ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջին ընթերցման տապալումից հետո չեք կարող այս հարցը հանրաքվեի դնել. Տարոն Սիմոնյան 02/06/2020 16:11 | Քաղաքական
Լավ եք անում, որ պայքարում եք, բայց օրենքով պայքարեք։ Օրենքի խախտումները մի՛ կուտակեք Ձեր վրա, որ հետագայում Ձեր իսկ օրենքի խախտումներով սկսվի մի գործընթաց, որի տուժողը ՀՀ-ն է։ ԱԺ-ում Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Վերջինս նկատեց՝ Վահագն Հովակիմյանի ելույթում որևէ իրավական հիմնավորում չի տեսել. «Այո լրագրողական և ինչ-որ առումով որոշակի պատմական ելույթ էր։ Արդյո՞ք մենք պատմական կամ լրագրողական ելույթներով կարող ենք հիմնավորել Սահմանադրական փոփոխությունները։ Պայքարը, նպատակը հասկանալի է, բայց արդյոք այն միջոցներն ու մեթոդները, որոնք Ձեր կողմից օգտագործվում են, մակերեսային չեն»,-նշեց Տարոն Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ առաջին՝ ընթացակարգային խախտումն առավոտյան տեսան. «Բարձրաձայնեցինք, բացատրեցինք, 1-ին կուրսի իրավաբանի մակարդակով բացատրեցինք, չեք ուզում ընկալեք։ Ինչու՞մն է պատճառը, մի՞թե կարելի է նման մակերեսային վերաբերմունք դրսևորել սահմանադրական փոփոխությունների հետ կապված»,-ասաց Տարոն Սիմոնյանը։
Պատգամավորը նկատեց՝ այս նախագիծը հակասահմանադրական իրավիճակ է ենթադրում, որ միանգամից յոթ դատավոր դուրս գա։ Տարոն Սիմոնյանն ընդգծեց, որ այս անցումային դրույթը կիրառված է և եթե ցանկանում էին այս խնդիրը լուծել, անցումային դրույթին չպետք է կպնեին. «Պետք է կպնեիք 7-րդ գլխում մի որևէ դրույթ ավելացնեիք և այս խնդիրը լուծեիք։ Դուք իրավաբանական տեխնիկայի առումով ամենավատ լուծումն եք ընտրել, որովհետև արդեն իսկ կիրառված անցումային դրույթը չի կարելի փոփոխել։ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը կարելի է ընդամենը կարդալ։ Ասում եք՝ տապալելու եք առաջին ընթերցումը և դրանից հետո հանրաքվեի է դրվելու։ Հարգելիներս, Ձեր ցավը տանեմ, կարելի է չէ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը կարդալ, հետո մի հատ էլ բացել ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը կարդալ հասկանալու համար, որ առաջին ընթերցման տապալումից հետո չեք կարող այս հարցը հանրաքվեի դնել։ Կարգավորումն ԱԺ կանոնակարգ օրենքում տրված է։ Գրված է՝ առաջին ընթերցումը պետք է հաստատեք, որից հետո պետք է գնա ՍԴ, ՍԴ-ի դրական եզրակացությունից հետո երկրորդ ընթերցման ժամանակ բացասական քվեարկեք։ Դրա արդյունքում նոր կարող եք հանրաքվեի հարց բարձրացնեք։ Կարելի է չէ այս ամեն ինչը կարդալ»,-ասաց Տարոն Սիմոնյանը՝ կես կատակ կես լուրջ հավելելով, որ եթե մասնավոր ոլորտում լիներ, այսքան խորհրդատվության համար բավականին կհարստանար, իսկ իշխանական գործընկերների կողմից որևէ բան չի ստանում, միայն բացասական ժպիտներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից