ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որ ասում եք ոչ լեգիտիմ ՍԴ անդամներ , էդ ո՞ր կանոնով էիք այդ ոչ լեգիտիմ ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկում . Գեւորգ Պետրոսյանը՝ Վահագն Հովհաննիսյանին 02/06/2020 14:50 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ ԲՀԿ խմբակցության իրավաբան պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը քիչ առաջ մի քանի հարց ուղղեց խորհրդարանում իշխող խմբակցության պատգամավորների աղմկահարույց նախագիծը ներկայացնող իմքայլական Վահագն Հովակիմյանին, սակայն, հարցերի պատասխաններն այդպես էլ չստացավ։
Պատգամավորը նախ խնդրեց կոնկրետ պատասխանել, թե որեւէ տարբերություն կա՞ ՍԴ անդամների լիազորությունների եւ գործունեության երաշխիքների միջեւ՝ ելնելով այն հանգամանքից, թե նրանք քանի տարով են պաշտոնավարում։ Ապա` Գևորգ Պետրոսյանը անդրադառնալով Վահագն Հովակիմյանի ձեւակերպումներին, հարցրեց.«Որ ասում եք ոչ լեգիտիմ ՍԴ անդամներ , էդ ո՞ր կանոնով էիք այդ ոչ լեգիտիմ ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկում»։ Մյուս հարցը վերաբերում էր ՍԴ դատավորների վրա գործադրված ճնշումներին. «Կարո՞ղ եք ասել ՝ կոնկրետ ո՞ր դատավորների նկատմամբ ո՞վ եւ ինչպիսի՞ ճնշում է գործադրել»։ Եվ վերջում, պատգամավոր խնդրեց հստակեցնել,թե ի վերջո, ի՞նչ նախագիծ է իշխանությունը ցանկանում դնել համաժողովրդական քվեարկության։
«Ցավում եմ , որ նիստին եկեք եք առանց նախագծին ծանոթանալու,որովհետեւ այն ԱԺ կայքում դրված է»,-ի պատասխան հայտարարեց Վահագն Հովակիմյանը ու սկսեց ընթերցել նախագիծը։
Ապա նա նշեց , թե ինչ վերաբերում է անհավասար պայմաններին, իր ելույթի առանցքային մասն այդ առնչությամբ էր։ Հովակիմյանն ասաց, որ անընդհատ կրկնում է, որ այս ՍԴ-ն կազմավորված չէ 2015 թ. Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան եւ եթե իրավիճակը մնա այսպիսին, այս ՍԴ –ն առաջիկա 15 տարիներին չենք ունենալու։
«Սա է խնդիրը, որ մենք, ի վերջո պիտի ապահովենք, որ մեր Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան ՍԴ ունենանք»,-հայտարարեց Վահագն Հովակիմյանը՝ անպատասխան թողնելով մյուս հարցերը։
«Ես այն մարդը չեմ , որ առանց տեքստին ծանոթանալու մտնեմ դահլիճ, դա հավասարազոր է նրա, որ զինվորը առանց ինքնաձիգի դուրս գա հակառակորդի դեմ»,-ռեպլիկ արեց ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը եւ հետաքրքրվեց, թե 2015թ-ին, երբ Վահագն Հովակիմյանը լրագրող էր, արդյո՞ք վերը նշվածին իր հրապարակումներում անդրադարձել է։
Վահագն Հովհաննիսյանն ասաց, որ 2015 թվականին ոչ թե լրագրող էր, այլ «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիրն էր ։ Նա առաջարկեց թերթել «Ժողովուրդ» օրաթերթի համարները եւ տեսնել, թե ինչպես էին մարդիկ Սահմանադրությունն իրենց հագով ձեւում։
Գեւորգ Պետրոսյանն արձանագրեց, որ իր հարցերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ դեմ է քվեարկելու իր իսկ պատգամավորների նախաձեռնած Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագծին, որը առաջարկում է փոփոխության ենթարկել Սահմանադրության 213 հոդվածը ։ Ըստ այդմ, որով առաջարկվում է փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից