռազմավարություն կա, բա համատե՞քստը, բա փաստաթղթի առարկա՞ն , սրանք ավելի կարեւոր են։
Պրոբլեմը այն է, որ վերցնում են տեքստը եւ բառը ինքն իր սովորական իմաստով մեկնաբանում, բայց բառի հետեւում կա մի ամբողջ բովանդակություն, տվյալ դեպքում բովանդակությունը սահմանադրական կարգի հիմունքն է, դատավորների անփոփոխելիության սկզբունքն է, իշխանությունների բաժանման սկզբունքն է, իրավական որոշակիության ունիվերսալ կանոնն է, որպես մարդու իրավունքների, տվյալ դեպքում ՍԴ դատավորների անձնական կյանքի հարգման շատ կարեւոր երաշխիք, դա օրենքի կանխատեսելիությունն է , օրենքի իրավաչափությունն է, դա օրենքի հետադարձ կիրառության արգելքն է»։
Արա Ղազարյանն ասաց, որ լրջագույն ճգնաժամ կառաջանա ։ «Դա կնշանակի՝ պարալիզացնել ՍԴ-ն։ Պատկերացրեք, դրեցին հանրաքվեի ու անցավ եւ որեւէ մեկը որոշեց վիճարկել ՍԴ-ում եւ ՍԴ-ն ասաց՝ հակասահմանադրական է հանրաքվեով անցած բանը։ Այստեղ երկու խնդիր է բաց մնում՝ օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները։ Այն, որ իրենք արդար ընտրությամբ եկել են իշխանության, բավարար չէ, պետք է հարգեն նաեւ մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը, տվյալ դեպքում, եթե այս մեխանիզմը առաջ գնա, օրենքի գերակայությունը չի հարգվում»,-եզրափակեց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ իր կարծիքով, իշխանությունն ուղղակի փորձում է թայմաուտ վերցնել եւ այսպես ասած, գեղեցիկ ձեւով դուրս գալ ստեղծված իրավիճակից, հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ նույն խմբակցությունը նախաձեռնություն է անում եւ նույն խմբակցությունն էլ հետ է վերցնում այն։
Հեղինակ՝ Մ. Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ